Ընդդեմ արեւի. անձրեւ, անձրեւ, շատ արի

18/06/2017 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 19-ի համարում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ համաձայնու-թյուն տվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2004 թվականի համար նախատեսված ներդրումային ծրագրին: Ըստ այդ ծրագրի՝ ՀԷՑ-երն այս տարվա ընթացքում նախատեսում են ներդնել ընդհանուր առմամբ 5,8 մլրդ դրամ: Դրանից բաշխիչ ցանցերի վերազինման եւ վերակառուցման համար նախատեսվում են 3,4 մլրդ դրամ եւ բաշխիչ ցանցերի ընդլայնման համար՝ 1,3 մլրդ դրամ: Բաշխիչ ցանցերի ներդրումները հատուկ ուշադրության են արժանի այն պարզ պատճառով, որ դրանք կարող են ազդել բոլորիս վրա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տեսքով: Եւ սա բնական է: Յուրաքանչյուր ընկերության կատարած ներդրում ծախս է, որը կարող է անդրադառնալ նրա արտադրած ապրանքի կամ մատուցած ծառայության վերջնական գնի վրա:

ԲՑ-երի դեպքում դա էլէներգիայի սակագինն է: Կոնկրետ այս դեպքում 5,8 մլրդ դրամի կամ ավելի քան 10 մլն դոլարի ներդրումը մեր սպառած էլէներգիայի սակագնի վրա չի ազդելու: Սրա պատճառն այն է, որ այս տարի էլէներգիայի կորուստների մակարդակը բաշխիչ ցանցերում նվազելու է 21,8 տոկոսից մինչեւ 17 տոկոս: Գումարային արտահայտությամբ սա մոտավորապես հենց այնքան է, որքան նախատեսվում է ներդնել: Եւ ընդհանրապես, ներդրումների 5,8 մլրդ դրամ ծավալի եւ խնայողությունների ծավալի նման համընկնումից տպավորություն է ստեղծվում, որ ներդրումների ծավալները որոշվել են ոչ թե ըստ անհրաժեշտության, այլ՝ ըստ նրա, թե որքան գումար կարելի է ներդնել, որպեսզի սակագինը չբարձրանա: Մի խոսքով, կորուստների նվազման արդյունքում ընկերության խնայողությունը ամբողջությամբ ներդրվելու է ԲՑ-երի վերակառուցման, վերազինման եւ ընդլայնման նպատակով:

Սա է միակ պատճառը, որ կատարված ներդրումն ազդեցություն չի ունենալու վերջնական սակագնի վրա: Բա՛յց: Այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք: Որ ԲՑ-երը կորուստների նվազեցումից խնայված միջոցները ոչ թե շահույթի տեսքով վերցնում են, այլ պատրաստվում են ներդնել համակարգում՝ լավ օրից չէ: Ցանցերի վիճակը, նույնիսկ մեծ վերապահումներով, բարվոք չես համարի: Այստեղ շատ ավելի մեծ ներդրումների կարիք կա, քան ներդրվելու է այս ծրագրով: Այլ կերպ ասած՝ ներդրումների կարիք լինելու է նաեւ հաջորդ տարի: Եւ ԲՑ-երը ստիպված են լինելու ներդրումներ անել: Բայց կորուստների նվազեցման ռեսուրսն արդեն ավարտված կլինի:

«Մեզ տրված լիցենզիայով այս տարվա համար հաստատված 17 տոկոսը (կորուստների մակարդակը-խմբ.) բավականին ծանր է, բայց համոզված եմ, որ կապահովենք, իսկ հաջորդ տարվա պայմանները, իմ կարծիքով, ընդհանրապես իրական չեն՝ 15 տոկոս կորուստները շատ ցածր մակարդակ են նույնիսկ եվրոպական երկրների համար»,- հանձնաժողովի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Ե.Գլադունչիկը: Այսինքն, հաջորդ տարի ՀԷՑ-ն արդեն չի ունենալու խնայողություններ, բայց կատարելու է ներդրումներ: Իսկ սա արդեն համապատասխան չափով «ծանրանալու է» սակագնի վրա:

ՀԷՑ-երի գլխավոր տնօրենը երեկ խոսեց նաեւ «Հայէներգոյի» լուծարման մասին: Հաջորդ տարի «Հայէներգոն» այլեւս գոյություն չի ունենա: Ի՞նչ է դա նշանակում: Ներկայումս «Հայէներգոն» իրականացնում է մի կարեւոր գործառույթ. նա գնում է էլէներգիան էներգաարտադրող ձեռնարկություններից եւ վաճառում ՀԷՑ-երին: Կախված նրանից, թե ասենք՝ որքան անձրեւ կգար տվյալ տարի, «Հայէներգոյի» գնած էլէներգիան արդյունքում տարբեր գներ էր ունենում: Եթե արձրեւները շատ էին, ՀԷԿ-երի արտադրած էժան էլէներգիան ընդհանուրի մեջ ավելի մեծ ծավալ էր կազմում, ու արդյունքում, տարվա կտրվածքով, Հայաստանում արտադրված ամբողջ էլէներգիան ավելի էժան էր ստացվում, իսկ հակառակ դեպքում՝ ավելի թանկ:

Եւ գների այդպիսի տատանումներն իր վրա էր վերցնում «Հայէներգոն»: Հաջորդ տարվանից ՀԷՑ-երն ուղղակի հարաբերությունների մեջ են մտնելու էներգաարտադրողների հետ: Եւ կախված եղանակներից՝ տարին անձրեւային է, թե ոչ, գնվող էլէներգիան կունենա տատանվող գին: «Եթե տարին անձրեւային չլինի, մենք բավական խոշոր գումարներ ենք կորցնելու»,-ասում է պրն Գլադունչիկը: Բայց եթե տարին լինի անձրեւային, ապա ՀԷՑ-երը նույնքան խոշոր գումարներ են շահելու: Նման լավատեսական հեռանկարի մասին վերջինս չխոսեց: Ի դեպ, ըստ նախնական ծրագրերի, «Հայէներգոյի»՝ շուկայից դուրս գալուց հետո նախատեսվում է ստեղծել, այսպես կոչված, «Կայունացման հիմնադրամ», որտեղ անձրեւային տարիներին կուտակվելու է «շահած» գումարը եւ ծախսվելու է ոչ անձրեւային տարիներին:

Թե ինչ կլինի, եթե մի քանի տարի շարունակ անձրեւային չլինի, առայժմ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Հայաստանն այս տարածաշրջանում միակ երկիրն է, որը կարող է երեք անգամ ավելի շատ էլէներգիա արտադրել, քան սպառում է ներկայումս, եւ՝ արտահանել: Բայց հայտնվել է մի վիճակում, որ եթե քիչ անձրեւ գա, էլէներգիայի սակագինը կբարձրանա, կսկսվեն ժողովրդական հուզումներ, մարդկանց կդատեն ու կծեծեն, ընտրություններ կկեղծեն, թվեր կնկարեն եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, Հայաստանի ապագան կախված է անձրեւներից:

Հայկ Գեւորգյան

Տպել
1912 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում