Ընդդիմությունը նոգդաունում. Բազեյանը` բարոյական հաղթանակի սուրհանդակ

15/06/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 17-ի համարում

2004 թվականի մարտի 24-ին «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որով ազդարարում էին, որ միասնական ուժերով հասնելու են իշխանափոխության եւ երկրում օրինական իշխանության ձեւավորման: Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ առաջին միացյալ հանրահավաքը, որին մասնակցում էր 30-40 հազար մարդ: Երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցած այս ուժերի երեւի թե վերջին հանրահավաքին մասնակցում էր հազիվ 7-8 հազար մարդ, եւ սա, թերեւս, այս ֆորմատով վերջինն է, քանի որ, ի տարբերություն նախորդ հանրահավաքների, երեկ չհայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրը:

Ինչպես մյուս հանրահավաքներում էր վճռական գործողությունների դիմելու խոստում տալու առաքելությունը դրված «Հանրապետություն» կուսակցության ղեկավարների վրա, այնպես էլ՝ երեկվա հանրահավաքի ժամանակ հենց Ալբերտ Բազեյանն ու Արամ Զ. Սարգսյանը սկսեցին շատ մանրամասն բացատրել, թե ինչպես են ընդդիմության լիդերները գնահատում ստեղծված վիճակը, ինչու չեն դիմում «վճռական գործողությունների» եւ ինչպես են պատկերացնում իրենց հետագա անելիքը: «Մեր գնահատմամբ՝ ավարտվեց ժողովրդի եւ իշխանությունների պայքարի այս փուլը»,-հանրահավաքի ավարտին հայտարարեց Ալբերտ Բազեյանը: Նրա գնահատմամբ՝ այն տպավորությունը, թե այս փուլում իշխանությունները հաղթել են, քանի որ պահել են իրենց իշխանությունը՝ թեեւ ճիշտ է, սակայն պետք է նկատի ունենալ, որ դա նրանք արել են երկիրն ամբողջ աշխարհում վարկաբեկելու, իրենց իրական դեմքը ողջ հանրության առաջ բացելու միջոցով:

«Եթե սպորտային տերմինով խոսենք, ապա բռնցքամարտի առաջին ռաունդում մեկը կարող է հաղթել, բայց՝ խախտելով խաղի կանոնները, բառիս բուն իմաստով՝ գոտկատեղից ներքեւ հարված հասցնելով: Բայց մենք շատ ենք տեսել, որ հաջորդ ռաունդներում հաղթել է նա, ով ավելի գրագետ է, ով ավելի ճիշտ է գործում, ով կանոնների շրջանակներում է գործում»,-հայտարարեց բռնցքամարտիկ Ալբերտ Բազեյանը: Բազեյանը բացատրում էր, որ այս փուլում ընդդիմությունը, հարգելով երկիրը, նրա Սահմանադրությունը, իր գործողությունները կառուցում էր հենց այդ Սահմանադրության շրջանակներում, մինչդեռ հակառակորդը խախտում է Սահմանադրությունը, դուրս է գալիս դրա շրջանակներից: «Հետեւաբար, մենք փոխում ենք խաղի կանոնները, մեր տակտիկան:

Մենք նախապատրաստվում ենք հաջորդ կարեւորագույն փուլին, մենք նախապատրաստվում ենք մի նոր համաժողովրդական ալիք բարձրացնելուն: Եւ այն ժամանակ Բաղրամյան պողոտայում կանգնելու է ոչ թե 2-3 հազար մարդ, այլ 20-30 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու ասելու է՝ հաղթանակ»,-հայտարարեց պարոն Բազեյանը: Թե երբ է սկսվելու համաժողովրդական շարժման նոր ալիքը, ինչ ուժեր են մասնակցելու դրան, պարոն Բազեյանը գերադասեց գաղտնի պահել՝ դա բացատրելով այսպես. «Մեզ անհրաժեշտ է մի փոքր դադար տալ, վերադասավորել մեր ուժերը, վերամիավորել եւ գնահատել իրավիճակը եւ բարձրացնել պայքարի հուժկու ալիք: Իսկ համաժողովրդական շարժման հաջորդ փուլի սկիզբը մենք ձեզ կազդարարենք այդ շարժման սկզբից մեկ օր առաջ, որպեսզի իշխանությունները չհասցնեն իրենք կազմակերպվել եւ դիմագրավել մեր պայքարին»:

Հաջորդ հանրահավաքը կոնսպիրացիայի պայմաններում կազմակերպելու մղմանը գրեթե նույնպիսի բացատրություններ տվեց Արամ Զավենի Սարգսյանը, որը միայն մեր հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ այդ հաջորդ փուլը լինի մի քանի ամիս հետո՝ պատասխանեց. «Հաստատ՝ ո՛չ աշնանը: Աշխատելու ենք, որ լինի հնարավորինս շուտ: Չի բացառվում, որ հենց վաղը կամ մյուս օրը: Մենք այս իշխանությանը շունչ քաշելու ժամանակ չենք տալու»: Հանրահավաքի իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը պատասխանեց նաեւ այն մեղադրանքներին, որ ընդդիմությունը ծրագիր չունի. «Ընդդիմությունը ծրագիր ունի՝ սկսելու է պատժելուց: Եւ դա վրեժ չէ, դա արդարադատություն է:

Որովհետեւ այն ոստիկանը, որը կնոջ վրա ձեռք է բարձրացրել՝ պիտի դատվի, այն դատավորը, որը գիշերով 200 մարդու դատում է, նա պիտի դատվի, Սահմանադրական դատարանի այն դատավորը, որը անօրինական որոշում է կայացրել, նա պիտի դատվի: Պիտի դատվի հեռուստապետկոմի նախագահությունն՝ իր ողջ կազմով»: Իսկ ինչու ընդդիմությունն այս փուլում պարտվեց, ինչու հենց սկզբից չէին հաշվարկել, որ իշխանությունները խաղալու են ո՛չ առանց խաղի կանոնների: Ըստ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի՝ երբ իրենք շարժումը սկսեցին, ունեին երկու ծրագիր՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ: Կարճաժամկետը, ըստ էության, Բաղրամյան պողոտա գնալու միջոցով իշխանափոխության իրականացումն էր:

«Դժբախտաբար, կարճաժամկետ ծրագիրը չիրականացավ՝ մի պարզ պատճառով. մենք չէինք հաշվարկել Քոչարյանի բարոյական նկարագիրը: Որովհետեւ մենք չէինք մտածում, որ երբեւէ հայ ոստիկանը կհրի հենակների վրա կանգնած ազատամարտիկին, որ հայ ոստիկանը ձեռք կբարձրացնի կնոջ վրա, կամ մտնելով հայի տուն՝ երեխաների ներկայությամբ կնսեմացնի նրա ծնողներին»: Այս նույն խնդրին անդրադառնալով՝ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Մենք զուգակցելու ենք արագ եւ դանդաղ գործողություններ իրականացնելու սցենարները: Հանրահավաքները պետք է զուգակցել զանազան շերտերի, բնակչության տարբեր խավերի հետ հանդիպումներով, նաեւ՝ մարզերում»:

Հանրահավաքի մյուս կազմակերպիչները եւս խոսեցին իշխանափոխության անհրաժեշտության, պայքարը շարունակելու վճռականության մասին: Սակայն ամենահուսադրողը, անշուշտ, Ալբերտ Բազեյանի հանրահավաքի ամենավերջում արտասանված խոսքերն են. «Հանգիստ խղճով գնացեք տուն: Հայ ժողովուրդը բարոյական հաղթանակն արդեն տարել է»: Հանրահավաքի շարքային մասնակիցներին ակնհայտորեն դուր չէր եկել շարժման այս փուլն ավարտելու ընդդիմության գործիչների որոշումը, որը նրանք արտահայտում էին նաեւ հանրահավաքից հետո:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1397 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին