Արմեն Կանեւսկոյի բանդային սպառնում է ցմահ ազատազրկում. հրապարակվել է մեղադրական ճառը

15/06/2017 schedule14:04

Կրասնոդարի շրջանային դատարանում մեղադրող դատախազ Սվետլանա Նեկոզը  երեքշաբթի՝ հունիսի 13-ին, հերթական նիստի ժամանակ, պահանջել է ցմահ ազատազրկում «օրենքով գող» Արմեն Հարությունյանի, քրեական աշխարհում ավելի հայտնի Արմեն Կանեւսկոյի հանցավոր բանդայի անդամների համար:

Մեղադրական ճառում դատախազն ասել է, որ մեղադրյալներ Օլեգ Վանչենկոյին, Էռնեստ Լալաբեկովին, Մանուկ Թորոսյանին եւ Ալեքսանդր Ժիգալկովին պետք է մեկուսացնել հասարակությունից՝ երկար ժամանակով:

Վերջիններիս գործողությունները, ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 206 հոդվածի համաձայն, որակվել է բանդիտիզմ, շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաեւ ծանր մարմնական վնաս տուժողի առողջությանը (հոդված 163  ՌԴ Քրեական օրենսգրքի), երկու կամ ավելի անձանց սպանություն (հոդված105, ՌԴ Քրեական օրենսգրքի), ինչպես նաեւ զենք զինամթերքի անօրինական շրջանառությունը ( հոդված 222, ՌԴ քրեական օրենսգրքի:

Այսպիսով՝ իր ճառում դատախազը դատարանից պահանջել է Օլեգ Վանչենկոյին եւ Էռնեստ Լալաբեկովին դատապարտել ցմահ, իսկ Մանուկ Թորոսյանին եւ Ալեքսանդր Ժիգալկովին համապատասխանաբար 13 եւ 11 տարի ազատազրկման:

Մեղադրանքի համաձայն ՝ Արմեն Կանեւսկոն 2006 թվականին «Новокубанское» ՓԲԸ կոնյակի գործարանի հայազգի համասեփականատեր Սուրեն Եղիազարովին առաջարկել է իր հովանավորությունը, եւ դրա դիմաց պահանջել ամսական 30 000 դոլար գումար: Գործարարը մի անգամ «մուծվել է» բանդային, ապա՝ հրաժարվել:

2007 թվականի հունվարի 30-ին՝ օրը ցերեկով, Կուբանի Կրասնաարմեյսկի շրջանում գտնվող «Ույուտ» սրճարանի մոտ, Կանեւսկոյի բանդայի անդամները բացահայտ գնդակահարել են Եղիազարովի ու նրա երկու ուղեկիցներին, ապա սպանվածների մարմինները թաքցրել:

Գործի հետաքննությամբ պարզվել է նաեւ, որ  Արմեն Կանեւսկոյի բանդայի զոհն է դարձել նույն սրճարանի սեփականատեր Սերգեյ Խաչատրյանը, որը հանցագործների կարծիքով համարվել է դեպքի ականատես: Կանեւսկոն հրամայել է վերացնել Խաչատրյանին: Նրա մարմինը գտել են գլխի շրջանում հրազենային վնասվածքներով 2015 թվականին՝ Կանեւսկոյին վերագրվող կղմինդրի գործարանի բակում փորված բետոնապատ փոսից:

2010 թվականի Արմեն Կանեւսկոն այլ գործի շրջանակներում դատապարտել է ծանր հանցագործության համար: Նույն թվականի դեկտեմբերի նա մահացել է աստրախանյան կալանավայրի հիվանդանոցում: Նրա  մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է:

Արմեն Հարությունյանի բանդան ստեղծվել է 90-ականների վերջին, եւ եղբոր մահից հետո այն ղեկավարում է Արտյոմ Կանեւսկոն, որի անունը վերջերս շրջանառվում է Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու պատվերի մեջ:

Տպել
10501 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման