Գյումրու չինական ավտոբուսները դուրս են գալիս երթուղուց. նրանց առաքելությունը քաղաքակա՞ն էր

Գյումրու հասարակական տրանսպորտի ոլորտում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: 40 համարի ավտոբուսի երթուղին սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն դիմում  է ներկայացրել քաղաքապետարան եւ տեղեկացրել, որ տեխնիկական խնդիրների պատճառով հրաժարվում է սպասարկել մրցույթով շահած երթուղին:

2013 թվականի նոյեմբերին 40 համարի երթուղին համալրվել էր չինական վեց ավտոբուսներով, որոնք այժմ, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի, շարքից դուրս են եկել:

«Միանգամից խափանվել են  40 համարի երթուղին սպասարկող հինգ ավտոբուսների շարժիչները: Սպասարկող ընկերությունը «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն է, որը դիմում է ներկայացրել ծառայությունները դադարեցնելու վերաբերյալ, քանի որ բացատրում է՝ չի կարող մեքենաները վերանորոգել»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:

45 օրվա ընթացքում քաղաքապետարանը ՍՊԸ-ի դիմումը կվավերականացնի, որից հետո Գյումրու կենտրոնը Անի թաղամասին միացնող հատվածում երթեւեկություն կիրականացնի միայն 22 համարի միկրոավտոբուսը: Պարզվում է, որ 40 համարի ավտոբուսները գծից հանվում են միայն այն պատճառով, որ ավարտվել է չինական այն ընկերության երաշխիքի ժամկետը, որը տրամադրել էր ավտոբուսները:

«Չինական կազմակերպությունը, որը տրամադրել էր ավտոբուսները, նաեւ մինչեւ 2016 թվականը երաշխիք էր տվել սպասարկել ավտոբուսների տեխնիկական հարցերը, հիմա այդ գարանտիան լրացել է, շարժիչների հետ խնդիրներ կան, արդեն դժվար է սպասարկելը»,-ասում է Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուն:

Հետաքրքիրն այն է, որ «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն մենաշնորհային գծատեր է: Այս ընկերությունն է սպասարկում Գյումրու ամենաեկամտաբեր երթուղիները: Թիվ 40 համարի երթուղուց զատ, նրա տրամադրության տակ են նաեւ 1 համարի ավտոբուսի եւ 22 համարի միկրոավտոբուսի գծերը:

Ստացվում է, որ «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ի համար աննշան փոփոխություն է լինելու, քանի որ նա մենաշնորհային դիրք է զբաղեցնում այս երթուղում:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ այն պատահական մարդու չի պատկանում, թեեւ պետռեգիստրում գրանցված է Աշոտ Հակոբյան  անվամբ, բայց ՍՊԸ-ի հետեւում քաղաքային իշխանության մերձավորներն են կանգնած: Ըստ այդմ էլ, եթե չկա չինական ընկերության անվճար տեխսպասարկումը, ապա լավագույն առիթ է, որ հրաժարվեն ծախսատար չինական ավտոբուսներից եւ շահույթ ապահվեն միայն միկրոավտոբուսների միջոցով:

Չի բացառվում նաեւ, որ այս ավտոբուսները շահագործվեցին,որ ժամանակին «խփեին» 22 համարի միկրոավտոբուսի գործին, քանի որ այն ժամանակ այդ գիծը պատկանում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հիմա, երբ 22-ն էլ նրանը չէ, չկա նաեւ 40 համարի ավտոբուս ունենալու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով՝ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ին, նշենք, որ այն տրանսպորտի պետական տեսչության կողմից տույժի էր ենթարկվել՝ ճանապարհային թերթիկի բացակայությամբ ուղեւորափոխադրում էր իրականացրել:

 

Տպել
8675 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին