Խոսքով չեմ կարող ասել, թե պատերազմից հետո ինչ է փոխվել.այսօր Շուլի Հակոբյանի ծննդյան օրն է

Լուսանկարում՝ձախ կողմից Շուլին մեկ տարեկան հասակում

Այսօր՝ հունիսի 18-ին, 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանակիր, «Նելսոն Մանդելա»  միջազգային մրցանակի հաղթող Շուլի Հակոբյանը դարձավ 21 տարեկան:

Շուլին ծննդյան օրը նշում է ծննդավայր Գյումրիում, ընտանիքի եւ մարտական ընկերների հետ:

Armtimes.com-ի հետ զրույցում Շուլին խոստովանում է, որ մինչ ծառայության մեկնելն ու ապրիլյան պատերազմին մասնակցելը, լրիվ այլ նպատակներ եւ ցանկություններ է ունեցել, որոնք կցանկանար ծննդյան օրն իրականություն դառնային:

«Պատերազմից առաջ շատ հարցերի վերաբերյալ հնարավոր է նպատակ չդնեի, բայց այսօր լրիվ փոխվել է… Բառերով չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել, ինձ մոտ: Ինձ կհասկանա այն մարդը, ով իմ ճանապարհով անցել է, կամ գրեթե նույն ճանապարհով: Պատերազմն ինձ համար բացահայտեց ինքս ինձ, քանի որ ես չգիտեի, թե, եթե հայտնվեմ նման իրավիճակում ինչ կանեմ»,-armtimes.com-ի հետ զրույցում ասում է հերոս Շուլի Հակոբյանը:

Շուլին վերհիշելով զինծառայության տարիների ծննդյան օրերը, պատմում է, որ 19-ամյակին ծնողները եւ քույրն անակնկալ կերպով այցելել են նրան, իսկ 20-ամյակը Շուլին դիմավորել է խրամատ փորելով եւ ինժեներական աշխատանք իրականացնելով:

«20-ամյակիս հաջորդեց ապրիլյան պատերազմին, այդ օրերին խրամատ էի փորում, ինժեներական աշխատանք էի կատարում, դիրքերի վերականգման աշխատանք էինք իրականացնում, սովորական օր է եղել: Ես զինվոր էի ու կատարածում էի մարտական առաջադրանք»,-armtimes.com-ի հետ հարցազրույցում ասում է Շուլի Հակոբյանը:

Շուլին ծնվել է Գյումրիում՝ 1996 թվականին: Ժամկետային ծառայության մեկնել է 2014 թվականին, զինծառայությունն անցկացրել է Մատաղիսում, ապրիլյան պատերազմի օրերին եղել է նաեւ Թալիշում: Ծառայել է հակատանկային ջոկատում, եղել է առաջին հակատանկային դասակի հրամանատարի առաջին տեղակալը: Ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ:

Վերջինս նշում է, որ Արցախ հաճախակի է այցելում: Հերոսի խոսքով՝ Արցախում կան տեղանքներ, որտեղ չգնալ չի կարող:

Շուլին այժմ սովորում է ԵՊՀ-ում, աշխատում՝ ՊՆ-ում:

Տպել
17376 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին