Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով պաշտոնանկ եղածը՝ Կարեն Կարապետյանի խորհրդական

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է կայացրել Վռամ Գյուլզադյանին նշանակել իր խորհրդական հասարակական հիմունքներով: Վռամ Գյուլզադյանը Լոռու մարզի Վարդաբլուր գյուղից է, մասնագիտությամբ գյուղատնտես: Գյուղխորհրդի նախագահի պաշտոնից հետո՝ 1999 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր մեծամասնական ընտրակարգով: «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է դարձել եւ 2003 թվականին կրկին ընտրվել է պատգամավոր, որից հետո եղել է Գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի պետական տեսչությաՆ պետ եւ կարիերան կանգ է առել:

Վռամ Գյուլզադյանին պաշտոնանկ են արել ներկայիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի թեթեւ ձեռքով: Պարզվում է, որ 2010 թվականին Դավիթ Հարությունյանի դուստրը փոքրիկ բիզնես է ունեցել՝ Հայաստան է ներկրել թղթե բաժակներ: Այդ առարկաները ստուգվում էր բուսասանիտարիայի պետական տեսչության կողմից: Դավիթ Հարությունյանի դուստեր բիզնեսի հարցերով որոշ ժամանակ բրոքեր է զբաղվել, որից հետո անձամբ նրա դուստրն է գնացել տեսչություն եւ այլն:

Տեսչության աշխատակիցներից մեկը չճանաչելով Հարությունյանի դստերը, նախ մի քանի անգամ լավ սպասարկել է, որից հետո առաջարկել է, որպեսզի շատ չչարչարեն աղջկան, արագացված կարգով ստուգեն ներկրվող ապրանքները, որի համար նա պետք է շնորհակալություն հայտնի: Հարությունյանի դուստրը փորձել է պարզել՝ արդյո՞ք գումար են պահանջում, որին ի պատասխան ստացել է. «Քո նման սիրուն աղջկանից ո՞նց կարելի է փող ուզել»: Այս պատմության ժամանակ Դավիթ Հարությունյանն ԱԺ պատգամավոր է եղել, իմանալով դստեր «խնդիրների» մասին՝ զանգահարել է բնապահպանության նախարարին, որն էլ զանգել է այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ... վարչության պետը պաշտոնանկ է արվել:

Ուշագրավ է, որ Վռամ Գյուլզադյանին Կարեն Կարապետյանն իր խորհրդական նշանակեց այն բանից հետո, երբ Դավիթ Հարությունյանն այլեւս կառավարության աշխատակազմում չէ:

Տպել
11480 դիտում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով