Տնտեսական 5 տոկոս աճով մարտահրավերներին դիմակայել չենք կարող

Արդեն հաջորդ շաբաթվա սկզբին ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ կանի եւ հավանության կարժանացնի իր նոր ծրագիրը: Սպասվում է նաեւ, որ հենց նույն նիստում կորոշվի դիմել Ազգային ժողով՝ արտահերթ նիստ գումարելու առաջարկով, որի օրակարգում էլ հենց կլինի կառավարության նոր ծրագիրը:

Չնայած կառավարության նախագիծը դեռ չի հրապարակվել, բայց նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե տարեկան միջին տնտեսական աճը առաջիկա 5 տարիներին պետք է կազմի տարեկան 5 տոկոս: Եվ սա ՀՀԿ խոսնակը համարում է հավակնոտ թիրախ: Այսինքն  տարեկան 5 տոկոսով տնտեսությունը աճեցնելը համարվում է դժվարին խնդիր:

Նշենք, որ զարգացող տնտեսությունների համար 5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան զարգացած երկրների համար: Օրինակ, արեւմտաեվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Ճապոնիայի համար այդպիսի ցուցանիշ ապահովելը ֆանտաստիկայի ոլորտից է, քանի որ այդ երկրներում համախառն ներքին արդյունքը արդեն իսկ շատ բարձր է: Իսկ այսպես կոչված «զարգացող» երկրների համար, որոնց թվում է նաեւ Հայաստանը, 5 տոկոսը, կարելի է ասել, պարտադիր սահմանաչափ է, քանի որ համեմատության բազան շատ ցածր է, եւ տնտեսական աճի շատ ավելի մեծ հնարավորություններ կան:

Սահմանելով աճի 5 տոկոսանոց նշաձող, կառավարությունը փաստորեն մտադիր է աշխատել այնպես` «ձեռքի հետ», կամ «ինչ ստացվեց-ստացվեց» սկզբունքով: Ու սա ոչ մի դեպքում չի կարելի համարել «հավակնոտ»: Պատկերավոր ասած, այդքան տնտեսական աճ կարող է ստացվել, եթե կառավարությունը ընդհանրապես չխառնվի տնտեսության գործերին: Եթե ավելի պատկերավոր լինենք, ապա այսպիսի արդյունք ստանալու դեպքում բավարար կլինի, որ յուրաքանչյուր արտադրող տարեկան ընդամենը 5 տոկոսով ընդլայնի իր արտադրությունը, իսկ նոր արտադրություններ չհիմնվեն: Արդյո՞ք սա հավակնոտ ծրագիր է մի երկրի կառավարության համար, որը պատերազմի մեջ է եւ որի տնտեսությունը այդ պատերազմում տանուլ չտալու, երկիրը դատարկվելու հեռանկարից զրկելու գլխավոր գրավականն է:

Ուրեմն ի՞նչ է ստացվում: 2011 թվականին մեր ՀՆԱ-ն կազմում էր 10.1 միլիարդ դոլար: 2016 թվականին մեր ՀՆԱ-ն կազմեց 10.3 միլիարդ դոլար: Տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում, հինգ տարի անց մեր ՀՆԱ-ն կլինի, ասենք, 13 միլիարդ դոլար: Ստացվում է, որ 10 տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն կաճի ընդամենը 30 տոկոսով: 13 միլիարդ դոլարանոց տնտեսություն ունեցող երկիրը պետք է կարողանա դիմագրավել օրեցօր աճող մարտահրավերների՞ն: Այդպիսի տնտեսություն ունեցող երկրում բնակչությունը կսկսի աճե՞լ...: Եվ դա մեր երկրի ծնունդից 30 տարի անց: Եթե Հայաստանը լիներ այնպիսի միջավայրում, ինչպես օրինակ Սկանդինավյան երկրները կամ Խաղաղ օվկիանոսի կղզիները, մենք կարող էին մեզ թույլ տալ թուլանալ ու հաճույք ստանալ: Մեր դեպքում իրավիճակը բոլորովին այլ է` արմատապես այլ է:

Մարտահրավերների առումով մեզ համար ավելի հոգեհարազատ է Իսրայելի օրինակը: Ուրեմն,  հոգեհարազատ պետք է լինեն նաեւ այդ երկրի տնտեսական հաջողությունները:

Մի քանի ցուցանիշներ: 1980 թվականին, իր կազմավորումից 30 տարի անց, այդ երկրի ՀՆԱ-ն կազմում էր 23 միլիարդ դոլար: Հաշվի առնենք, որ Իսրայելը կազմավորվում էր անապատի վրա` չկային ենթակառուցվածքներ, բնակֆոնդ, արտադրական հզորություններ եւ այլն: Այսինքն, այդ երկիրը ըստ էության սկսում էր 0-ից: Հայաստանը ունի գրեթե ամեն ինչ` ճանապարհներ, ահռելի բնակֆոնդ, հրաշալի կլիմայական պայմաններ եւ այլն: 1990 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն  կազմեց արդեն 58 միլիարդ դոլար, կամ ընդամենը 10 տարվա ընթացքում աճեց 2.5 անգամ: 2000 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն արդեն132 միլիարդ դոլար էր: Այսինքն, 10 տարվա ընթացքում աճել էր եւս 2.2 անգամ: 2010 թվականին այդ երկրի տնտեսությունը արդեն 233 միլիարդ դոլար էր` աճել էր եւս 1.7 անգամ: 2016-ին Իսրայելի ՀՆԱ-ն կազմեց արդեն 311 միլիարդ դոլար, կամ հաջորդ 6 տարվա ընթացքում աճեց 1.3 անգամ: (Նշենք որ խոսքը  գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ-ի մասին է, որը անվանական ՀՆԱ-ից տարբերվում է, սակայն աճի դինամիկան նույնն է):  Գնալով Իսրայելի տնտեսական աճի տեմպը, բնականաբար, կնվազի, որովհետեւ աճելու տեղ արդեն քիչ է մնացել: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով Իսրայելը արդեն շատ մոտ է ամենազարգացած երկրների ցուցանիշին:

Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր պերմանենտ պատերազմների պայմաններում արձանագրել իսկական տնտեսական հրաշք: Բայց այստեղ, խոսքը մեր մեջ, ոչ մի հրաշք էլ չկա: Կա մարտահրավերները ճիշտ գնահատելու ունակություն: Մեզանում, սակայն, դրա փոխարեն դրսեւորվում են բոլորովին այլ ունակություններ: Տնտեսությունը մեջ-մեջ անելու, օլիգոպոլիաների միջոցով երկրի ռեսուրսները մի հրոսակախմբի ձեռքում կենտրոնացնելու, ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով ու ադմինիստրատիվ ռեսուրսներով իշխանությունը անընդհատ վերարտադրելու ֆանտաստիկ ունակություն: Իսկ այդ ունակությունը ուղղակի  ոչնչացնում է երկրի զարգացման բոլոր հեռանկարները: Այս պայմաններում տարեկան նույնիսկ 5 տոկոս խեղճուկրակ աճը աներեւակայելի է թվում:

Տպել
2635 դիտում

Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք հակահարված տալու

Խղճի ազատության «տանիքի» տակ չարաշահման որեւէ դեպք ես թույլ չեմ տա. Փաշինյան

Այսօր Ամուլսարն ենք փակում վարչապետի կամքով, մի օր էլ ԶԼՄ-ները կփակենք. վարչապետ

Տրանսպորտի խնդիրը լուրջ է Երեւանում. վարչապետն՝ ապագա քաղաքապետին

Պետական համակարգում էլ կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը ներեկեղեցական հարցերի չի խառնվի, իսկ ոստիկանների աշխատանքից գոհ չեմ(ուղիղ)

«Վեոլիա ջուրը», «Սանիթեք»-ը պետք է իմանան, որ իրենցից այդքան էլ գոհ չենք. վարչապետ (ուղիղ)

Ֆրանսիան՝ ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոն

Ա. Սարգսյանը հանդիպել է հնդիկ գործարարի հետ, քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագիրը

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Սպանություն Թբիլիսիում. սառը զենքի 22 հարվածով սպանվել է հայազգի երիտասարդ

Հուլիսի 16-ին հոսանքի մինչեւ 5-6 ժամյա անջատումներ կլինեն Երևանում եւ 6 մարզերում

Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 170 անգամ

Ամասիա գյուղում կորած 7-ամյա աղջկան գտել են

Լուսիկ Ագուլեցուն վերջին հրաժեշտը կտան վաղը՝ հուլիսի 16-ին

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ»շարժումը կաթողիկոսի դատախազ եղբորորդու դեմ հաղորդում է տվել

Իրականացել է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը

Արագած գյուղում առվի մեջ հայտնաբերված 2-ամյա երեխայի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

Շիրակի թեմի առաջնորդը Հայրապետի հրաժարականը պահանջողների բարոյական մահվան մասին հայտարարեց

Ջրիմուռների առատ աճի հետեւանքով լիճը ծաղկել է. պարզաբանում է բնապահպանության փոխնախարարը