Օրակարգային. պատերազմը ոչ ոք չի բացառում

20/06/2017 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 22-ի համարում

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի հետ

- Պարոն Եսայան, համառ լուրեր են շրջանառվում, որ հունիսի 3-ին Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մաննի հետ քննարկվել է Իրանին հարակից 3 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հարցը։ Ձեզ նման քննարկում հայտնի՞ է։

- Ես նման քննարկումների չեմ մասնակցել, նման հարցադրում երբեւէ չեմ լսել ու   չեմ էլ կարծում, որ նման քննարկում եղել է։ Եթե Ղարաբաղն անլուրջ է համարել 5 շրջանները երկաթուղու բացման դիմաց վերադարձնելը, ինչո՞ւ եք ենթադրում, որ 3 շրջան վերադարձնելուն պիտի համաձայներ։

- Այդուհանդերձ, ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի բացառապես փոխզիջումային տարբերակով։ Ո՞րն է այն սահմանագիծը, որից այն կողմ ղարաբաղյան կողմը պատրաստ չի զիջումների։

- Փոխզիջումների հետ կապված բոլոր հարցերը հնարավոր է առավել կոնկրետ  քննարկել բանակցությունների ընթացքում։ Բանակցություններ ասելով՝ նկատի  ունեմ շատ ավելի լայն եւ խորը ընթացք, քան այն բանակցությունները, որ հիմա ընթանում են։ Երկրորդ. որեւէ փոխզիջման մասին հնարավոր կլինի խոսել, եթե բանակցություններին լիարժեք մասնակցի նաեւ ղարաբաղյան կողմը։ Իսկ ընդհանրապես՝ մեր սկզբունքային դիրքորոշումներն այն  սահմաններում են, որի մասին բազմիցս ասվել է՝ Ղարաբաղը երբեւէ անկլավային չպետք է լինի եւ պետք է անմիջական սահմանային շփում ունենա Հայաստանի հետ, Ղարաբաղը չի կարող որեւէ կարգավիճակով մնալ Ադրբեջանի կազմում: Երրորդ. Ղարաբաղը պետք է ունենա անվտանգության հզոր երաշխիքներ։

- Մեր թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Սեիդ Սաիդովն ասել էր, որ հարցի խաղաղ կարգավորման ռեսուրսը կարծես սպառվում է։ Բացի դա, ադրբեջանական կողմից հաճախակիացել են հարցը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարությունները։ 

- Եթե պատերազմող կողմերի միջեւ ընդամենը հրադադար է եւ ո՛չ խաղաղության համաձայնագիր, բնականաբար, պատերազմի վերսկսման հնարավորությունը ոչ ոք երբեք չի ժխտել եւ չի ժխտում։ Սակայն, մեր ունեցած տվյալներով եւ մեր համոզմամբ, Ադրբեջանն այսօր ռազմական ճանապարհով հարցը լուծելուն պատրաստ չէ։ Մենք նաեւ ասում ենք, որ պատերազմի միջոցով նման հարցերը չեն լուծվում։ Ի վերջո, մեկ անգամ արդեն պատերազմ է եղել, եւ հարցը տակավին լուծված չէ։ Ո՞վ ասաց, որ եւս մեկ պատերազմը կարող է ղարաբաղյան խնդիրը լուծել։ Ինչ վերաբերում է ռազմատենչ հայտարարություններին, դրանք միանշանակ պայմանավորված են Իլհամ Ալիեւի քաղաքական դիրքերի ամրապնդման ներադրբեջանական անհրաժեշտությամբ։ Ո՛չ ավելին։

- Վերջին ժամանակներս միջազգային տարբեր մակարդակներում փորձ է արվում նորից շրջանառության մեջ դնել հարցի լուծման փուլային տարբերակը։ Եթե հարցի կարգավորումը վերադառնա փուլային տարբերակին, ինչպիսի՞ն կլինի Ղարաբաղի դիրքորոշումն այս անգամ։

- Ղարաբաղյան կողմը հստակ պնդում է հարցի լուծման փաթեթային տարբերակի վրա։ Եթե այսօր փուլային տարբերակը ենթադրում է ղարաբաղյան հիմնահարցի ողջ փաթեթը բաժանել առանձին մասերի, եւ դրանք քննարկել այնպիսի  հաջորդականությամբ, որտեղ միայն վերջին փուլը կարող է վերաբերել Ղարաբաղի  կարգավիճակի որոշմանը, իհարկե, դա մեզ համար անընդունելի է։ Ես էլ ուզում եմ հարցնել՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ հարցը քննարկել փուլային  տարբերակով, սակայն փուլային փաթեթի առաջին հարցը լինի Ղարաբաղի կարգավիճակը։ Այնպես որ, այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով։

- Ադրբեջանի նախագահներ Ալիեւներն ու Ռ.Քոչարյանը միմյանց հանդիպել են 17 անգամ։ Որեւէ դրական տեղաշարժ այդ  հանդիպում-բանակցություններն արձանագրե՞լ են։ 

- Այո, արձանագրել են։ Այդ բանակցությունների պարբերական շարունակականությունը ներկայիս խաղաղ իրավիճակի պահպանման երաշխիքն է։ Գոնե հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Բացի դա, քանի դեռ նրանց միջեւ այդ հանդիպումները շարունակվում են, Մինսկի խումբը համարում է, որ կարելի է գտնել հարցի կարգավորման փոխադարձ ընդունելի տարբերակ, եւ իրենք եւս ակտիվացնում են իրենց աշխատանքը։ Իհարկե, հասկանում եմ, որ առայժմ այդ հանդիպումները լուրջ արդյունք չեն արձանագրում, բայց նշածս հանգամանքների առումով՝ հանդիպումները դրական պետք է համարել։

- Դուք նշեցիք, որ քանի դեռ ԼՂՀ-ն բանակցությունների կողմ չէ, չի կարող խոսք լինել հարցի վերջնական կարգավորման մասին: Ի՞նչ է արվում՝ Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ: 

- Մենք մեր բոլոր հանդիպումներում մշտապես շեշտում ենք, որ  առանց ղարաբաղյան  կողմի լիիրավ մասնակցության՝ հնարավոր չէ հասնել ղարաբաղյան հարցի կարգավորման: Վերջապես ղարաբաղյան կողմը չի կարող պատասխանատու լինել մի որոշման կատարման համար, որի ընդունմանն ինքը չի մասնակցել։ Համանախագահները եւս համոզված են, որ ղարաբաղյան կողմի մասնակցությունն անհրաժեշտ է: Այլ բան է, որ Ադրբեջանն առայսօր հստակ պնդում է, որ Ղարաբաղը չպետք է մասնակցի բանակցություններին։ Ի դեպ, ադրբեջանական կողմը մեզանից վատ չի հասկանում, որ առանց Ղարաբաղի մասնակցության՝ հնարավոր չէ այդ հարցը կարգավորել։ Սակայն Ադրբեջանը չի նստում Ղարաբաղի հետ բանակցությունների, որովհետեւ այդ ֆորմատով բանակցությունների դեպքում ավտոմատ կերպով օրակարգային է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը։ Ուստիեւ՝ Ադրբեջանին օդի պես անհրաժեշտ է, որ բանակցություններն ընթանան բացառապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, քանզի այդ դեպքում նրանք կարողանում են օրակարգային դարձնել տարածքային ամբողջականության հարցը։  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1263 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ