Հարթակը սեփականաշնորհված չէ. այլընտրանքն արժանապատվությունն է

24/06/2017 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 26-ի համարում

Հարցազրույց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ

- Պարոն Դեմիրճյան, այսօր ընդդիմադիր որոշ լիդերներ եւս ընդունում են, որ  հասարակությունը հիասթափվել է եւ չի վստահում նաեւ ընդդիմությանը: Համաձայն չե՞ք այդ գնահատականին:   

- Կարծում եմ, կոռեկտ չէ խոսել ողջ հասարակության անունից եւ նման եզրահանգումներ անել: Մի բան ակնհայտ է՝ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պահանջում է փոփոխություններ: Ակնհայտ է նաեւ, որ այդ փոփոխությունները կլինեն այնքան արագ, որքան ակտիվ է հասարակությունը: Եւ այդ փոփոխությունները պայմանավորված են յուրաքանչյուրի քաղաքացիական դիրքորոշմամբ: Բայց, նաեւ պետք է գիտակցել, որ ժողովրդավարության հաստատման դժվարին գործընթացը պահանջում է հետեւողականություն: Ես կարող եմ ասել, որ ընդդիմությունը միշտ եղել է ազնիվ, սկզբունքային եւ հետեւողական, ու այդպիսին էլ լինելու է։

Մենք իրական պայքար ենք մղել ու մղում ե՛ւ անարդարությունների, ե՛ւ անօրինականությունների դեմ՝ ի տարբերություն ոմանց, որոնք «վերլուծություններով» են զբաղված։ Բնականաբար, ընդդիմությունը նաեւ պետք է սթափ գնահատի թե՛ ստեղծված իրավիճակը, թե՛ անցած ուղին ու համապատասխան հետեւություններ անի՝ հաշվի առնելով իրեն ուղղված ռացիոնալ առաջարկներն ու դիտողությունները: Այո, պետք է սթափ գնահատվի անցած ուղին, բայց եւ, միեւնույն ժամանակ, չպետք է ո՛չ  ինքնախարազանմամբ զբաղվել, ո՛չ էլ, առանձին դեպքերում, ընկնել էյֆորիայի մեջ։ Ընդդիմության գործողությունները պետք է լինեն գործնական եւ  հետեւողական՝ ինչը եւ մենք անում ենք։

- Ձեր գործընկեր Ալբերտ Բազեյանը, ընդդիմության վերջին հանրահավաքում ամփոփելով քաղաքական տարին, արձանագրեց, որ ընդդիմությունը բարոյական  հաղթանակ է տարել։ Բարոյական հաղթանակներով հնարավո՞ր է իշխանափոխություն իրականացնել։

- Ամեն ինչ սկսվում է բարոյական հաղթանակներից եւ պետք չէ թերագնահատել բարոյականության ուժը։ Այսօր շատ են խոսում այլընտրանքից. ո՞րն է կեղծիքի, ստի, հարմարվողականության  այլընտրանքը։ Այլընտրանքն արժանապատվությունն է ու արդարությունը։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին մեր երկրում պետք է փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ինչ մնում է իշխանափոխությանը, ապա դա մեր հասարակության մեծամասնության պահանջն է։ Բայց, ի տարբերություն իշխանությունների, որոնք առաջնորդվում են ամեն գնով իշխանությունը պահելու կարգախոսով, մեզ համար ամեն գնով իշխանության գալն ընդունելի չէ: Պետք է ստեղծել հասարակության կամքով ձեւավորված իշխանության նախադեպ, եւ դրան մենք հասնելու ենք:  

- Պարոն Դեմիրճյան, այսօր գործող ընդդիմության շուրջ ստեղծվել է տարօրինակ իրավիճակ։ Որ իշխանությունը պետք է հարվածի ընդդիմությանը՝ դա հասկանալի է։ Սակայն, այսօր արմատական ընդդիմությանը չեն ընդունում նաեւ միացյալ ընդդիմության ֆորմատից դուրս գործող հակաիշխանական ուժեր եւ գործիչներ եւս։ Դա ձեզ մտածելու տեղիք չի՞ տալիս։ 

- Այն, որ իշխանություններն այսքան հետեւողական, մեթոդների մեջ խտրականություն չդնելով, պայքարում են ընդդիմության դեմ՝ դա ցույց է տալիս, որ սա՛ է իրական ընդդիմությունը, եւ որ այս ընդդիմությունը խիստ անհարմար է այս իշխանությունների համար։ Ինչ վերաբերում է որոշ ուժերի եւ գործիչների, ապա նրանք ուզում են արեւի տակ իրենց տեղն ունենալ, եւ դա հասկանալի է։ Բայց  ժողովրդի վստահությունը պետք է նվաճել, եւ դրան չի կարելի է հասնել ուրիշի վրա ցեխ շպրտելով։ Իսկ ժողովուրդը միշտ էլ իրականը շինծուից կարող է տարբերել։

- Քաղաքական որոշ վերլուծաբաններ խոսում են ընդդիմադիր նոր ֆորմատի ձեւավորման անհրաժեշտության մասին։ Ձեր կարծիքով, ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր ընդդիմադիր ճակատում։

- Երբ վերլուծաբաններ են խոսում այդ մասին՝ դա հասկանալի է: Բայց երբ ինչ-որ ֆորմատում գործող քաղաքական դեմքերն են անընդհատ խոսում քաղաքական ֆորմատների փոփոխման անհրաժեշտության եւ վերադասավորումների մասին՝ դա ինձ համար ընդունելի չէ: Դաշինքի օրակարգում նոր ֆորմատների ձեւավորման հարց չկա, եւ հարցն ընդհանրապես ֆորմատների մեջ չէ: Վերջին հաշվով, անպայման չէ համագործակցության մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։ Դրա օրինակներն էլ ենք տեսել, երբ ստորագրվում են փաստաթղթեր, որոնք չեն աշխատում։ Կարելի է համագործակցել առանց արհեստական ֆորմատների։ Պայքարողը պայքարում է: Ի դեպ, խոսում են նաեւ հարթակը զբաղեցնելու մասին: Հարթակը սեփականաշնորհված չէ՝ ազատ է. ասելիք ունեք՝ ասեք: Եւ եթե ինչ-որ մեկին թվում է, թե իշխանությունը փողոցում գցած է՝ թող գնան եւ վերցնեն։ Ու եթե խոսվում է ինչ-որ մեկի տեղը զբաղեցնելու մասին, ապա այս իշխանությունն է, որը կեղծիքների միջոցով զբաղեցրել է ընդդիմության տեղը։

- Պարոն Դեմիրճյան, ոչ որպես նախագահի նախկին թեկնածու, այլ՝ որպես Հայաստանի քաղաքացի, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ նիստում։

- Նախ, ես ուզում եմ ասել, որ անձի երկվություն իմ մեջ չկա։ Թե՛ որպես նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, թե՛ որպես քաղաքացի համարում եմ, որ ամբողջությամբ խեղաթյուրված ներկայացվեց այն, ինչ Հայաստանում տեղի է ունեցել վերջին ամիսների ընթացքում։ Մասնավորապես, երբ ասվեց, որ ստիպված էին հասարակությանը պաշտպանել էքստրեմիզմից. բոլորին էլ հայտնի է, որ ապրիլի 12-ին եղել է բացարձակապես խաղաղ ցույց, եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվել է նախապես ծրագրված օպերացիա։ Ոչ թե հասարակությանը պաշտպանեցին էքստրեմիզմից, այլ իշխանությունը, վայրագ մեթոդներով, պաշտպանվեց հասարակության արդարացի պահանջներից։ Ի վերջո, ի՞նչ է ստացվում՝ Սահմանադրական դատարանի որոշման կատարման պահանջն էքստրեմիզմ է, իսկ ժողովրդին ծեծուջարդի ենթարկելը, գրասենյակներ ու թանգարան ներխուժելը եւ ավերելը նշանակում է հասարակությանը պաշտպանե՞լ...  

Բացարձակ երեսպաշտություն է։ Բնականաբար, համաձայն չեմ նաեւ այն պնդման հետ, թե Հայաստանի ընդդիմությունը ոգեւորվեց Վրաստանի դեպքերից։ Մենք միշտ էլ ասել ենք, որ ունենք մեր ուղին, եւ,  ի դեպ, մեզ մոտ այս գործընթացը սկսվել էր շատ ավելի վաղ՝ դեռ նախագահական ընտրությունների ժամանակ։ Ու ներկայիս իրավիճակը հենց հետեւանքն է նախագահական ընտրությունների։ Բացի այդ, ասվեց, որ  երկրում հեղափոխական իրավիճակի նախադրյալներ չկան։ Մինչդեռ, նախադրյալները չափից ավելի շատ են՝ համատարած կոռուպցիա, անարդարություններ, սոցիալական ծայրահեղ լարվածություն եւ բեւեռացում։ Ինչ վերաբերում է ելույթի ղարաբաղյան հարցին առնչվող հատվածին, որպես նախագահի նախկին թեկնածու, ես միանշանակ համաձայն եմ այն պնդմանը, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ։ Եւ որպես նախագահի նախկին թեկնածու, չեմ կարող չհիշել մեր, այսպես կոչված, բանավեճը, երբ այդ բանն ասվեց իմ կողմից, սակայն մյուս թեկնածուն դրան հակադրվեց։ Ըստ երեւույթին, միայն այն պատճառով, որ դա ես եմ ասել։ Ասվեց նաեւ, թե նա  պատրաստ էր Քի-վեսթյան համաձայնագիրը ստորագրել։ Որպես Հայաստանի քաղաքացի, իմ մեջ հարց առաջացավ՝ նա այդ ի՞նչ փաստաթուղթ էր ստորագրելու, որից ես տեղյակ չեմ:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
2516 դիտում

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ