Հույժ անհրաժեշտ պատահականություններ. հոկտեմբերի 27-ի արձագանքները

21/06/2017 schedule15:47

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 23-ի համարում

1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով դատավճիռը 2004-ի փետրվարի 27-ին վերջնականապես մտավ ուժի մեջ. այդ օրը վճռաբեկ դատարանը, քննելով 3 ամբաստանյալների՝ Էդիկ Գրիգորյանի, Աշոտ Կնյազյանի եւ Համլետ Ստեփանյանի վճռաբեկ բողոքները, դատավճիռ արձակեց, որը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Թվում է՝ հնչեցին վերջին ակորդները, սակայն հոկտեմբերի 27-ի արձագանքները եւ ետահաբեկչական դեպքերը շարունակում են բորբոքել հասարակության հետաքրքրությունը: Եւ այսպես. դրամատիկ դատավարության ավարտից հետո մամուլում հայտնվեցին Նաիրի Հունանյանի «քսիֆները», որոնցով նա տեղեկացնում էր, որ իր վերաքննիչ բողոքը չեն ընդունել: Իշխանությունը ակնհայտորեն վախենում էր ահաբեկչության պարագլխի կրկին դատարանում հայտնվելուց:

Վերաքննիչ բողոքներ թույլ չտվեցին ներկայացնել նաեւ Կարեն Հունանյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին. այն անձանց, ովքեր բնույթով անհավասարակշիռ էին եւ ոչ միշտ կառավարելի, ուստի իրենցից պոտենցիալ վտանգ էին ներկայացնում: Վերաքննիչ ու վճռաբեկ գնացին առավել վստահելիները՝ Գրիգորյանը, Կնյազյանը, Ստեփանյանը: Հետագայում մենք պարբերաբար տեղեկանում էինք, որ հարազատներին չեն թույլատրում տեսակցել Հունանյանների հետ, նրանց նամակները խիստ գրաքննության են ենթարկվում, լրագրողներին չթույլատրեցին այցելել նրանց, եւ այդ ամենն արվում էր 27-ի անջատված մասի անվան տակ, որով, սակայն, վերջիններս ընդամենը որպես վկաներ են անցնում: Հաջորդ ահազանգը, որ թվում է՝ պետք է ալեկոծեր ողջ հանրությանը, Վռամ Գալստյանի ինքնասպանությունն էր:

Դեռ դատավարության ժամանակ քեռին մի քանի սենսացիոն հայտարարություններ էր արել. նախ՝ ասել էր, որ ահաբեկչությունը «սրանց (Հունանյանների-խմբ.) խելքի բանը չի», ապա պատմել էր, թե Էդիկ Գրիգորյանն իրեն ասել է՝ զենքերի պահունակները կդնես ԱԺ նստարաններից մեկի տակ, կգան՝ կվերցնեն: Եւ քանի որ այդ պահունակները քննությամբ չհայտնաբերվեցին, ուրեմն՝ դրանք իսկապես վերցրել էին, իսկ դա նշանակում է՝ 27-ը միայն այս 7-ի ձեռքի գործը չէ, նրանք ԱԺ-ում օժանդակողներ են ունեցել: Այս ամենից բացի, քեռին նաեւ դատարանում հայտարարել էր, որ իրեն մեկուսարանում փորձել են «փչացնել», որ իրեն բռնի ներարկումներ են անում: Իսկ 2003-ի գարնանը Վռամի «հիվանդության» պատճառով մոտ 6 ամսով դատավարությունն ընդհատեցին: Դատը վերսկսվելուն պես նա հայտարարեց, որ ինքը հիվանդ չի եղել:

Նա նաեւ պարբերաբար հայտարարում էր, որ ձայներ է լսում, իր վրա աշխատում են, իրեն ճնշում են եւ այլն: Նման հոգեվիճակում գտնվող մարդուն, թվում է, պետք է ուշիուշով հսկեին, սակայն փաստորեն՝ դժբախտ պատահարը տեղի ունեցավ ամենապաշտպանված վայրում՝ մեկուսարանում: Ընդ որում, ընդամենը 3 օր առաջ նա դիմել էր այլ խուց տեղափոխվելու խնդրով, եւ մեկուսարանի ղեկավարությունն ընդառաջել էր: Հաջորդ օրը նրան գտել էին կախված: Ոմանք կարծում են, որ սա սպանություն էր, մյուսները՝ որ Վռամ Գալստյանին հետեւողականորեն ինքնասպանության հասցրին: Այս վարկածի կողմնակիցները որպես մոտիվ մատնացույց են անում մի կարեւոր հանգամանք. նա գիտեր՝ ով է սպանել Արմենակյանին, նա ահաբեկիչներից ամենաբացն էր, եւ նրա հետ համապատասխան աշխատանք տանելու դեպքում՝ հնարավոր էր բացահայտել ահաբեկչությունը:

Որ սա սովորական ինքնասպանություն չէր, վկայում է նաեւ այն հանգամանքը, որ մեկուսարանում կատարված ծառայողական քննության արդյունքում ոչ ոք չի պատժվել. քննությունը պարզել է, որ մեկուսարանի աշխատակիցները ոչ մի մեղք չունեն կատարվածի մեջ: Այսինքն, գոնե անփութության կամ թույլ հսկողության հանցակազմ չկա: Քեռու մահը դատավարությանը հաջորդած շրջանի միակ ուշագրավ իրադարձությունը չէ. այս շարքում պետք է նշել առաջին ատյանում դատը վարած՝ իշխանության պատվերն ամբողջությամբ կատարած դատավոր Սամվել Ուզունյանին, որին վերջերս նշանակեցին Նոր Նորքի դատարանի նախագահ: Այս դատավորն էր, որ դատարան չբերեց վկաների մեծ մասին, աչք փակեց Վռամ Գալստյանի հայտարարությունների առաջ (գոնե ձեւականորեն չպարզեց, թե ինչ բռնություններ են կիրառվել նրա նկատմամբ), հրաժարվեց Հունանյանի վերաքննիչ բողոքն ընդունելուց եւ այլն:

Ոմանք 27-ին առնչվող դեպքերի շարքին են դասում նաեւ Մուշեղ Մովսիսյանի ավտովթարը եւ Շենգավիթի թաղապետի ընտրությունները: Առաջին հայացքից կարող է թվալ, թե 27-ն ինչ կապ ունի Շենգավիթ համայնքի ընտրությունների հետ, սակայն դատավարությանն ուշադրությամբ հետեւած անձինք կհիշեն, որ Դերենիկ Բեջանյանը հենց ԱԺ դահլիճից զանգահարել էր Ծերեթելի փողոցի վրա գտնվող սրճարաններից մեկում հավաքված իր երկրապահ ընկերներին եւ հայտնել. «Ֆուտբոլիստին խփել ենք՝ եկեք»: Այս սրճարանում հավաքված  երկրապահների պարագլուխ Ղռերի Ավոն՝ Ավետիք Գիրգորյանը, այժմ Շենգավիթի թաղապետի գլխավոր թեկնածուն է, որին առաջադրել եւ առաջ են մղում նախագահականից:

27-ի նախաքննության նյութերից հայտնի է նաեւ, որ Բեջանյանը եւ ահաբեկչության համար զենք հայթայթած Սարգիս Եթիմյանն Ա.Գրիգորյանի զինակիցներն են  (1999 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ Ա.Գրիգորյանը ԱԺ պատգամավորի թեկնածու է եղել, Դ.Բեջանյանը հանդես է եկել որպես նրա վստահված անձ), եւ անգամ նախաքննությամբ մի վարկած է քննվել, որ հոկտեմբերի 27-ին օգտագործված զենքը պատկանել է Շենգավիթի երկրապահներին: Ահաբեկչությանն առնչվող դեպքերի շարքը եզրափակենք օրենսդրական փոփոխությամբ, որը հնարավորություն է տալիս ցմահ ազատազրկման դատապարտվածներին՝ ներման համար դիմում ներկայացնել ոչ թե 20, այլ՝ 15 տարի նստելուց հետո: Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներն արդեն 7 տարի (օրն՝ օրուկես հաշվելու դեպքում) նստած են, ապա ներում ստանալու համար նրանց մնում է նստել ընդամենը 8 տարի: Ոմանց կարող է թվալ, թե մենք խտացնում ենք գույները եւ տուրք տալիս լրտեսական կրքերին, սակայն վերջին կես տարում տեղի ունեցած այս բոլոր դեպքերի միջեւ տրամաբանական կապ չտեսնելու համար մեծ ճիգեր կպահանջվեին:

Արմինե Օհանյան

Տպել
1821 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում