Կապանի փողերով Երեւանում թիմ է պահում. Կապանի մարզադաշտի տերը՝ Սյունիքի մարզպետի մասին

15/06/2017 schedule17:29

«Գանձասար մարզական կենտրոնի» խնդիրը չի լուծվում: Մարզադաշտում խաղեր չեն անցկացվում: Այն որակազրկված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, քանի որ ենթակառուցվածքները չեն համապատասխանում ՀՖՖ պահանջներին: «Գանձասար-Կապան» ակումբն էլ տնային հանդիպումներն անցկացնում է Երեւանում՝ «Հանրապետական» մարզադաշտում: Կապանի մարզադաշտի սեփականատեր Գագիկ Օհանջանյանը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է: Ավելի վաղ, Օհանջանյանը նշել էր, որ մարզպետը ցանկանում է ձեռք բերել մարզադաշտը եւ վաճառել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»:

Այսօր՝ հունիս 15-ին, armtimes.com-ի հետ զրույցում Օհանջանյանը նշեց, որ կապանցի ֆուտբոլասերները չգիտեն՝ ում բողոքեն:

«Կապանի փողերով Երեւանում թիմ է պահում: Կապանում նման բան չի եղել: Ինչպե՞ս կարելի է ֆուտբոլը Կապանից տանել Երեւան: Արդեն մեռնում եմ այս ֆուտբոլասերների ձեռքը: Բոլորը մարզադաշտ էին գալիս, նա ոչ մեկի չի ընդունում, արհամարհում է բոլորին: Մարզպետը՝ նա է ակումբի նախագահը, դրա համար էլ այս խառը վիճակը ստեղծվել է: Կապանցիները չգիտեն՝ ուր գնան բողոքեն. մարզպետարանն իրենն է, Քաջարանի կոմբինատն իրենն է, ֆուտբոլն իրենն է: Մարդիկ ցանկանում էին ճանապարհ փակել, թույլ չտվեցի, ասացի՝ ինչ ուզում է, թող անի, սպասենք տեսնենք, կարող է՝ նրան փոխեն, խոսակցություններ են գնում»,- ասաց նա:

Ինքը՝ Վահե Հակոբյանը, մոտ 3 ամիս առաջ armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ մարզադաշտը ձեռք բերելու մտադրություն չունի: Նա նաեւ նշել էր, որ պատրաստ է օգնել մարզադաշտը բարեկարգելու հարցում, եթե այն վերադարձվի համայնքին՝ քաղաքապետարանին: Գագիկ Օհանջանյանն ընդգծում է, որ ոչ մի դեպքում մարզադաշտը ոչ ոքի չի զիջի: Տարիներ առաջ նման իրավիճակի մեջ է եղել: Մոտ 1 տարի տեւած դատական գործընթացի արդյունքում մեծ դժվարությամբ սեփականաշնորհել է մարզադաշտը: Այդ ընթացքում, իր խոսքով, նույնիսկ նյարդային լարվածության պատճառով հիվանդացել է:

«Իմ սեփական մարզադաշտն է, ո՞նց կարող եմ տալ քաղաքապետարանին: 1997 թվականից իմն է, միլիարդներ եմ ծախսել, կարո՞ղ եմ տալ քաղաքապետարանին, ուզում են, թող փողը տան, առնեն: 2004 թվականին էլի այսպիսի խառը իրավիճակ էր, դատական գործընթաց... տեւեց 1 տարի, հազիվ վճռաբեկ դատարանով սեփականացրեցի մարզադաշտը, այդ ներվերից ես լեյկոզ հիվանդությունը ստացա, մի կերպ փրկվեցի, ինչքան փողեր ծախսեցին, որ ինձ փրկեն»,- ասաց նա:

Թեեւ 2017 թվականից սկսած մարզադաշտում խաղեր չեն անցկացվում, Օհանջանյանը նշում է, որ շարունակում է զբաղվել դրա խնամքով: Ռուսաստանի իր ընկերների միջոցով գումար է հայթայթում եւ ամեն ինչ անում է, որ գոնե եղածը պահպանի:

Տպել
4494 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)