Վերաքննություն կանցկացվի աշակերտի` 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի համար ընտրած առարկաներից

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի համապատասխան որոշման մեջ, լրացում կատարվելով, ամրագրվել է հետեւյալը. «12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 120-200 ժամ բացակայություն ունենալու դեպքում սովորողը լրացուցիչ քննություն է հանձնում այն առարկաներից, որոնք ընտրել է»:

Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեր զրույցում պարզաբանեց, որ իրավական այդ կարգավորումը բխում է ուսումնական տարվա սկզբին կատարված փոփոխությունից, ըստ որի` 12-րդ դասարանի աշակերտները հնարավարություն են ստացել դպրոցի ավարտական քննությունները տեղափոխել եւ հանձնել առաջին կիսամյակի վերջում, որպեսզի երկրորդ կիսամյակում ուսումնասիրեն առնվազն երեք այն առարկաները, որոնք նախընտրում են, եւ որոնցից հնարավոր է միասնական քննություն հանձնեն:

Այսինքն` 12-րդ դասարանն ավարտող աշակերտները վերաքննություն են հանձնելու երկրորդ կիսամյակում իրենց նախընտրած առարկաներից:

120-200 դասաժամ բացակայելու դեպքում սովորողները պետք է վերաքննություն հանձնեն: Իսկ 200 եւ ավելի բացակայության դեպքում նախատեսվում է, որ աշակերտը պետք է կրկնի կուրսը, այսինքն` մնա նույն դասարանում:    

Թե այս տարի որքան սովորող է հատել թույլատրելի բացակայությունների շեմը, նրանցից քանիսն է վերաքննություն հանձնելու կամ կրկնելու անցած կուրսը,  հայտնի չէ: Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ մասնավորապես նախարարության ենթակայության դպրոցներից այդ տվյալները թեպետ ստացվել են, բայց դեռեւս ամփոփված չեն:

Վերաքննություններ կանցկացվեն հուլիս-օգոստոս ամիսներին:

Տպել
3167 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել