Ներքին գործերին խառնվելու փորձ. Սվիտալսկու քննադատությունը և Հարությունյանի կոշտ արձագանքը

15/06/2017 schedule12:59

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստանում ընտրական զարգացումների մասին, հայտարարել է, որ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես «կարող եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել»:

Նման հայտարարություն նա արել է «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին: Նա ընդգծել է, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում չեն եղել կատարյալ և դրանք չեն հասել ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը:

«Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ»,– ասել է նա՝ հավելելով, որ տեղյակ է, թե ինչ արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը:

«Սա բավականին երկար ճանապարհ է ՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ», - ասել է նա: «Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ մյուս երկրների հետ համեմատած: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավականին հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն, մինչև ՀՀ-ի շահակիրները պատրաստվեն հաջորդ ընտրություններին»,- ասաց նա:

ԵՄ դեսպանը համաժողովի ժամանակ, որին ներկա էր նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հիշեցրեց, որ Հայաստանն «Ընտրական օրենսգրքի» քննարկման ընթացքում բավականին մեծ հաջողություն է գրանցել․ ընդդիմությունը և իշխող կոալիցիան որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ և քննարկել խնդիրները:

Մևույն ժամանակ նա ընդգծեց, որ կոնսենսուսը «Ընտրական օրենսգրքի» շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: «Կային կետեր, որ չընդունվեցին, դա այսպես կոչված ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք այդ ցուցակները աշխատեցին, թե՝ ոչ: Եկե՛ք իլյուզիաներով չտառապենք, սա բավականին լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում»,–ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ինքն ունի իր սեփական կարծիքը դրա վերաբերյալ։ «Ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը: Իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունն օգտվի, իր շահերին ծառայի»,- ասաց  Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով:

Եմ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում կարևոր է նաև պետական հաստատությունների արժանահավատությունը: Նա նշել է, որ ԿԸՀ-նարդյունավետ է աշխատում, սակայն արժանահավատության հետ կապված խնդիր ունի:

«Ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»,- ասաց նա:

Սվիտալսկիի խոսքը սակայն միանշանակ չի ընդունվել Հայաստանի կառավարական շրջանակներում: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը,  ԿԸՀ-ի արժանահավատության հետ կապված Սվիլատսկու խոսքերը, գնահատել է «որոշակի փորձ է Հայաստանի ներքին քաղաքական հարցերին միջամտելու»: Սվիտալսկու քննադատությանը Հարությունյանը արձագանքել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցյում: 

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե ոչ՝ երկրի ներքին խնդիրն է: Այդ հարցը որոշում է Ազգային ժողովը, եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, ես տեղյակ չեմ,  կարծում եմ, որ որոշակի փորձ է մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է  բարի, թե այլ նպատակներով»,-ասել է նա:

Դավիթ Հարությունհանի կարծիքով, ՀՀ ընտրական համակարգի վերաբերյալ դեսպանը իր դիրքորոշումը չպետք  է հայտնի: «Ես կարծում եմ, որ սա եւս քաղաքական հարց է եւ դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի մասնագետները: Համապատասխան ոլորտում ամենաբարձր մարմինը Վենետիկի հանձնաժողովն է, որը տվել է իր եզրակացությունը», - ասել է Դավիթ Հարությունայնը:

Տպել
3297 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները