Ֆիզիկայի միասնական քննությունից անբավարար է ստացել մոտ 300 դիմորդ կամ 21 տոկոսը

14/06/2017 schedule17:57

Հունիսի 9-ին ֆիզիկա առարկայից անցկացված միասնական քննությունների արդյունքում 20 միավոր ստացել է 29 դիմորդ, իսկ մոտ 300 դիմորդի կամ քննություն հանձնողների 21 տոկոսի գնահատականը եղել է անբավարար: Միջին միավորը կազմել է 12:

Հայաստանում եւ Արցախում այս առարկայից քննություն հանձնելու համար դիմում հայտ է ներկայացրել 1 609 հոգի, մասնակցել է նրանցից 1 540-ը:

Այս տվյալները մեր զրույցում ներկայացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը: Ինչ վերաբերում է բացականերին, նա չշտապեց գնահատել` դա մեծ թիվ է, թե չէ: Նշեց, որ վերլուծություն անել հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ընդունվեն երկրորդ փուլի միասնական քննություններին մասնակցել ցանկացողների դիմում-հայտերը եւ պարզ դառնա, թե դրանցից քանիսն են կրկնվում:

«Փորձը ցույց է տալիս, որ բացակաների 50-60 տոկոսը չի դիմում քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար»,- ասաց նա:

Նախորդ տարի ֆիզիկայի միասնական քննությունից անբավարար եւ միջին գնահատականների պատկերը մոտավորապես նույնն է եղել: Իսկ ահա 20 միավորների քանակը եղել է 41, ի տարբերություն այս տարվա 29-ի: 2016 թվականին այս առարկայից միասնական քննություն է հանձնել 1 610 դիմորդ:  

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը նկատեց, որ ֆիզիկայի քննությունները սովորաբար ունեն թե՛ անբավարար, թե՛ առավելագույն գնահատականների մեծ թվով տարբերվելու առանձնահատկություն: Պատճառն, ըստ նրա, այն է, որ ֆիզիկայի քննություն հանձնողների մեջ շատ են լինում օլիմպիադաների մասնակցած եւ պատրաստված երեխաները: Մեծ թիվ են կազմում նաեւ ռազմական ուսումնական հաստատություններ դիմողները, որոնցից շատերը ստանում են ցածր գնահատականներ:

Հաջորդ միասնական քննությունը նախատեսված է հունիսի 16-ին` մաթեմատիկա առարկայից: 

Տպել
4526 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում