Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակման արարողությունը․ ֆոտո

25/06/2017 schedule17:38

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 24-ին տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական, ուսուցչական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:

Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Տեսուչ Հայր Սուրբը ներկայացրեց ուսումնական տարում ճեմարանի կյանքում արձանագրված ձեռքբերումները, որոնց թվում՝ ճեմարանի կայքէջի և տեսասկավառակի շնորհանդեսը, «Էջմիածին» երգչախմբի հոգևոր համերգների կազմակերպումը Մոսկվայում և Գրոդնոյում, արտադասարանային տարբեր դասախոսությունների ու միջոցառումների անցկացումը արտասահմանյան և Հայաստանի մի շարք բուհերի դասախոսների կողմից, ճեմարանականների մասնակցությունը տարբեր սոցիալական ծրագրերի ու մշակութային ձեռնարկների։ Ճեմարանի տեսուչը կարևոր ձեռքբերում նկատեց տարեսկզբին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կառավարության հաստատմամբ ճեմարանում բացված ասպիրանտուրայի փաստաթղթային ու ծրագրային նախապատրաստական աշխատանքների ավարտը, նաև Հռոմի Արևելյան համալսարանի հետ սկզբնավորվող համագործակցությունը։

Տեղեկացվեց, որ անցնող 2016-2017 ուսումնական տարում ճեմարանն ունեցել է 94 ուսանող, որոնցից 10-ը՝ շրջանավարտ, հաստատությունում դասավանդել է 63 դասախոս՝ 37 աշխարհական և 26 հոգևորական:

Իր հաշվետու խոսքում Հայր Գարեգինը նաև անդրադարձավ հոգևոր հաստատության առաքելությանը՝ նշելով. «Ճեմարանական կյանքում եթե մի բան պիտի սովորեն մեր սաները, ապա դա ի Քրիստոս առաքելագործության մեջ միասնականութիւնն է, հոգևոր անանց ճշմարտության փնտրտուքի ճանապարհին: Ընդ սմին, հոգևոր կրթության շնորհիվ ստանում ենք լուսավորն ու բարին, սուրբն ու հավիտենականը մեղքից ու անցողիկից զատորոշելու կարողություն: Վեցամյա կրթությունը Ճեմարանում միտված է մարդկային աստվածաստեղծ լավագույն որակներն ի հայտ բերելու մեր սաների մեջ: Նրանց ուսուցանելու, որ ամեն բանի մեջ նախևառաջ գերադասելի են արդարությունը, խիզախությունը և խոնարհությունը»:

Տեսչական ու դասախոսական կազմի անունից Հայր Սուրբը շրջանավարտ սաներին մաղթեց, որ Քրիստոս միշտ աներևութապես ուղեկից լինի նրանց իրենց կյանքում և գործերում ՝ զինելով վերջիններիս իմաստությամբ:

Ապա երաժշտական կատարումներով հանդես եկավ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարությամբ Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի: Ուսանողության անունից խոսք ասաց Զ լսարանի սան Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մինասյանը:

Հանդիսության ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսման մեջ դրսևորած բարձր առաջադիմության, կարգապահության և այլ արժանիքների համար հատուկ պարգևների արժանացրեց տարբեր լսարանների սաների:

Ցերեկույթն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ուսումնական տարվա ընթացքում Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների առիթով` իր գնահատանքը բերելով Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Թրբանճյան ընծայարանի տեսչական և դասախոսական կազմերին ներդրված նվիրյալ ջանքերի և ջանադիր գործունեության համար:

Իր պատգամում Հայոց Հովվապետը նշեց, որ ժողովրդի հոգևոր սպասավորության համար պատրաստվող եկեղեցականնները պետք է կրողը լինեն լավ մարդու, լավ հայի և լավ քաղաքացու հատկանիշների։

Ըստ այդմ, Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ճեմարանը կոչում ունի նախ մարդակերտումի. մարդ, որ կրողն է Աստծու պատկերի, ով նմանվում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին և առաջնորդվում Նրա պատվիրաններով ու պատգամներով։

Հոգևոր հաստատության երկրորդ կոչումը Նորին Սրբությունը նկատեց մանկավարժների և տեսչության կողմից հայրենասեր հայորդիներ դաստիարակելու առաքելությունը, որպեսզի ճեմարանի սաները, հաղորդ դառնալով ազգային պատմությանը, հայրերի սրբազան ժառանգությանը ու հերոսական կերպարներին, նրանց օրինակով ու ծառայանվիրումի ոգով հաղթանակներ կերտեն ինչպես հոգևոր, այնպես և աշխարհիկ կյանքում, կարող լինեն նպաստելու հայապահպանության սրբազան գործին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև, որ ճեմարանի շրջանավարտներն ունենան քաղաքացիական բարձր գիտակցություն, պատասխանատվության և օրինապահության ոգի՝ իբրև արժանավոր եկեղեցականներ ժողովրդին պահելու Աստծո շավիղների մեջ և ազգային կյանքը առաջնորդելու սիրո, բարության, արդարության և խաղաղության մեջ:

Խոսքն ուղղելով շրջանավարտ սարկավագներին՝ Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մենք մեծապես ուրախ ենք, որ այս տարի ևս ունենք շրջանավարտներ, ովքեր մուտք են գործելու միաբանական կյանք և իրենց ամբարած գիտելիքներն ի սպաս են բերելու իրենց ծառայագործության մեջ մեր ժողովրդին և Սուրբ Եկեղեցուն։ Վստահ ենք, որ մեր շրջանավարտները կարդարացնեն ինչպես մանկավարժների, այնպես էլ տեսչության և մեր միաբանության սպասումներն ու հույսերը և ավելիով կնպաստեն մեր Եկեղեցու վարկի ու հեղինակության բարձրացմանը: Բարի ընթացք ենք մաղթում իրենց միաբանական նոր կյանքից ներս և արդյունավոր ծառայություն՝ ի սեր և ի փառս մեր ժողովրդի ու Եկեղեցու»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց նաև մնացյալ ճեմարանականներին՝ հորդորելով բարձր գիտակցություն դրսևորել ուսումնառության մեջ և ամենայն ջանք ի գործ դնել՝ իրենց անձերը պատրաստելու այն մեծ առաքելության, որին կոչված է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին:

Վերջում Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Տերը միշտ պայծառ պահի Հայոց Եկեղեցին և արդյունավորի նրա առաքելությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայցեց Երկնավորի օրհնությունը աշխարհասփյուռ հայոց ազգին և հայրենի երկրին, որպեսզի միշտ լինեն Աստծո սուրբ Աջի հովանու ներքո և ապրեն խաղաղության և բարօրության մեջ:

Ճեմարանի ուսումնական տարվա փակման հանդիսությունն ավարտվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

Տպել
2031 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)