Խելքի տոպրակ է. թվաբանություն ըստ Ամալյանի

14/06/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 16-ի համարում

Երբ ՀՀ հեռուստառադիոհանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը խոսում է «Ա1+»-ին եթերազրկելու, ապա հետագայում՝ եթեր չտրամադրելու մասին, թոթվում է ուսերն ու պնդում, թե ինքը գործում է բացառապես «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, եւ դա է պատճառը որ չի կարողանում «Ա1+»-ին եթեր տրամադրել: Ու այդ պնդումները լսողների մոտ մի պահ տպավորություն է ստեղծվում, թե Ամալյանի մեջքին ուր որ է թեւեր են աճելու, ոտքերին էլ՝ ամպեր են իջնելու: Հիմա տեսնենք, թե որքանով է օրինապաշտ մեր Ամալյանը:  

Նախորդ օրը ՀՀ ՀՌԱՀ-ը որոշում կայացրեց Երեւանի տարածքում հեռարձակվող 23-րդ դեցիմետրային կապուղին հատկացնել ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի ամբողջական վերահեռարձակմանը: Այս որոշումը ՀՌԱՀ-ը կայացրել է, ինչպես գրված է նույն որոշման մեջ, «ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դրույթներով»: Սա ուղղակիորեն ենթադրում է, որ հանձնաժողովում առնվազն նախորդ օրը կարդացել են նշված օրենքի նշված հոդվածը: Իսկ ի՞նչ է ասում այդ հոդվածը: «Օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումները ՀՀ տարածքում կարող են ամբողջությամբ հեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ-ի-խմբ.) կողմից վերահեռարձակողին տրված արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա՝ օգտագործելով առկա հեռուստառադիոհաճախականությունների մեկ հինգերորդից ոչ ավելին՝ յուրաքանչյուր ընդգրկույթի (դիապազոնի) համար (մետրային, դեցիմետրային, կարճ, գերկարճ եւ այլ ալիքներ)»,-ասված է 10-րդ հոդվածում:

Այսինքն, եթե, ասենք, դեցիմետրային տիրույթում կա 20 կապուղի, օտարերկրյա հեռուստաընկերությունները կարող են վերահեռարձակվել ոչ ավելի, քան՝ 4 կապուղով: Մետրային տիրույթում այսօր առկա է 6 ալիք, որոնցով հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, «Պրոմեթեւսը», ԱԼՄ-ն, «ԱՐ»-ը, «OPT»-ն եւ «PTP»-ը: Ինչպես տեսնում ենք, վեց ալիքներից երկուսով ամբողջությամբ վերահեռարձակվում են օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումներ («OPT-ն» եւ «PTP-ը»): Իսկ թվաբանության միջազգային կանոններով՝ վեցի մեկ հինգերորդը հաստատ հավասար չէ երկուսի: Ինչու ենք շեշտում թվաբանության միջազգային կանոնները: Պարզվում է, թվաբանության միջազգային կանոնները մեր ՀՌԱՀ-ի համար պոլիտբյուրոյի որոշումներ չեն, եւ այստեղ օգտվում են բոլորովին այլ թվաբանությունից, որով երեւի ժամանակին օգտվեց մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ՀՌԱՀ-ում մեր աչքի առաջ վեց թիվը բաժանեցին հինգի՝ ստացան 1,2 եւ պնդեցին, որ 1,2-ը հավասար է 2-ի: Իրենց պնդումը նրանք հիմնավորեցին սկզբում թվերի կլորացման կանոններով, հետո հիշեցին, որ դրա համար թիվը պետք է լիներ առնվազն 1,5, որպեսզի կլորացնելուց հետո ստացվի 2, եւ ներկայացրին լրացուցիչ բացատրություն՝ եթե տվյալ տիրույթում առկա հաճախականությունների թիվն ընդամենը վեցն է, եւ եթե 1,2-ը մեծ է մեկից, ապա այն հավասար է երկուսի: ՀՌԱՀ-ի ներկայացրած ամբողջ բացատրությունը այս պնդումների շրջանակում էր: Հիմա կրկին մեջբերենք Ամալյանի ամենասիրած օրենքի այդ հատվածը՝ «...մեկ հինգերորդից ոչ ավելին...»: Այսինքն, եթե մետրային տիրույթում 6-ի փոխարեն լիներ նույնիսկ 9 ալիք, ապա դրանցից միայն մեկը կարող էր տրամադրվել օտարերկրյա հեռուստաալիքի ամբողջական վերահեռարձակմանը եւ ոչ ավելին: 

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՌԱՀ-ն իրավունք չունի մեկնաբանելու օրենքը: Դրա իրավունքն ունի միայն Ազգային ժողովը: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի մշակման եւ ընդունման ժամանակ ղեկավարում էր գլխադասային հանձնաժողովը:  Վերջինս միանշանակ համոզված է, որ ՀՌԱՀ-ը խախտում է օրենքը, եւ վերը նշված երկու ալիքներից մեկն անպայման պետք է ազատվի եւ դրվի մրցույթի: Իր այս համոզմունքը պրն Քոչարյանը, ով՝ բացի քաղաքական գործիչ լինելուց, նաեւ՝ մաթեմատիկոս է, հիմնավորում է դասական թվաբանության կանոններով՝ 1,2-ը ավելի մոտ է 1-ին եւ ոչ մի դեպքում հավասար չէ 2-ի: Մի խոսքով, Հայաստանում յուրահատուկ, նմանը չունեցող թվաբանություն կիրառվում է ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ հեռուստահաճախականություններ բաժանելիս:

Մտավախությունը միայն այն չէ, որ Հայաստանում անպատիժ կարելի է օրենք խախտել: Կա մտավախություն, որ երբ, ասենք, Ամալյանին դատելիս լինեն, ապագա իշխանությունները օգտվեն իրենց թվաբանությունից՝ քրեական օրենսգրքով նախատեսված ազատազրկման տարիների կողքը մի հատ էլ զրո ավելացնեն: Ասենք, եթե նախատեսված է 4 տարի՝ դատապարտեն 40 տարվա ազատազրկման: Ի՞նչ կա որ. սա էլ է թվաբանություն: Համենայնդեպս, դա օրենքի ավելի մեծ խախտում չի լինի, քան այն, ինչ այսօր անում է ազգային հանձնաժողովը: Իհարկե, ՀՌԱՀ-ը կարող է նախաձեռնել, որ ԱԺ-ն փոփոխություն կատարի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, ու մեկ հինգերորդը փոխարինի մեկ երրորդով: Բայց դա արդեն օյին չի: Արդեն ավելի քան երկու տարի ՀՌԱՀ-ը խախտում է օրենքը՝ այդ ընթացքում մեջբերումներ անելով օրենքից:             

Հայկ Գեւորգյան

Տպել
1903 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում