Սամվել Բաբայանն այն անձն է, որի նկատմամբ կարելի է մեկ անգամ ներողամիտ լինել. ազատամարտիկ

22/06/2017 schedule22:30

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աղմկոտ գործով նոր զարգացումներ են տեղի ունենում: Մասնավորապես հայտնի դարձավ, որ սույն գործով երեք ամիս տեւած նախաքննության ավարտից առաջ Բաբայանի մեղադրանքը մեղմացվել է. հանվել է նրան առաջադրված ծանր մեղադրանքներից մեկը՝ ՀՀ ՔՕ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն):

Չնայած դրան, Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 190 հոդվածով՝ փողերի լվացում: Այժմ նա մեղադրվում է փողերի լվացման եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): 

Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք ազատամարտիկ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Սմբատ Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, Սամվել Բաբայանի մեղադրանքում օրեր առաջ փոփոխություններ եղան, հանվեց ռազմամթերքի մաքսանենգության հոդվածը, այսինքն՝ նրան առաջարդված մեղադրանքը մեղմացվեց: Դուք սա ինչո՞վ եք պայմանավորում:

-Քանի որ ինֆորմացիային անուղղակիորեն չենք տիրապետում, դա քննարկելը անիմաստ կլինի: Ենթադրություններով բան չենք ասում: Ասել՝ հիմա սա սենց է, սա սենց է, անիմաստ կլինի, չեմ խուսափում հարցից, դա չի խնդիրը, ուղղակի մենք տեղեկություն չունենք, թե իրականում ինչ է կատարվում այդտեղ: Մաքսանենգության հետ կապված կարելի է էսպես ենթադրել՝ այսինքն՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ դա (խոսքը Իգլայի մասին է,-հեղ.) մաքսանենգ ճանապարհով չի եկել, կամ ինչ-որ մեկը չգիտեմ ոնց է անցկացրել: Սամվել Բաբայանն ամեն դեպքում մաքսանենգ ճանապարհով չի ձեռք բերել, կամ հարց է՝ ձեռք է բերե՞լ, թե՝ ոչ, դա դժվար է ասել:

- Ձեր դաշինքը հայտարարել է, որ պարոն Բաբայանի ձերբակալությունը միանշանակ քաղաքական է։ Դաշինքը շարունակո՞ւմ է նույնը պնդել:

- Ո՞ր դաշինքը:

- ՕՐՕ:

- Այժմ, որ ինքը քաղաքական հիմքեր ունի, դա միանշանակ է, չէր կարող ուրիշ կերպ լինել: Կարեւոր չի էդտեղ ինչ է կատարվել, ով ինչ է նախատեսել, նախագծել, բայց որ հիմքը քաղաքական է, դա միանշանակ էդպես է:

- Պարոն Հակոբյան, որո՞նք են այդ հիմքերը:

- Հանրապետությունում տիրող ընդհանուր վիճակը: Ի՞նչ միտք ունի հիմա քննարկել մի բան, ինչ որ արդեն 4-5 տարի է քննարկում ենք, նորի՞ց քննարկենք նույնը բանը, ինչի պա՞րզ չի՝ ինչը որից հետո է, եւ որը ոնց կարող է լինել: Հիմա էն, ինչը մենք բարձրաձայն 100 անգամ կրկնել ենք, հիմա նորից կրկնենք, ի՞նչ է փոխվելու:

- Դուք նաեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություննե՞րը նկատի ունեք: (Խորհրդարանական ընտրություններից առաջ Սամվել Բաբայանը հրապարակային հայտարարել էր, որ աջակցում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին,-հեղ.)

- Ոչ: Խորհրդարանական ընտրությունների ելքը վաղուց որոշված էր արդեն, եւ դրա համար Սամվել Բաբայանին ինչ-որ մեկը չէր կալանավորի: Ես, համենայնդեպս, էդպես եմ նայում սրան, կարող է ընկերներիցս շատերն ուրիշ կերպ են նայում, բայց ես կարծում եմ, որ սա խորհրդարանական ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի...: Սամվել Բաբայանը քրեական հանցագործ չի, դա նշանակում է երկրորդն տարբերակն է՝ քաղաքական:

- Պարոն Հակոբյան, այդ դեպքում ինչո՞ւ Սամվել Բաբայանը չի շտապում հայտարարել, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

-Ես գեներալ Բաբայանի փոխարեն չեմ կարող ասել, ես ինքս իմ կարծիքն եմ ասում: Սա ուժային որոշ թեւերի ներքին բախում է, որի արդյունքը ժամանակը ցույց կտա:

- Դուք ի՞նչ եք կարծում, Սամվել Բաբայանը կարդարացվի՞, թե՞ կդատապարտվի:

- Դժվարանում եմ ասել: Ընտրություններից առաջ  ես հայտարարեցի՝ լավ, ենթադրենք այդպիսի բան եղել է, բայց Սամվել Բաբայանն այն կերպարն է, որի նկատմամբ կարելի է ներողամիտ գտնվել ընդամենը, ոչ թե նրա համար, որ նա գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն է, այլ նրա համար, որ հայրենիքի համար հսկայական գործ արած մարդ է: Ընդամենը այդ առումով կարելի է մի անգամ գոնե ներողամիտ լինել, եթե նույնիսկ Աստված չանի՝ այդպես է եղել: Իրականում ես չեմ հավատում, թե նման բան կա, բայց եթե նույնիսկ այդպես է, ես կարծում եմ, որ կարելի է մեկ անգամ Սամվել Բաբայանի նկատմամբ ներողամիտ լինել:

Տպել
4263 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա