ԵՊՀ թիմը ԱՄՆ-ում չի հաղթել, բայց հայտնվել է Օքսֆորդի եւ Պրինստոնի համալսարանների կողքին

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) թիմը Ամերիկայի Միացյալ Նահանգներում մայիսի վերջին մասնակցել է «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին:

Ու թեպետ չի վերադարձել մեդալով, գրանցել է որոշակի հաջողություններ: Ըստ մրցույթի արդյունքների ու լուծած խնդիրների քանակի` ԵՊՀ թիմն ընդգրկվել է 56-րդ խմբում:

«Այդ խմբի մեջ են այնպիսի հայտնի համալսարաններ, ինչպիսիք են Օքսֆորդի համալսարանը, Պրինստոնի համալսարանը, նաեւ աշխարհի բազմաթիվ լավագույն համալսարաններ: Լավ կլիներ, որ մեր թիմը էլ ավելի մեծ արդյունք գրանցեր, բայց առաջին անգամվա համար սա շատ լուրջ նվաճում է»,- մեր զրույցում ասաց ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, տարածաշրջանի մրցույթի տնօրեն Վահրամ Դումանյանը:

Մայր բուհի թիմի կազմում եղել են ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երեք ուսանող` Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը եւ Տիգրան Մամիկոնյանը:

Ի սկզբանե մրցույթին մասնակցել են ավելի քան 100 երկրի շուրջ 3 հազար համալսարան: Եզրափակիչ փուլ անցել էր նրանցից մոտ 130-ը, այդ թվում` ԵՊՀ թիմը:  

«ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում հաղթող 12 թիմերին շնորհվել են մեդալներ` 4-ական ոսկե, 4-ական արծաթ եւ 4-ական բրոնզ:

«Առաջին տեղը զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի եւ օպտիկայի համալսարանը: Արդեն յոթերորդ անգամ Սանկտ Պետերբուրգը դառնում է աշխարհի չեմպիոն: Երկրորդ տեղում Վարշավայի համալսարանն է, երրորդում` Սեուլի ազգային համալսարանը, չորրորդ տեղում` Սանկտ Պետերբուրգ պետական համալսարանը»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Արծաթե մեդալակիրներն են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, Չինգուայի, Պեկինի եւ Ֆուդանի համալսարանները:

Բրոնզե մեդալի քառյակը եզրափակում է Տոկիոյի համալսարանը:

ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը նկատեց, որ ԱՄՆ-ում անցկացվող միջազգային այս օլիմպիադան ծրագրավորման ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր մրցույթն է: Կովկասյան տարածաշրջանից այս տարի միայն Հայաստանին էր հաջողվել անցնել եզրափակից:

Դումանյանն ընդգծեց, որ դրան մասնակցելու համար հովանավորներ գտնելու  հարցում մեծ դժվարություններ են հանդիպել:

«Օրինակ` մենք դիմել էինք որոշ մեծ ընկերությունների (անունը չեմ ասի, չարժե դա նշել), բայց տարօրինակ ձեւով նրանք չարձագանքեցին, չնայած որ հաճախ տեղական մամուլով, հեռուստատեսությամբ իբր թե կարեւորում են ՏՏ ոլորտը: Բայց փորձը ցույց է տալիս, որ որոշ ընկերություններ ավելի շատ իրենց համար են դա ասում, ոչ թե բուն գործի: Նրանք չաջակցեցին այդ ոլորտում այս կարեւորագույն ու պատվաբեր գործին, այնինչ, օրինակ արեւմտյան երկրներում, եթե ինչ-որ թիմ դիմում է ՏՏ ընկերության` այս նպատակով հովանավորչության խնդրանքով, բոլորը հաճույքով աջակցում են, նույնիսկ մրցակցություն է առաջանում նրանց միջեւ, թե ով պետք է հովանավորի»,- նշեց մեր զրուցակիցը:

Ֆինանսական ծանրության մեծ մասը ստանձնել է Երեւանի պետական համալսարանը: Հովանավորներ են նաեւ «Հայկական ծրագրեր» ընկերությունը եւ ԵՊՀ` գործարարությամբ զբաղվող շրջանավարտներ:

Տպել
7997 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան