Կաթողիկոսը թաքցնում է Արթիկի թեմի ինտրիգը. ի՞նչ հարաբերություններ ունի նա Աջապահյանի հետ

21/06/2017 schedule14:25

Լուսանկարում՝ ձախից Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ՝ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը

Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 19-ին Հառիճավանք էր այցելել կաթողիկոս Գարեգին Բ-ն: Armtimes.com-ը փորձեց նրանից մի քանի հարցերի պատասխան ստանալ, սակայն կաթողիկոսը հրաժարվեց խոսել որեւէ թեմայով: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում գովերգեց Հառիճի հոգեւոր ընծայարանի դերն ու նշանակությունը եւ իր գործը լրագրողների հետ այդքանով ավարտված համարեց:

Մասնավորապես, armtimes.com-ին հետաքրքրում էր Արթիկի թեմի ներկա կարգավիճակը: Հիշեցնենք, որ 2012 թվականին Գարեգին Բ-ի կոնդակով Շիրակի թեմի մի հատվածն առանձնացվեց եւ ստեղծվեց Արթիկի թեմ, որը մինչ այս չունի առաջնորդ: Այս բաժանումը մեծ աղմուկ բարձրացրեց երկրում, ինտրիգը պահպանվում է առ այսօր:

Մայր Աթոռից  բազմիցս հերքվեցին այն լուրերը, թե թեմում թեմ ստեղծելու պատճառը կաթողիկոսի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի լարված հարաբերություններն են: 

Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Վերջինս, սակայն 2015-ի հունիսի 25-ին կաթողիկոսի մեկ այլ հանձնարարականով նշանակվեց Անգլիայի հայոց թեմի առաջնորդ: Այդ ընթացքում Արթիկի թեմը, մեղմ ասած, «անտերության» էր մատնված՝ չուներ ո՛չ առաջնորդ, ո՛չ առաջնորդի տեղապահ: Միայն կաթողիկոսի հանձնարարականով Հառիճի ընծայարանի նախկին տեսուչ Հայր Նշան Հմայակյանն այդ ժամանակահատվածում զուգահեռաբար «տիրություն» էր անում Արթիկի թեմին:

Այնուհետ, 2015-ի օգոստոսին Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը կաթողիկոսի որոշմամբ նշանակվեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ: Նա այս կարգավիճակում ղեկավարում է թեմն արդեն երկու տարի:

Armtimes.com-ն ցանկացավ կաթողիկոսից պարզաբանում ստանալ, թե ինչու՞ 2 տարի շարունակ Արթիկի թեմը չունի առաջնորդ եւ որքա՞ն է շարունակելու տեղապահ ունենալ:

Սակայն Գարեգին Բ-ն այդպես էլ չցանկացավ խոսել ստեղծված օրվանից ինտրիգների մեջ հայտնված Արթիկի թեմի մասին:

Հետաքրքրական  է նաեւ, որ որեւէ թեմում նման բաժանումներ այլեւս չեն լինում, թեեւ խոսվում էր այն մասին, որ թեմերի բաժանումը շարունակական է լինելու:  

Հ.Գ. Երբ կաթողիկոսը Հառիճի հոգեւոր ընծայարանում շնորհակալություններ էր հայտնում ընծայարանի կայացման հարցում ջանք ներդրած անձանց՝ ամենավերջում միայն հիշեց Շիրակի թեմի առաջնորդին: Մինչ այդ, սակայն նա հասցրեց իր շնորհակալությունը հայտնել  բոլոր ներկա բարձրաստիճան հոգեւորականներին, եկեղեցու այլ սպասավորներին, ՏԻՄ ներկայացուցիչներին, բանվորներին եւ շինարարին:

Տպել
3709 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի