Պենտագոնը չի հաստատում ԻՊ առաջնորդի զոհվելու մասին ՌԴ ՊՆ տեղեկությունը

Պենտագոնը չի հաստատում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի ոչնչացման մասին ՌԴ ՊՆ տեղեկությունները, գրում է «Ռիա Նովոստին»: 

ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ այս պահին ԱՄՆ-ն ոչ մի տեղեկություն չունի, որը կհաստատի այդ հայտարարությունը և հավելել է, որ Պենտագոնն ուրախ կլինի, եթե Ալ Բաղդադին իսկապես ոչնչացվել է: 

Հունիսի 16-ի առավոտյան ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԻՊ առաջնորդի հնարավոր ոչնչացման մասին: Ռուս հետախույզները զինյալների պարագլուխների խորհրդակցության մասին տեղեկատվությունն ստացել էր մայիսի վերջին: Հարվածը հասցվել է մայիսի 28­-ի գիշերն այն բանից հետո, երբ հանդիպման տեղի ու ժամանակի վերաբերյալ տվյալները հաստատվել են անօդաչուների նկարահանումները: Ոչնչացվել է 300-ից ավելի ահաբեկիչ և նրանց թվում Ռաքքայի «Էմիր» Աբու ալ Հաջի ալ Միսրին, Իբրահիմ ան Նաեֆ ալ Հաջը, որը վերահսկում Էր Ռաքքայից մինչեւ Էս Սուխնե ընկած շրջանը, եւ ԻՊ­-ի «անվտանգության ծառայության պետ» Սուլեյման ալ Շաուախը: 

Ալ Բաղդադին, իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բադրի, առաջին անգամ հանրությանը ներկայացել է 2014 թվականի հուլիսին, երբ ԻՊ­-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի մզկիթում հռչակեց Մերձավոր Արեւելքում «իսլամական խալիֆայության» ստեղծումը: Այդ ժամանակվանից ԶԼՄ­-ները քանիցս տեղեկատվություն են հրապարակել նրա ոչնչացման մասին, բայց այդ տեղեկությունները չեն հաստատվել:

Տպել
1286 դիտում

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է

ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լեւոն Երանոսյանին. վերջինս ծանոթացել է մեղադրանքին, իրեն մեղավոր չի ճանաչում

Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

«Բա մեր քյարը ո՞րն ա» հարցը խորհրդարանը ցրելու բանակցությունների օրակարգում լինել չի կարող

Նարե Գրիգորյանին ասվել է՝ եթե աշխատանքից հետո մի քանի րոպե մնալն անտանելի է դառնում, կարող է դիմում գրել

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

Նյու-Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ

Երեւանի Արտաշիսյան եւ Հալաբյան փողոցների չկարգավորվող անցումներում վաղվանից լուսացույց կգործի

Հայտարարություն մրցույթի մասին

Կառավարության մոտ բողոքի ցույց անող վարորդների առաջարկը հանգեցնում է մրցութային պայմանների կոպիտ խախտման

Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Քոչարյան ընտանիքը՝ ընդդեմ ՀՀ եւ չորրորդ իշխանության. հերքման եւ 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել. իրանցին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա

Նոր Հայաստանում ոստիկանական զորքերի թիվը շարունակում է գաղտնի պահվել