Շորթման նոր աղբյուր. գործարարնե՞րն են դեմ

24/06/2017 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 26-ի համարում

Սոցիալական քարտերի ներդրման վերջին ժամկետը, որը սահմանված էր մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը, փաստորեն հետաձգվում է մինչեւ հաջորդ տարվա հունվարի 1-ը: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Վերջինս լրագրողների հետ հանդիպեց կառավարության հերթական նիստից հետո, որի ժամանակ կառավարությունը հաստատել է սոցիալական ապահովության քարտերի եւ դրանց համարների կիրառման կարգը: Կարգը կհրապարակվի հետագայում, իսկ Աղվան Վարդանյանի այդ փաստաթղթից ներկայացրած մանրամասներից հայտնի դարձավ մի ուշագրավ հանգամանք: Կառավարությունը միայն երեկ է ընդունել վերը նշված կարգը, հուլիսի 1-ն էլ դեռ չի եկել, բայց որոշ չինովնիկներ արդեն սոցիալական քարտ կամ քարտի համարն են պահանջում քաղաքացիներից:

Անգամ նախարարն է ահազանգ ստացել, որ սոցիալական քարտ են պահանջել օդանավակայանում «օդի հարկը» վճարելիս կամ դիմորդների գործերն ընդունելիս: Սա ոչ այնքան ուշագրավ է, որքան՝ զավեշտալի: Խնդիրն այն է, որ շարքային քաղաքացին, ըստ սոցիալական քարտերի ներդրման գաղափարախոսության, պետք է շատ դեպքերում խուսափեր տարբեր տեղեկանքներ վերցնելու ժամանակ բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունից, ինչը ենթադրում է, որ չինովնիկները կզրկվեին քաղաքացիներից մի 500 կամ 1000 դրամ շորթելու հնարավորությունից: Բայց գործնականում կարող է այնպես ստացվել, որ մինչեւ համակարգի վերջնական ներդրումը՝ չինովնիկները քաղաքացուց փող շորթեն սոցիալական քարտը չպահանջելու դիմաց: Նախարարի ստացած ահազանգը, թերեւս, դրա ապացույցն է:

Իսկ կարգում, նախարարի ասելով, հստակ նշված են  այն բոլոր դեպքերը, թե երբ է քաղաքացին պարտավոր ներկայացնել իր սոցիալական քարտը կամ դրա համարը: Այն է՝ կենսաթոշակ, նպաստ, դրամական փոխհատուցում ստանալիս եւ հարկեր ու պարտադիր վճարներ վճարելիս: Ընդ որում, ինչպես ընդգծեց Աղվան Վարդանյանը, օրինակ՝ պետական տուրքեր վճարելիս սոցիալական քարտը կամ դրա համարը կարող են պահանջել միայն այն դեպքում, երբ խոսքը լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու համար նախատեսված պետական տուրք վճարելու մասին է: Սոցիալական քարտը պարտադիր է նաեւ հաստատագրված հարկ եւ մաքսատուրք վճարելիս:

Նախարարը համոզված է որ կառավարության՝ երեկ հաստատած կարգում ամեն ինչ հստակ է եւ պետական գերատեսչություններին յուրովի մեկնաբանելու հնարավորություն չի տա: Ինչպես կլինի գործնականում՝ պարզ կդառնա հաջորդ տարվա հունվարի մեկից, բայց Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ եթե որեւէ գերատեսչությունում որեւէ քաղաքացուց պահանջեն սոցիալական քարտ՝ այն դեպքում, երբ դրա կարիքն, ըստ օրենքի, չկա, ապա պատժվելու է գերատեսչության ղեկավարը: Աղվան Վարդանյանի ներկայացրած վիճակագրությամբ՝ հունիսի 20-ի դրությամբ արդեն 1,6 միլիոն քաղաքացիներ ներկայացրել են սոցքարտ ստանալու հայտեր, որոնցից 900 հազարն արդեն քարտերն ստացել են:

Երեկ պարզ դարձավ նաեւ, որ սոցքարտերի ներդրման գաղափարի նկատմամբ իր վերապահումները Հայ Առաքելական եկեղեցին հանել է: «Հայ Առաքելական եկեղեցու ներկայացրած բոլոր պահանջները, որոնք առնչվում էին հոգեւոր խնդիրներին, ժամանակին օրենքում փոփոխություններ կատարելով՝ մենք բոլորը լուծել էինք, եւ որեւէ խնդիր չէր մնացել»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ Վեհափառ Հայրապետը անձամբ համոզվել է, որ թվերի «666» կոմբինացիան, համակարգչային ծրագրում իրականացրած փոփոխությունների շնորհիվ, բացառվում է: Իսկ արդյոք Հայաստանում գործող կրոնական փոքրամասնությունները վերապահումներ չունե՞ն սոցիալական քարտերի ներդրման կապակցությամբ: Նախարարը հայտարարեց, որ նման որեւէ վերապահում, համենայն դեպս հստակ ձեւակերպված, չկա:

Այդ դեպքում ո՞վ է խոչընդոտում ու հակաքարոզչություն տանում  սոցիալական քարտերի ներդրմանը: Նախարարի կարծիքով՝ այդ աղբյուրը պետք է փնտրել որոշ գործարարների շրջանում, որոնք այս համակարգի ներդրման պարագայում զգալիորեն կկորցնեն ստվերում աշխատելու հնարավորությունը: Այս միտքը հիմնավորելու համար Աղվան Վարդանյանը բերեց Ուկրաինայի օրինակը, որտեղ սոցքարտերի համակարգը գործում է արդեն 10 տարի: Ուկրաինայում գործող օրենսդրությամբ սահմանվել է, որ քաղաքացին կրոնական նկատառումներով կարող է եւ սոցքարտ չստանալ: Եւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բացառությունից օգտվողների բացարձակ մեծամասնությունը կամ տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ են, կամ՝ գլխավոր հաշվապահներ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ասելով՝ այժմ Ուկրաինայում լրջորեն քննարկում են այդ բացառությունը վերացնելու հեռանկարը:

Հայկ Գեւորգյան

Տպել
2648 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը