Քննացավ. պահանջվում են արդար քննություններ

22/06/2017 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 24-ի համարում

Ուղիղ քսան օր հետո կավարտվի բուհերի այս տարվա դիմորդների գործերի ընդունումը: Իսկ 25 օրից` հուլիսի 20-ին կսկսվեն բուհական ընդունելության քննությունները: Ու թեեւ քննություններին փաստորեն դեռ մեկ ամիս կա, սակայն դիմորդների ծնողներն արդեն այսօրվանից, կոպիտ ասած, տառապում են քննացավով: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ դիմորդների ծնողները դիմել են Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով բուհական ընդունելության քննությունների ժամանակ քննասենյակներում պատճենահանման սարքեր տեղադրել, որոնց միջոցով դիմորդները հնարավորություն կունենան պատճենահանելու իրենց աշխատանքներն ու պատճեններն իրենց հետ քննասենյակից դուրս տանել:  Դիմորդների ծնողների կարծիքով՝ դա հնարավորություն կտա ապահովելու քննությունների թափանցիկությունը:

Իհարկե, թափանցիկություն ապահովելու համար պատճենահանման սարքերի հետ հույսեր կապելը միամտություն է, քանի որ, ըստ տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի, սովորաբար կեղծիքները հիմնականում արվում են քննասենյակից դուրս եւ բոլորովին այլ մեխանիզմներով: Բայց սա կարող է գոնե մեղմացնել լարվածությունը: Համենայնդեպս, արդյունքում դիմորդներն իրենց ծնողների ու ռեպետիտորների հետ մեկ օր շուտ կծանոթանան քննական գրավորներին, ու չի բացառվում, որ դրա շնորհիվ պակասեն նաեւ բողոքարկումները: Սակայն երեկ նախագահականի վերահսկողական ծառայությունից մենք տեղեկացանք, որ դա դեռ ընդամենն առաջարկ է եւ բուհական ընդունելության քննությունների թափանցիկությունն ապահովելու համար արված մի քանի այլ տարբերակների հետ կքննարկվի Ռոբերտ Քոչարյանի Հայաստան վերադառնալուց հետո:

Իսկ նախագահի վերահսկողական ծառայությունը, որ այս տարի զարմանալի հետաքրքրություն ցուցաբերեց մեդալի քննությունների ժամանակ, պատրաստվում է նույնկերպ վերահսկել նաեւ ընդունելության քննությունները: Իհարկե, ըստ հավաստի աղբյուրների, մեդալի քննություններին նախագահի վերահսկողականի ցուցաբերած նման հետաքրքրությունն ու այնուհետեւ դրանց արդյունքները կասկածի տակ առնելն ու քննություններից հետո բարձրացրած աղմուկը  պայմանավորված էին միայն կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանին պաշտոնանկ անելու համար բավարար հիմքերի ձեռքբերման ցանկությամբ: Ու եթե հաշվի առնենք նաեւ մեդալի քննությունների ժամանակ վերահսկողականի աշխատակիցների պահվածքը, ապա խիստ կասկածելի է, որ այդ կառույցը դրական դեր ունենա քննություններն այս անգամ գոնե արդար անցկացնելու փորձի ժամանակ:

Երեկ, երբ մենք փորձեցինք կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանից ճշտել, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում քննությունների թափանցիկությունն ապահովելու եւ դրանք վերահսկելու համար, նախարարը, որն, ի դեպ, առաջին անգամ էր լսում պատճենահանման սարքերի առաջարկի մասին, ասաց. «Վերահսկողության համար կա լիազորների հայտնի ինստիտուտը: Քննություններին ներկա կլինի նաեւ նախագահի վերահսկողական ծառայությունը»: Ըստ նախարարի, սակայն, միայն կրթության եւ գիտության նախարարությունը միայնակ ի վիճակի է վերահսկել քննությունների արդար ընթացքը: «Բայց ովքեր կօգնեն, մենք միայն ուրախ կլինենք»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե ինչով էր պայմանավորված նախագահի վերահսկողականի պահվածքն այս տարվա մեդալի քննությունների ժամանակ, նա պատասխանեց. «Չգիտեմ: Գուցե բարի նպատակ կար, որ քննություններն ավելի կազմակերպված լինեն»: Իսկ երբ մենք խնդրեցինք մեկնաբանել մեդալի քննությունների ժամանակ արձանագրված խախտումներն ու քննությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունը, Սերգո Երիցյանը պատասխանեց. «Մեր հասարակությանը բնորոշ որոշակի թերություններ են արձանագրվել: Որեւէ գնահատական այս պահին տալ չեմ կարող: Պարզապես քննություններ էին՝ իրենց թերություններով»: Ըստ նախարարի՝ ինքն առաջին ջատագովն է, որ բուհական ընդունելության քննություններն անցնեն թափանցիկ, եւ իրենց օգնելու ցանկացած քայլ ինքը կողջունի: Սակայն, եթե անգամ ընդունենք, որ կրթության նախարարն իսկապես թափանցիկ քննությունների ջատագով է եւ ամեն ինչ անելու է արդար քննություններ ապահովելու համար, միեւնույն է, փորձն ու նաեւ նախկին ԿԳ նախարարների ժամանակին արած նմանատիպ հայտարարությունները հուշում են, որ Հայաստանում նման բան, գոնե առաջիկայում, չի կարող լինել:

Հ.Գ. Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սերգո Երիցյանն առայժմ չի հաստատել բուհական ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահների ցանկը: Ըստ նախարարի՝ այդ հարցը քննարկման փուլում է, եւ ըստ ամենայնի՝ հանձնաժողովների նախագահների անունները հայտնի կդառնան մինչեւ հուլիսի 7-ը: Այժմ ԿԳՆ-ն զբաղված է տեղական հանձնաժողովների ձեւավորման խնդրով եւ որոշում է, թե որ քննությունը որ բուհում պետք է անցկացվի:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1316 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)