Ի՞նչ աշխատանք է առաջարկում պետությունը 18 տարեկանին. ԳԱԼԱ-ն ռեալիթի շոու է նկարահանում

Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը սկսել է նկարահանել ռեալիթի շոու՝ «Իմ կյանքի ճանապարհը» խորագրով: Նախագծի շրջանակներում նախատեսվում է Շիրակի եւ Գեղարքունիքի մարզի գյուղաբնակ 16-18 տարեկան երիտասարդների հնարավորություն ընձեռել՝  Երեւանում ապրելու եւ աշխատանք գտնելու համար: Ռեալիթի շոուի հեղինակները նշում են, որ մարզերի ընտրությունը պայմանավորված է աղքատության բարձր ցուցանիշով: Նախագծի նպատակն է եւս մեկ անգամ վերհանել երկրի աշխատաշուկայում տիրող իրավիճակը:

«Այս նախագծով փորձելու ենք ցույց տալ Հայաստանի աշխատաշուկայի վիճակը՝ ի՞նչ աշխատանք կա, ինչպե՞ս են վարձատրում: Հերոսը գյուղից գնալու է մայրաքաղաք եւ գտնելու է աշխատանք: Կան երիտասարդներ, ովքեր գյուղից ընդհանրապես դուրս չեն եկել եւ մայրաքաղաքում չեն եղել»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին նախագծի հեղինակները:

Այժմ ընթանում է Շիրակի մարզի մասնակիցների ընտրության փուլը: Հ/ը-ի աշխատակիցներն այցելում են մարզի տարբեր գյուղական համայնքներ, ծանոթանում երիտասարդների նախասիրություններին: Միաժամանակ նշում, որ կան գյուղեր, որտեղ երիտասարդները բացակայում են:

«Հիմա գյուղերում 16-17 տարեկան երիտասարդները պատրաստ են ցանկացած աշխատանքի: Փայտ են կոտրում, հազար դրամով ջրագիծ են փորում, այսինքն՝ ծուլության խնդիր չկա, բոլորն էլ պատրաստակամ են աշխատելու: Պետք է հասկանանք, թե պետությունը ի՞նչ է առաջարկում 18 տարեկան երիտասարդին, որը աշխատանք են փնտրում»,-ասում են շոուի կազմակերպիչները:

«Իմ կյանքի ճանապարհը» ռեալիթի շոուի հեղինակների խոսքով, Շիրակի մարզում պարապուրդի են մատնված հատկապես Ամասիայի եւ սահմանամերձ Անիի տարածաշրջանի երիտասարդները, ովքեր դպրոցն ավարտելուց հետո մեկնում են արտագնա աշխատանքի կամ զբաղվում անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ:

Նախագիծ ընտրված երիտասարդները յոթ օր շարունակ կապրեն Երեւանում: Այդ օրերի ընթացքում նրանք կփորձեն Երեւանում գտնել աշխատաք եւ բնակարան:

Տպել
3070 դիտում

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Որ դեպքում եւ երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Գյումրու դրամատիկականում մեծարել են ՀՀ վաստակավոր արտիստ Յուրիկ Ոսկանյանին

Սեպտեմբերին Կալիֆոռնիայից մեծ պատվիրակություն է գալու. Գլենդելի քաղաքապետը Կոտայքում էր

Ճապոնիան Հայաստանին է նվիրում ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու հիմնավորումները

Աշնանը Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահն ու մի խումբ լիբանանցի գործարարներ