Սադիստները՝ «տուժող». Վիրաբյանի գործը՝ փորձաքար

22/06/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 24-ի համարում

2004-ի Հայաստանը բնորոշելու համար կարիք չկա թերթելու վիճակագրական հաշվետվությունները, ծանոթանալու երկրի տնտեսական ցուցանիշներին կամ սոցհարցումներ անելու ազգաբնակչության շրջանում: Մի տարրական փաստ բավական է՝ համոզվելու համար, որ մեր երկիրը եւ իշխանությունները հեռու են ժողովրդավարական կոչվելուց. վերջին իրադարձություններից հետո ոչ մի պաշտոնյա ու իրավապահ չպատժվեցին: Քրեական գործեր չհարուցվեցին ոչ կանանց ու աղջիկներին դաժան ծեծի ենթարկած Էրեբունու եւ Կենտրոնի ոստիկանապետերի, ոչ լրագրողներին խոշտանգելու հրաման տված Հովհաննես Վարյանի, ոչ խաղաղ միտինգավորների որս կազմակերպած զանազան մանր ու մեծ ոստիկանիկների ու զինվորականների նկատմամբ: Սակայն վերը թվարկած դեպքերն անմեղ կատակ են Գրիշա Վիրաբյանի պատմության կողքին:

Արտաշատի ոստիկանության աշխատակիցները նրան դաժանաբար խոշտանգել են, այնքան են ծեծել, որ մահամերձ հիվանդանոց են հասցրել, որտեղ մի կերպ փրկել են նրա կյանքը՝ վիրահատելով ու հեռացնելով ծեծից ջնջխված ամորձին: Ընդդիմության ներկայացուցչին խոշտանգող ոստիկաններն այժմ ազատության մեջ են, նրանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, փոխարենը՝ քրգործ է հարուցվել ինքնապաշտպանության դիմած Վիրաբյանի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի 3-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ 5-10 տարի ազատազրկում): Առաջին հայացքից թվում էր՝ այս քրգործը ոստիկանների «ինքնապաշտպանությունն» է, որի նպատակն այն է, որ Վիրաբյանը ներողամիտ լինի եւ շատ հետեւողականորեն չպնդի, որ իրեն խոշտանգող սադիստները պատժվեն:

Սակայն դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ մեր ոստիկանների անամոթությունը չափուսահման չունի: Գրիշա Վիրաբյանի դեմ հարուցված գործը, որը քննվում է Էրեբունու դատախազությունում, այս ընթացքում ոչ միայն չի կարճվել, այլեւ ամենայն լրջությամբ առաջ է գնում: Արտաշատի ոստիկանության հանցագործ աշխատակիցները, որոնք մասնակցել են Վիրաբյանին ապօրինաբար բաժին տանելուն եւ խոշտանգելուն, այժմ դատախազությունում ցուցմունք են տալիս ու պնդում, որ նրան ոչ ոք չի ծեծել, եւ իրենք ոչնչից տեղյակ չեն: Իրականում նրանք ոչ միայն դաժանաբար ծեծել են անմեղ մարդուն (թեեւ անմեղությունը կապ չունի. եթե անգամ վերջինս մարդ սպանած լիներ, նրան մատով չպետք է դիպչեին), այլեւ տարրական օգնություն ցույց չեն տվել՝ թողել են, որ մինչեւ լույս ցավերի մեջ գալարվի: Այժմ առերեսումների ժամանակ նրանք, Վիրաբյանի աչքերի մեջ նայելով, առանց խղճի խայթի ստում են:

Ինքը՝ «մեղադրյալն», ասում է, որ առերեսումներից առաջ կարծում էր, որ նրանք չեն կարող նայել իր աչքերի մեջ ու ստել, բայց համոզվեց, որ մարդկային անբարոյականությունը սահման չունի: Վիրաբյանին տնից ոստիկանություն բերած աշխատակիցները մի մարդու պես առերես պնդել են, որ Վիրաբյանն իրենց զազրախոսել է, հետո հարձակվել է քրեական հետախուզության պետ Հովիկ Մովսիսյանի վրա՝ հարվածել նրան, ապա նրան գրկած՝ գլորվել գետնին: Մովսիսյանն, ըստ «ազնվագույն» ոստիկանների, ոչ մի հարված չի հասցրել, եւ ընդհանրապես նրան մատով չեն կպել, իսկ մարմնական վնասվածք Վիրաբյանը երեւի ստացել է աթոռի վրա ընկնելուց: Այս ցուցմունքներն այն տափակ անեկդոտն են հիշեցնում՝ դանակի վրա 7 անգամ ընկնելով սպանվելու մասին: Առերեսումների ժամանակ Գրիշա Վիրաբյանից կամքի մեծ ուժ է պահանջվել՝ դիմանալու եւ ոստիկանությունում արածը չկրկնելու համար:

Ոստիկանների սուտը խիստ վրդովեցրել է նաեւ նրա պաշտպան Սեդա Սաֆարյանին: Նրանց կարծիքով՝ առերեսվող ոստիկանների ասածների կեղծիքը բացահայտելն առանձնապես բարդ չէր լինի, եթե Էրեբունու դատախազության քննիչ Թորոսյանը նման ցանկություն ունենար. ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան, որոնք վկայում են, որ օպերները կազմակերպված ստում են: Մինչդեռ դատախազության քննիչը լրացրել է կեղծիքի շղթան. ի պատասխան պաշտպանի՝ ոստիկանների դեմ քրգործ հարուցելու միջնորդության, հանգիստ խղճով գրել է, որ Վիրաբյանին խոշտանգելու փաստով ապացույցներ ձեռք չեն բերվել: Այսինքն, հիվանդանոցային բուժումը, ծանր վիրահատությունը, սեռական օրգանների մեկ երրորդի անդամահատումը, դեպքի օրը 3 անգամ ոստիկանություն հրավիրված շտապօգնությունը, բժիշկների պատմածներն ու հիվանդության պատմությունն ապացույց չեն:

Իրավական երկրում հանցագործությունը պարտակած բոլոր անձինք (Արտաշատի օպերից մինչեւ Էրեբունու դատախազության քննիչ) խստագույնս կպատժվեին, ինչպես կպատժվեին կեղծ եզրակացություն տված փորձագետները, որոնք չափազանցրել են Հ.Մովսիսյանի ստացած վնասվածքը եւ փոխարենը գրել, որ Վիրաբյանը թեթեւ մարմնական վնասվածք է ստացել: ՀԺԿ անդամ Գ.Վիրաբյանի պատմությունը պետք է սթափեցներ ամեն ինչի նկատմամբ անտարբեր դարձած հասարակությանը՝ համաժողովրդական ցասումի ու ակցիաների պատճառ դառնար, ոտքի հաներ մտավորականությանն ու քաղաքական ուժերին: Մինչդեռ՝ այս երեւույթի դեմ պայքար հայտարարած անձանց կարելի է մատների վրա հաշվել: Իրական մտավորականների շարքը, անշուշտ, գլխավորում է Երվանդ Մանարյանը: Վարպետը պատրաստվում է Գրիշա Վիրաբյանի պաշտպանության խումբ ստեղծել եւ պայքարել՝ մինչեւ պատժվեն հանցագործ ոստիկանները, եւ փակվի Վիրաբյանի դեմ հարուցված գործը: Ինքը՝ Վիրաբյանը, բացի իր կուսակիցներից, առանձնացնում է 2 անձի՝ Ֆիրդուս Զաքարյանին եւ Հմայակ Հովհաննիսյանին, որոնք այս պատմության ընթացքում անընդհատ իր կողքին են եղել:

Արմինե Օհանյան

Տպել
1919 դիտում

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան