Դիմադրում են. դատարանները՝ հեղափոխության շեմին

15/06/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 17-ի համարում

Ոմանք դատաիրավական բարեփոխումներ ասելով՝ հասկանում են դատարանների համար նոր շենքերի կառուցումը: Սակայն դատական իշխանության ոչ լիարժեք աշխատանքի պատճառը բոլորովին էլ շենքային վատ պայմանները չեն: Թեպետ՝ դա էլ պակաս կարեւոր չէ: Անկախ դատարաններ, հասարակությանը բավարարող արդարադատության համակարգ ունենալու համար բազմաթիվ փոփոխությունների կարիք կա. սկսած դատավորների նշանակման ու ազատման կարգից՝ մինչեւ դատավորի ֆինանսական ապահովությունն ու անձեռնմխելիությունը: 12,5 մլն դոլարի հասնող դատաիրավական բարեփոխումների վարկը (4,5 մլնը նախատեսված է փորձագետների, նախագծերի, նախահաշիվների համար), որը տրամադրում է Համաշխարհային բանկը, որպես վերջնանպատակ ունի դատական համակարգի լիարժեք գործունեությունը:

Այժմ ՀԲ վարկի հաշվին իրականացվում է «Դատական գործերի կառավարումն ու վարչարարությունը» ծրագիրը: Այս ծրագրի բաղկացուցիչներից մեկը դատարան մտնող գործերի բաշխման անաչառ մեխանիզմի ստեղծումն է: Մինչ օրս գործերը կոնկրետ դատավորների վրա մակագրել է տվյալ դատարանի նախագահը՝ առանց որեւէ հստակ սկզբունքի: Արդյունքում՝ դատարանների նախագահներին անսահմանափակ հնարավորություն էր ընձեռված փող աշխատելու կամ նման հնարավորություն տալու իրենց սիրելիներին, պատվեր կատարելու կամ իշխանությանը ձեռնտու պատվեր կատարող ընտրելու, մեկուսացնելու իրենց չենթարկված դատավորներին եւ այլն:

Ծրագրով նախատեսվում է դատական գործերի ավտոմատ բաշխում՝ համակարգչի մեջ մուտք կարվեն որոշակի տվյալներ (դատավորների զբաղվածության, այդ պահին արձակուրդում գտնվելու, մասնագիտացումների վերաբերյալ), եւ համակարգիչն ինքը կորոշի, թե ով պետք է քննի վարույթ ընդունված գործը: Անշուշտ, չի բացառվում, որ մեքենային էլ ոմանք «թելադրեն», սակայն ավտոմատ համակարգն, ըստ արդարադատության ԾԻԳ-ի ղեկավար Ա.Թունյանի, յուրաքանչյուր ապօրինի միջամտություն կֆիքսի, եւ դա հնարավոր կլինի վերահսկել: Ծրագրի հաջորդ բաղկացուցիչը դատարաններում ձայնագրառման նոր համակարգի ներդրումն է: Այսօր դատական նիստերի արձանագրությունները կազմվում են միջնադարյան եղանակով՝ թուղթ-գրչով:

Այսինքն, նիստերի քարտուղարի դերը խիստ կարեւորվում է՝ նա կարող է արձանագրել այնպես, ինչպես հարմար է գտնում ինքը կամ իր դատավորը, կարող է սխալվել, չհասցնել, կամ՝ արձանագրել այնպես, ինչպես հասկանում է լսածը: Պատահական չէ, որ փաստաբանները հաճախ բողոքում են արձանագրությունների թերություններից ու կեղծումից, որը, որպես կանոն, հնարավոր չի լինում ապացուցել: Այս համակարգի ներդրումից հետո դատական յուրաքանչյուր դահլիճում կտեղադրվի ձայնագրման համակարգ՝ համակարգչով, բարձրախոսներով: Դատական նիստերի քարտուղարները հրաժեշտ կտան թուղթուգրչին եւ կնստեն համակարգչի առջեւ: Գործը համակարգիչ կմտնի դատարան մտնելու օրն իսկ, եւ հետագա բոլոր գործողությունները եւս կարձանագրվեն համակարգչի մեջ:

Դատական նիստը սկսվելուն պես՝ քարտուղարը համակարգիչ կմուտքագրի քննվող գործի տվյալները, եւ կսկսվի ձայնագրառումը: Ընդ որում, Ուկրաինայում մշակված այս ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն ձայնագրում կատարել, այլեւ որոշ պարզ գործողություններով ապահովել պրոցեսի ժամային ֆիքսումը եւ սղագրության տպագիր ստացումը: Դատից հետո գործը կկազմվի ոչ միայն ձայնագրության տպագիր արձանագրություններից, այլեւ գործին կկցվի սկավառակը, որի վրա կզետեղվի ողջ դատավարության ձայնագրությունը: Կողմը, որոշ գումար վճարելու դեպքում, կարող է պատճենել դա: Թվում է՝ ողջունելի առաջընթաց է սպասվում, սակայն ձայնագրման, նաեւ՝ դատական գործերի համակարգչային բաշխման ծրագիրը դատական համակարգի դիմադրությանն է արժանանում:

Համակարգում դա բացատրում են ֆինանսական եւ այլ դժվարություններով: Անշուշտ, դժվարություններ կան. ինչպես՝ նիստերի քարտուղարների վերապատրաստումը եւ գրչից համակարգչի անցնելու կամ օրենսդրական փոփոխությունների խնդիրը: Անհրաժեշտ կլինի նաեւ դատարաններում լրացուցիչ հաստիքներ ավելացնել՝ համակարգչային մասնագետի, արխիվի տնօրենի: Այսինքն, ծախսերը չեն սահմանափակվի միայն համակարգիչների եւ ծրագրի ձեռքբերմամբ (մեկ դատական դահլիճի համար դա կարժենա 1200 դոլար), սակայն ծախսերի մեծ մասը կարվի ՀԲ վարկի հաշվին, եւ արդյունքը, կարծում ենք, կգերազանցի ծախսերը: Ձայնագրված սկավառակները հնարավոր կլինի ներկայացնել ոչ միայն վերադաս դատական ատյաններին, այլեւ՝ Եվրոդատարան:

Չէ՞ որ, ի վերջո, դատավճիռները կայացվում են դատական արձանագրությունների հիման վրա: Կլուծվեն նաեւ դատական էթիկայի խնդիրները՝ դատավարության կողմերը կզգաստանան, դատավորները ստիպված կլինեն օրենք կարդալ, կոռեկտ լինել, նաեւ՝ կնվազի կոռուպցիան: Ձայնագրությունների հիման վրա առավել օբյեկտիվ կդառնա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման, նրանց լիազորությունների դադարեցման գործընթացը: Արդարադատության նախարարությունում եւ ՀԲ-ի ԾԻԳ-ում համոզված են, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում այս ծրագիրն իրականություն կդառնա:

Արմինե Օհանյան

Տպել
1145 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա