Բեյոնսեի, Ռիհաննայի հետ աշխատած պարուսույց Արթուր Գուրունլյանը շուտով կրկին կգա Հայաստան

19/06/2017 schedule21:49

Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը Հայաստան կատարած կարճաժամկետ այցից հետո դեռ նոր է վերադարձել Բրիտանիա, սակայն արդեն մտածում է կրկին հայրենիք վերադառնալու մասին: Օրերս նա վերջին 25 տարիների ընթացքում 1-ին անգամ Երեւանում էր, աջակցում էր օպերային երգչուհի Անաիս Հեղոյանին, որը մասնակցում էր Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին: Armtimes.com-ի հետ զրույցում Արթուրը նշեց, որ չի հասցրել շատ բան տեսնել Հայաստանում:

«Ես շատ բան չեմ տեսել, քանի որ զբաղված էինք մրցույթով, բայց մենք հիանալի ֆոտոսեսիա ունեցանք Զվարթնոց տաճարում: Դա հրաշալի վայր է: Քանի որ երկար տարիների դադարից հետո սա իմ 1-ին այցն էր Հայաստան, հիանալի էր, որ ծանոթացա մայրաքաղաքին՝ Երեւանին: Մնացած տեսարժան վայրերը կտեսնեմ իմ հաջորդ այցի ընթացքում (ժպտում է): Ես սիրում եմ յուրաքանչյուր պահը, որ ապրում եմ Հայաստանում: Շատ շուտով կվերադառնամ»,- ասաց նա:

Արթուր Գուրունլյանն արեւմտյան շոու բիզնեսում հայտնի է մի շարք աստղերի հետ իր աշխատանքներով: 12 տարեկանում ընտանիքի հետ մեկնել է Բելգիա, այնտեղ էլ բավականին ուշ՝ 20 տարեկանում, սկսել է պրոֆեսիոնալ պարով զբաղվել եւ մեծ հաջողությունների է հասել: Աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բեյոնսեն, Ռիհաննան, Փինքը, Քայլի Մինոուգը, Pussycat Dolls խումբը եւ ուրիշներ: Նշում է, որ հաջողության հասնելուն նպաստել է նաեւ այն, որ տղաները պարի ասպարեզում քիչ են:  

«Իսկապես բավական ուշ եմ սկսել պարով զբաղվել: Մի օր ես ակումբում պարզապես զվարճանում էի ընկերներիս հետ, ինձ մի պարուսույց նկատեց, մոտեցավ եւ, այսպես ասած, իր թեւի տակ առավ: Տղաների համար պարում ավելի հեշտ է, քանի որ աղջիկների քանակը շատ ավելի շատ է: 1-ին հայտնի արտիստը, որի հետ համագործակցել եմ, Քեյթ Ռայանն է՝ բելգիացի փոփ երգչուհի: Ես շատ հաջողակ եմ, որ աշխատել եմ ամենատաղանդավոր եւ ամենաաշխատասեր արտիստների հետ: Նրանց կողքին լինելը հիանալի է»,- ասաց նա:

Արթուր Գուրունլյանը չբացառեց, որ կարող է համագործակցել նաեւ հայկական շոու բիզնեսի հայտնիների հետ: Օրինակ, երգչուհի Իվետա Մուկուչյանը մասնակցելու է հուլիսին Լոնդոնում կայանալիք ամենամյա Armenian Street Festival փառատոնին, որի կազմակերպչական հարցերով զբաղվելու է Արթուրը:

Իսկ այս շրջանում նա  զբաղված է նոր աշխատանքներով: Վերջերս նոր պայմանագիր է կնքել, եւ մի շարք նախագծեր են սպասվում, որոնց մասին առայժմ չի կարող խոսել:

Տպել
1856 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում