Ջրառատի ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալի գործը գնաց դատարան. հայտնի է, թե ով է դատավորը

22/06/2017 schedule13:51

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ՕՐՕ դաշինքի անդամ Հակոբ Մելքոնյանի եւ ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանի միջեւ մարտին տեղի ունեցած միջադեպի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն քրեական գործը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին: Գործով դեռ նիստի օր չի նշանակվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ջրառատ համայնքում միջադեպեր էր եղել ՀՀ փոխոստիկանապետի եղբոր`Լեռնիկ Երանոսյանի եւ ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ, որի արդյունքում գյուղապետի տեղակալը ապօրինի զենքից կրակել էր օդ:

Դատալեքսում տեղադրվել է Տիգրան Սարգսյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Ըստ այդմ՝ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1994թ. գարնանը մորեղբոր որդուց` Էդիկ Մուրադյանից ապօրինի ձեռք է բերել, ապա Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում գտնվող իրեն պատկանող հողատարածքում ապօրինի պահել, իսկ 2017թ. մարտի 14-ին ապօրինի կրել է հրազեն հանդիսացող «АК-74» մոդելի «1107221» համարի ինքնաձիգ եւ նշված ինքնաձիգից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 5,45մմ տրամաչափի 25 հատ փամփուշտներ: 

2017թ. մարտի 14-ին Տիգրան Սարգսյանն ապօրինի կրելով ինքնաձիգն ու 25 հատ փամփուշտերով լիցքավորված փամփուշտատուփը, նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նշված ինքնաձիգից արձակած կրակոցով դիտավորությամբ միջին ծանրության վնաս է պատճառել Հակոբ Մանվելի Մելքոնյանին: Դրանից հետո ինքնաձիգը եւ փամփուշտներով լիցքավորված փամփուշտատուփը նրա մոտից վերցվել է ոստիկանության աշխատակցի կողմից: Այսինքն՝ Տիգրան Դավիթի Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 235 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալին սպառնում է ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով: Տիգրան Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մինչ այս միջադեպը հիշեցնենք եւս մեկ միջադեպ էլ տեղի էր ունեցել մարտի 12-ին՝ Ջրառատում, ՕՐՕ դաշինիք անցկացրած հանրահավաքից հետո: Այդ օրը Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած քարոզարշավից հետո տեղի էր ունեցել վիճաբանության եւ ծեծկռտուք, որի ժամանակ էլ գեներալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, որը ոստիկանության ներքին զորքերի գնդապետ է, իր անձնական Մակարով տեսակի ատրճանակից օդ էր կրակել։ Ծեծկռտուքի հետեւանքով վերջինս փակ գանգուղեղային վնասվածք էր ստացել: Ապա բողոք ներկայացրել ՕՐՕ դաշինքի համակիրների դեմ, սակայն հետագայում նրանք հաշտվել են:

Տպել
1430 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ