Եթե վարչախմբին թվում է, թե նոր քրգործով Ավետիսյանին կարող է լռեցնել, ապա սխալվում է

26/06/2017 schedule11:54

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը եւ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն այսօր մամուլից են տեղեկացել, որ Ավետիսյանի նկատմամբ դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել:

Հիշեցնենք, որ ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ դատարանում Վարուժան Ավետիսյանի հնչեցրած կոչերի փաստով նոր քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:

Մեր զրույցում Մուշեղ Շուշանյանն ասաց, որ եթե վարչախմբին թվում է, թե Վարուժան Ավետիսյանի դեմ քրեական հետապնդում հարուցելով նրան կարող է լռեցնել, ապա դա պարզապես չի կարող ստացվել: Ըստ պաշտպանի՝ սա Ավետիսյանին լռեցնելու անհաջող փորձ է: «Բնականաբար, ես չեմ համարում, որ Վարուժան Ավետիսյանի զինված ապստամբության կոչը դա անօրինական կոչ է, կամ առավել եւս քրեական օրենսգրքով արգելված կոչ, որովհետեւ մենք գիտենք, որ ապստամբության իրավունքը դա բնական իրավունք է... Ես վստահ եմ, որ իրենք հասկանում են, որ եթե սա արվում է զուտ նրան ճնշելու նպատակով, ապա դա ճնշման անհաջող փորձ է»,- նշեց Մուշեղ Շուշանյանը:

Ավելի հակված եմ կարծելու, որ այս քրեական հետապնդումը ինչ-որ կերպով կօգտագործվի դատավարության հրապարակայնությունն էլ ավելի սահմանափակելու համար: «Առանց այդ էլ մենք տեսնում ենք, որ բոլոր հնարավոր միջոցների դիմել են հրապարակայնությունը բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակելու համար: Մասնավորապես այն, որ տղաների ձայնը լսելի չէ դահլիճում, քանի որ բարձրախոսները անջատված են, այն, որ դահլիճն ապակեպատված է, այն, որ տղաների համար այնպիսի դիրք է ընտրված, որ նրանք թիկունքով նստեն դահլիճին եւ որեւէ կոնտակտ դահլիճում ներկաների հետ չառաջանա: Ամենակարեւորը՝ մենք հաջորդ դատական նիստին պետք է պահանջենք, որպեսզի լրագրողներին ապակուց այն կողմ մուտք գործելու, աշխատելու հնարավորություն ընձեռվի»,- մեր զրույցում ասաց Ավետիսյանի պաշտպանը: Ըստ նրա՝ ամենամեծ բանը, որից վախենում է ռեժիմը դա դատավարության հրապարակայնությունն է:

Մեր հարցին, թե այս քրեական գործը կարո՞ղ է ազդել դատավարության ընթացքի վրա, պաշտպանը պատասխանեց. «Դատավարության ընթացքի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, բայց միգուցե գործը քննող դատավորին հրահանգ իջեցվի եւ նա հայտարարի, որ Վարուժան Ավետիսյանը եւ մյուսները պարբերաբար իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր են հնչեցնում, ուստի նման պայմաններում դատական նիստերը պետք է անցկացնել դռնփակ: Իրենց տրամաբանության տեսակետից շատ հավանական տարբերակ է, միգուցե դրանով փորձում են հող նախապատրաստել այս տարբերակը գործարկելու համար: Իշխանությունը յուրացնելու փաստի կոչով վարչախումբը լիովին օրենքից դուրս վիճակում է հայտնված, բացարձակապես լեգիտիմ չեն եւ նրանց գործողությունները եւս»,- եզրափակեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը դիմելով ժողովրդին՝ ապստամբության կոչ արեց: Նա մասնավորապես, ասաց. «Զենք վերցրե՛ք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»:

Ըստ դատախազության այսօր տարածած հաղորդագրության՝ հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր, ինչի փաստով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
6681 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի