Ես չեմ կարող ասել՝ դա հաղթանակ էր, թե պարտություն. «Էլեկտրիկ Երևան»-ից երկու տարի անց

Երկու տարի առաջ՝ հունիսին սկսվեց «Էլեկտրիկ Երևան» բողոքի շարժումը, որն ամենամասշտաբայիններից մեկն էր։ Բողոքի ակցիայի պատճառը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումն էր: 

Բողոքի այս շարժումը ակտիվացավ այն բանից հետո, երբ հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց Բաղրամյան պողոտայում գիշերած երիտասարդների նկատմամբ։ Այդ օրը 237 մարդ բերման ենթարկվեց:

«Էլեկտրիկ Երևան» բողոքի շարժման մասնակից, ակտիվիստ Կարո Ղուկասյանը armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ տվեց  շարժումը հանրությանը, նշեց.

«Ես չեմ կարող ասել՝ դա հաղթանակ էր, թե պարտություն, բայց փոքրիկ հիասթափություն ունեցել եմ, որը շատ բնական երևույթ է: Երբ փորձել են վախեցնել, սպառնալիքներ հնչեցնել, դա միայն ուրախացրել է և ավելի շատ համարձակություն տվել: Դրանից հետո ավելի շատ եմ տրվել այդ շարժմանը: Պատճառներից մեկն էլ այն էր, որ մեզ մոտ փորձը քիչ էր և անփորձ մարդիկ ինձ պես շատ էին. չեմ կարող ասել»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Կարո Ղուկասյանը:

Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն առայսօր մեղադրանք է առաջադրվել եւ դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Ակտիվիստը, խոսելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չպատժելու մասին, ասում է.

«Փոքրից մինչև մեծ գիտենք, թե մենք ինչ իշխանություն ունենք: Քրեականացված, օլիգարխիկ համակարգում, որտեղ օրենքները չեն աշխատում կամ աշխատում են ի շահ իշխանությունների, շատ քիչ դեպքեր են եղել, երբ ոստիկանները պատժվել են: Շատ-շատ կոչումը իջեցնեն կամ համակարգից հեռացնեն: Ես չեմ զարմանում»,-ասում է «Էլեկտրիկ Երևանի» մասնակիցը:

«Էլեկտրիկ Երևան»-ը, որպես սոցիալական ընդվզման օչինակ, Հայաստանի պատմության բացառիկ մասշտաբային ցույցերից էր, որի նմանը դեռ չի կրկնվել: Այս դեպքից հետո Հայաստանում կարծես թե քաղաքացիների մեջ նվազել է փողոց դուրս գալու ցանկությունը:

«Առանց ցույցերի ես չեմ պատկերացնում, թե ոնց կարող է հեղափոխություն լինել Հայաստանում: Ցանկություն միշտ կա, մենք մի քիչ բարդ ժողովուրդ ենք, դեռ չենք կողմնորոշվել մեզ համար որն է օգտակար, որն է դեն նետելու կամ հնացած: Ցանկության համար գաղափար է պետք, այնպիսի գաղափար, որ մարդիկ հավաքվեն իրար գլուխ ու վերջնականապես ինչ-որ բան փոխեն երկրում: Ինչքա՞ն կարելի է ապրել այս վիճակում: Ես վստահ եմ, որ այս համակարգի վախճանը սարերի ետևում չէ»,-ասում է Կարո Ղուկասյանը:

Տպել
8363 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին