Կովկասում նոր ճգնաժամ սկսելու փորձ է արվում, եւ դա քաղաքական որոշում է. Ցվի Մագեն

Եթե ռուս վերլուծաբան Վյաչեսլավ Միխայլովը Հայաստանին առաջարկում է առաջինը հարվածել Ադրբեջանին, ապա դա նման է պրովոկացիայի, ասել է իսրայելցի դիվանագետ, Ռուսաստանում եւ Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը՝ մեկնաբանելով Միխայլովի վերլուծականը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Խոսքը Մերձավոր Արեւելքում նոր խաղի մասին է: Ակնհայտ է, որ Կովկասում նոր ճգնաժամ սկսելու փորձ է արվում եւ դա քաղաքական որոշում է: Ընդգծեմ, որ իմ կարծիքով, Արեւմուտքը դրանում հետաքրքրված չէ: Տարածաշրջանում նոր լարվածությունը կարող է իր շահերի համար օգտագործել մեկ այլ տարածաշրջանային ուժ, որը խճճվել է Մերձավոր Արեւելքում»,- ասել է Մագենը: 

Վյաչեսլավ Միխայլովն իր հոդվածում գրել էր. «ԼՂՀ անկախության ճանաչումը, երկու հայկական պետությունների միավորման վերջնական նպատակով, արմատապես կփոխեր ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի շփան գծում իր նախաձեռնած սադրանքների հետեւանքները: Միայն համարժեք պատասխաններով հայկական կողմը չի կարող վերահսկել սահմանային դրությունը: Երեւանում, սակայն կարծում են, թե ԼՂՀ անկախության ճանաչումը փաստացի կնշանակի բանակցությունների միակողմանի դադարեցում եւ ռազմական գործողությունների վերսկսում:

Հայկական կողմը պետք է նկատի, որ հրադադարի ռեժիմը, որը պահպանվում է ամենօրյա խախտումներով, արդեն էֆեկտիվ չէ եւ ապացույց է, որ Ադրբեջանը, թեկուզ լոկալ մասշտաբով եւ ռազմական ցածր ինտենսիվությամբ, պատերազմը դե ֆակտո արդեն սկսել է: Կազուս բելլի կարող է դառնալ ոչ թե ԼՂՀ անկախության ճանաչումը, այլ նման որոշում չընդունելը:

Ավելին, զանգվածային պրեվենտիվ հարվածնե՞ր ադրբեջանական զինուժի կենտրոնացման վայրերի ուղղությամբ: Այո, ինչո՞ւ ոչ: «Երկրորդ համարով» խաղը, միայն պաշտպանական, հակահարվածային դիրքորոշումը հայկական երկու հանրապետությունների համար ոչ մի սկզբունքային հարց չի լուծում: Եթե հակառակորդը չի կատարում կրակի դադարեցման պայմանները, ապա 1994-ին ստորագրված այդ համաձայնագրի երեք կողմերից երկուսն իրավունք ունեն պատժել ագրեսորին»:

Տպել
15217 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում