Չգիտես ախո՞ռ է, թե՞ գոմ. փոխնախարարն անդրադարձավ Գյումրու բատուտներին. լուսանկարներ

Վերջին մի քանի տարիներին Գյումրիում բիզնեսի մի տեսակ է ծաղկում: Քաղաքի կենտրոնական հրապարակներում տեղադրվում  են մանկական խաղեր, որոնք, ըստ հասարակության մի շերտի, խեղաթյուրում են Գյումրու արտաքին տեսքը: Մասնավորապես, Թատերական հրապարակում դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրված բատուտները բողոքի մեծ ալիք են բարձրացրել:

Դժգոհության ակտիվ քննարկումներ են լինում հատկապես ֆեյսբուք սոցիալական ցանցում: Քաղաքային իշխանությանը պաշտպանող ֆեյք օգտատերերը հակադարձում են՝ պնդելով, թե դա անհրաժեշտ է համայնքային բյուջե գումար մտցնելու համար: Թատերական հրապարակում տեղադրված տարաբնույթ խաղերից համայնքային բյուջե մուտք է արվում ամսական ընդամենը 200 հազար դրամ:

Հունիսի 15-ին Գյումրի ժամանած մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Դրամատիկական թատրոնի դիմաց կազմակերպված առեւտուրից:

«Ես դեմ չեմ, որ այնտեղ երեխաների համար խաղահրապարակ լինի, բայց դա պետք է արվի շատ ժամանակակից ձեւով: Այն ինչ-որ տեսել եմ, ինձ էլ դուր չի գալիս: Տերերի վրա ազդեցություն ունենալ չենք կարող, բայց կարող ենք քաղաքապետարանին միջնորդել, որ ազդում է գեղագիտական տեսքի վրա»,- ասաց մշակույթի փոխնախարարը:

Դրամատիկական թատրոնի դերասաններից մեկն էլ նշեց. «այնպիսի բաներ կան տեղադրված, որ՝ չգիտես ախոռ է, թե՝ գոմ»:

Հավանաբար, դերասանը նկատի ուներ թատրոնի աստիճանների ներքեւում տեղադրված այս շինությունը, որը հավանաբար բատուտների պահեստ է ծառայում: 

 

Տպել
3390 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին