Սուբսիդավորումից կօգտվեն մեծահարուստները, իսկ գյուղացին կշարունակի վարկերի տակ ճռռալ

Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն էր անցկացրել բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Քննարկվել է մի շատ կարեւոր խնդիր` վարկերի տոկոսադրույքների խնդիրը:  «Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու եւ սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթեւ արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաեւ արտահանմանը»,- խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետը: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության, Կարեն Կարապետյանն ասել է, թե «գյուղատնտեսության ոլորտում ախտորոշումը ցույց է տվել, որ պետք է սկզբունքորեն բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով կաթիլային համակարգեր, ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ եւ նոր գյուղտեխնիկա:  Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման հայտանիշեր, բանաձեւեր: Մենք վարկի մարման առաջին երկու տարում կանգնելու ենք գյուղացու կողքին եւ սուբսիդավորելու ենք վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը»:

Այն որ մեզ մոտ վարկերը թանկ են, այսինքն տոկոսադրույքները բարձր են, գաղտնիք չէ: Տոկոսադրույքների նվազեցումը անհրաժեշտ պայման է մասնավորապես գյուղատնտեսության զարգացման համար: Անհրաժեշտ է, բայց ամենեւին էլ ոչ բավարար: Թանկ վարկերը մեր գյուղատնտեսության չզարգացման բազմաթիվ պատճառներից մեկն է միայն: Մյուս բոլոր պատճառները չվերացնելու դեպքում վարկերի սուբսիդավորումը կհանգեցնի նրան, որ ուղղակի բյուջետային միջոցները կփոշիանան եւ ընդամենը: Ու դա կանխատեսելը այնքան էլ դժվար չէ, եթե գիտենք մեր գյուղատնտեսության «կառուցվածքը»:

Գյուղատնտեսությունում չափազանց մեծ է մասշտաբի էֆեկտը: Եթե գյուղացին, որը ունի, ասենք, մեկ-երկու հեկտար հող, ապա այդ հողը եւ իր ողջ ունեցվածքը գրավ դնելու պարագայում կստանա շատ փոքր վարկ: Այդ վարկը չի բավարարելու ինչ-որ նորագույն գերարդյունավետ տեխնոլոգիա ներդնելու եւ մեծ արդյունք ստանալու համար: Նա գնալու է ավանդական ճանապարհով ու այդ վարկը օգտագործելու է ընդամենը պարարտանյութեր գնելու ու տեխնիկա վարձելու համար: Ու եթե նույնիսկ բնությունը բարեհաճ գտնվի, գյուղացին ստանալու է այնքան բերք, որ հազիվ իր առօրեական հոգսերը հոգա: Նա զարգանալու, ընդլայնվելու ու իր տնտեսությունը արդիականացնելու հնարավորություն, միեւնույն է, չի ունենալու: Եվ այստեղ վարկի տոկոսադրույքի ցածր լինելը այնքան էլ մեծ դեր չի խաղալու: Ինչ տարբերություն, գյուղացին իր 5 հազար դոլարի վարկը ստացել է 16 տոկոսո՞վ, թե՞, ասենք, 8 կամ 7 տոկոսով: 5 հազար դոլարը «չեղածի» հաշիվ է, եթե խոսքը  տեխնոլոգիա ներդնելու մասին է: Իսկ ջերմոցի դեպքում ընդհանրապես պատկերը ավելի տխուր է: Արդիական ջերմոցի կառուցման համար մեկ քառակուսի մետրը գնահատվում է մոտ 100 դոլար: Գոնե 1000 քմ մակերեսով նման ջերմոց կառուցելու համար գյուղացուն անհրաժեշտ է առնվազն 100 հազար դոլար: Այդքան վարկ ստանալու համար նրա գրավադրելիք գույքի շուկայական գինը պետք է լինի առնվազն 150 հազար դոլար: Քանի՞ գյուղացի եք ճանաչում, որ այդքան գույք կամ ոսկեղեն ունենա:  

Ցածր տոկոսադրույքներով վարկերը նույն գյուղատնտեսության ոլորտում գրավիչ կարող են լինել միայն խոշոր հողատերերի համար: Նրանք հիմա էլ ունեն ներդրումներ անելու հնարավորություն, սակայն անցած տարիների ընթացքում ապացուցել են, որ խիստ անարդյունավետ տնտեսվարողներ են: Եթե ուսումնասիրենք բոլորիս հայտնի գերխոշոր հողատերերի տնտեսությունները, ապա մեզ դա մեծ զարմանք կպատճառի: Մենք կհայտնաբերենք, որ նրանք չեն կիրառում ասենք կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցեր, արդիական գյուղատնտեսական տեխնիկա...: Իսկ դրանք վաղուց  արդեն նոր տեխնոլոգիաներ չեն համարվում: Ժամանակակից աշխարհում դրանք համարվում են անհրաժեշտություններ: Խոշոր հողատերերը հիմա էլ, զուտ իրենց մասշտաբի հաշվին որոշակի եկամուտներ ստանում են իրենց տնտեսություններից: Էժան` սուբսիդավորված վարկեր ստանալու դեպքում, նրանք պարզապես մեծացնելու են իրենց եկամուտը, սակայն ստացված լրացուցիչ եկամուտները չեն դնելու նորագույն տեխնոլոգիաների վրա, այլ ընդամենը մի նոր թանկարժեք ու շքեղ մեքենա են գնելու, հերթական անգամ «ոսկեջրելու են» իրենց դղյակները ու վերջ:  Ու արդյունքում կստացվի, որ մեր` հարկատուներիս հաշվին վարկեր սուբսիդավորելով, մենք ընդամենը բյուջեի հաշվին խոշոր հողատերերի համար նոր` շքեղ մեքենա ենք գնել ու ֆինանսավորել ենք նրանց դղյակի «ոսկեջրման» ծախսերը: 

Մի խոսքով, բանկային տոկոսադրույքները սուբսիդավորման միջոցով նվազեցնելը անհրաժեշտ բազմաթիվ քայլերից մեկն է: Մյուս քայլերը չանելու դեպքում սա կարող է ավելի շատ բացասական ազդեցություն ունենալ, քան դրական: Իսկ թե որոնք են այդ մյուս քայլերը, առանձին խոսակցության թեմա է:

 

Տպել
18747 դիտում

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության 45 000 ԱՄՆ դոլարից ավելին է հավաքվել. մասնակցել է 481 մարդ

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում 15-րդն է

ՀՀԿ-ն խնդիր ունի՝ առաջին փուլով նախագահ ընտրելու համար. ԵԼՔ-ից քվեների հույս չեն տալիս

Թինա Գարաբեդյանը եւ Սիմոն Սենեկալը Եվրոպայի առաջնության եզրափակչում են

Ադրբեջանը ՌԴ-ից ստացվող ռազմատեխնիկան է կիրառել ապրիլյան քառօրյայի օրերին. Ադրբեջանի ՊՆ

Հանգստյան օրերին կպահպանվի բարձր ջերմաստիճանը

Մխիթարյանը հրաժեշտ է տվել ՄՅՈՒ-ի թիմակիցներին. թարմացվող

Ամփոփումներ, հանձնարարականներ, պարգեւատրումներ` ոստիկանության կոլեգիայի նիստին (տեսանյութ)

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ