Աշխարհի կենտրոնը Մոսկովն է. մեղրամիս անորոշ հեռանկարով

21/06/2017 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 23-ի համարում

Օրերս ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մեկնել էր Սյունիք: Ըստ պաշտոնական մեկնաբանությունների՝ մեկնել էր Իրան-Հայաստան գազամուղի անցման ճանապարհի հետ կապված որոշ հարցերի կապակցությամբ: Իսկ երեկ նա մեկնեց Իրան, ու տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ իրանական իշխանությունների հետ նա քննարկում է Մեղրիի մոտ՝ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու հետ կապված խնդիրներ. մասնավորապես՝ Իրանը պատրաստվում է ֆինանսապես աջակցել այդ հիդրոէլեկտրակայանի կառուցմանը: Մի խոսքով, այս վերջին շրջանում ՀՀ իշխանությունների համար Իրանի հետ էներգետիկ մեղրամիս է սկսվել: Միայն նշենք, որ Իրան-Հայաստան գազամուղի շինարարության մասին պայմանագիրը ստորագրվեց անցած ամսվա 13-ին, չնայած բանակցություններն Իրանի հետ տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մոտ 12 տարի:

Ի՞նչ է պատահել, ինչու՞ հանկարծ էներգետիկայի ոլորտում հայ-իրանական հարաբերությունները շարժվեցին մեռյալ կետից: Իրան-Հայաստան գազամուղի պայմանագրի շուրջ դեռ կան բազմաթիվ մութ կետեր, որոնց վրա, թերեւս, լույս կսփռվի միայն տարիներ անց: Առաջին հարցն այն է, թե ինչու իրանական կողմը, ավելի քան տասը տարի պայմանագիրը չստորագրելուց հետո, համաձայնեց իր համար գազի արտահանման ամենաքիչ ձեռնտու տարբերակին՝ 120 մլն դոլար ծախսել, որպեսզի գազամուղով տարեկան մղվի առավելագույնը 2 մլրդ խ/մ գազ, եւ դրա դիմաց ստացվի ոչ թե կենդանի փող, այլ էլեկտրաէներգիա: Իհարկե, էլէներգիան էլ է լավ հասույթ, բայց ոչ այն դեպքում, երբ Իրանում կառուցվում է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ հզոր ատոմակայան:

Ի վերջո, կարելի էր այդքան փող ծախսել եւ նույն ջերմաէլեկտրակայանը կառուցել հենց Իրանի տարածքում: Սրա հետ կապված մի հարց էլ կա: Գազամուղի՝ Հայաստանի հատվածի կառուցման ֆինանսավորման առումով հետաքրքրություն է դրսեւորում միայն Ռուսաստանը՝ ի դեմս «Գազպրոմի»: Հենց նա էլ ֆինանսավորելու է դրա շինարարությունը Հայաստանի տարածքում: Սա ուշագրավ է այնքանով, որ Ռուսաստանն ու Իրանը լուրջ մրցակիցներ են գազի ոլորտում՝ Ռուսաստանն իր ընդերքում ունեցած գազի ծավալներով աշխարհում առաջինն է, իսկ Իրանը՝ երկրորդը: Փաստորեն ստացվում է, որ մրցակիցներից մեկը ֆինանսավորում է մյուսին՝ իր ունեցած ապրանքը արտահանելու համար:

Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականում, ֆինանսավորելով այս գազամուղի շինարարությունը, ռուսներն ընդամենը իրենց վերահսկողության տակ են պահելու այն, որպեսզի այդ գազամուղը հանկարծ չընդլայնվի: Խնդիրն այն է, որ եթե կառուցվում է որեւէ գազամուղ, ապա դրա շուրջ ստեղծվում են որոշակի ենթակառուցվածքներ, եւ հետագայում շատ ավելի հեշտ է ու էժան՝ դրան զուգահեռ նոր գազամուղ կառուցելը: Իսկ նոր գազամուղ ասելով՝ տվյալ դեպքում պետք է հասկանալ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազամուղը, որը ինչպես Իրանի, այնպես էլ Եվրոպայի վաղեմի երազանքն է: Եւ պետք է ենթադրել, որ այդ երազանքներն են խթանում էներգետիկայի բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ջերմացմանը:

Բայց այդ երազանքի իրականացման հեռանկարները չափազանց աղոտ են գոնե այն պատճառով, որ Իրան-Հայաստան գազամուղի ֆինանսավորումն իրականացնելու է Ռուսաստանը: Տեսականորեն, իհարկե, կարելի է գտնել ֆինանսական այլ աղբյուր, բայց՝ միայն տեսականորեն: Գործնականում ՀՀ իշխանությունները չեն կարող ռուսներին հեռու պահել Իրան-Հայաստան գազամուղից: Պատճառը հասկանալի է՝ ռուսական գազամատակարարից Հայաստանի կախվածությունը չափազանց մեծ է: Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա պայմանագիր, ըստ որի՝ մինչեւ 2008 թվականը Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանալու անփոփոխ գնով՝ մոտ 53 դոլար հազար խ/մ-ի դիմաց:

Սակայն «Հայռուսգազարդից» տեղեկացանք, որ ճիշտ է՝ ռուսական «Գազէքսպորտ» ընկերության հետ կա պայմանագիր գազամատակարարման մասին մինչեւ 2008 թվականը, բայց գազի գինն այնտեղ նշված չէ: Գազի գինը, ըստ այդ պայմանագրի, սահմանված է առանձին հավելվածով, եւ գինը որոշվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին: Այսինքն, եթե մենք մեզ «խելոք չպահենք», հաջորդ տարվա համար գազի գինը կարող է սահմանվել, ասենք, 80 դոլար, որը պարզապես աղետ կդառնա Հայաստանի համար: 

Մի խոսքով, մենք ունենք երկու տարբերակ՝ շարունակել օգտագործել բացառապես ռուսական գազը, որը մեզ առայժմ վաճառվում է միջազգային գներից երկու անգամ էժան, կամ՝ դառնալ իրանական գազը Եվրոպա արտահանող երկիր: Առաջին տարբերակով մենք կլուծենք մեր այսօրվա խնդիրները, բայց կրծքով կփակենք դեպի Եվրոպա իրանական գազի հոսքը: Երկրորդ տարբերակով մի քանի տարի անց գազը մեր տարածքով անցկացնելով՝ դրանից կստանանք այնքան եկամուտ, որքան այս պահին տարեկան վճարում ենք Ռուսաստանին՝ գազի դիմաց: Առաջին տարբերակով շարունակում ենք լինել աշխարհի ամենակատարյալ փակուղին, երկրորդ տարբերակով դառնում ենք երկիր, որը մեծ կարեւորություն է ձեռք բերում Եվրոպայի համար: Բայց երկրորդ տարբերակն ընտրելու համար Հայաստանին պետք է ինքնիշխանության որոշակի մակարդակ, ինչն այլեւս չկա: Իսկ դրա բացակայությունը նշանակում է, որ մենք առայժմ Ռուսաստանի գուբերնիաներից ենք, եւ որեւէ որոշում կայացնելու մենաշնորհը պատկանում է կենտրոնական իշխանությանը՝ Կրեմլին:

Հայկ Գեւորգյան

Տպել
1938 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է