Երեւանի որոշ երթուղիներում նոր գազելներ են շահագործվում. քաղաքապետարանը փոխե՞լ է պլանները

14/06/2017 schedule21:20

Չնայած Երեւանի քաղաքապետարանը խոսում է մայրաքաղաքում ամբողջովին ավտոբուսային երթուղիների անցնելու քաղաքականության մասին եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր, Երեւանի փողոցներում կարելի է նկատել, որ որոշ երթուղիներում շահագործվում են բոլորովին նոր միկրոավտոբուսներ:

Խոսքը վերաբերում է, օրինակ, համար 70 երթուղին սպասարկող մեքենաներին: Ընդ որում, շահագործումից հանվածներն էլ կամ առնվազն դրանց մի մասը տեղափոխվել եւ աշխատում են 75Ա երթուղում:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեր հարցին ի պատասխան պնդեց, թե հնարավոր չէ, որ հնացած մեքենաները տեղափոխվեին մեկ այլ երթուղի` միաժամանակ հաստատելով, որ 70 համարի երթուղում նոր փոխադրամիջոցներ են աշխատում:

«Այդպես չէ, դա հնարավոր չէ, որովհետեւ 70 համարի երթուղին մի ընկերություն է սպասարկում, 75Ա համարը` լրիվ ուրիշ»,- ասաց Նավասարդյանը: Նշեց, որ 70 համարի «Գազելների» շահագործման ժամկետը լրացել էր, եւ դրանք իրավունք չունեին այլեւս երթուղին սպասարկելու: Մեքենաներն, ըստ նրա, 2002 թվականի արտադրության էին:

Բայց եթե քաղաքապետարանը մտադիր է Երեւանում ամբողջությամբ ավտոբուսային երթուղիներ ունենալ, իսկ տնտեսվարողը նոր մեքենաներ է ձեռք բերում, արդյոք դա նշանակո՞ւմ է, թե նա գիտի, որ ի վերջո ոչ բոլոր երթուղիներն են ավտոբուսային դառնալու, այլապես նոր տրանսպորտային միջոցներ գնելը նա ուղղակի կհամարեր անիմաստ ծախս: Մանավանդ, ակնհայտ է, որ քաղաքում նաեւ շատ ավելի հնամաշ մեքենաներով են երթուղիներ սպասարկվում:

«Մենք բոլորին զգուշացնում ենք, որ երթուղային ցանց է մշակվում, լրանում է փոխադրամիջոցների շահագործման ժամկետը, եւ մեր քաղաքականությունը ամբողջությամբ ավտոբուսային երթուղիների անցնելն է»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Հավաստիացրեց, թե նոր «Գազելներ» գնող տնտեսվարողները նաեւ չեն կարող իմանալ, որ ոլորտում նախատեսվող փոփոխությունները շատ հեռավոր ապագայի հարց են: «Ոչ, այդպիսի բան հնարավոր չէ, որովհետեւ մենք էլ չգիտենք` դա շատ երկար կտեւի, թե շատ կարճ»,- պնդեց վարչության պետը:

Նրա փոխանցմամբ, անգլիական խորհրդատու կազմակերպությունը («Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ») արդեն այս ամսվա` հունիսի ընթացքում պետք է ներկայացնի նոր երթուղային ցանցը, որը կքննակվի քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովում, ապա նաեւ կդրվի հանրային քննարկման:

  

Տպել
4253 դիտում

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը