Իսրայելը չի ճանաչում ՀՀ-ում բժշկական կրթություն ստացածների դիպլոմները. թեման ծավալվում է

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմը Իսրայելում չճանաչվելու մասին տեղեկությունների ամբողջական ու բազմակողմանի քննությանը:

«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը, որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը,  ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն»,- տեղեկացնում է կրթության գերատեսչությունը:

Հավելում է, որ այդ գրության մեջ, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաեւ ողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը` Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»:

Մինչ այս, խնդրին անդրադարձել է նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանը:

«Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում բժշկական կրթություն ստացած բժիշկներն Իսրայելում աշխատելու հարցում այսուհետև խոչընդոտների են հանդիպելու, ոչ մի աղերս չունի 100-ամյա ավանդույթներ ունեցող Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ եւ նրա շրջանավարտների, որոնք այսօր աշխարհի տարբեր անկյուններում, ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպություններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում: Տեղեկացնենք նաև, որ Երեւանի պետական բժշկական համալսարանը պաշտոնապես դիմել է պատկան մարմիններին, մասնավորապես Արտաքին գործերի նախարարություն, Իսրայելի կողմից տարածված տեղեկատվության վերաբերյալ հստակեցումներ եւ պարզաբանումներ ստանալու նպատակով, քանի որ Իսրայելի պետության հայտարարության հասցեատերն այս պարագայում ոչ միայն բժշկական կրթություն իրականացնող բուհերն են, այլ հենց Հայաստանի Հանրապետությունը, որի միջազգային վարկանիշը, շարունակվող այս չթիրախավորված եւ չհստակեցված տեղեկատվության պատճառով, կարող է լուրջ հարվածի տակ դրվել»,- մասնավորապես նշվում է բուհի հրապարակած տեքստում:

Ընդգծվում է, որ Երեւանի պետական բժշկական համալսարանում սովորում է 26 երկրից ավելի քան 1 700 ուսանող, այդ թվում՝ Իսրայելից, վերջին 6 տարիների ընթացքում ԵՊԲՀ-ն ավարտել է 10 իսրայելցի ուսանող, եւ որեւէ խնդիր, դժգոհություն, կապված նրանց հետագա մասնագիտական գործունեության հետ, բուհը չի ստացել:

Հավելենք, որ առողջապահության ոլորտի փորձագետների շրջանում Իսրայելի հետ կապված այս խնդրի առնչությամբ կարծիքներ են հնչել, թե ծագած աղմուկն արհեստական է, քանի որ բոլոր երկրներում էլ արտասահմանում մասնագիտություն ստացած բժիշկներին աշխատանքի ընդունելուց առաջ ստուգվում են նրանց գիտելիքները: Նույն սկզբունքը գործում է նաեւ Հայաստանում:  

Տպել
4328 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)