Ուզում ենք, որ նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն. Նիկոլ Փաշինյանը՝ Վարդան Արամյանին

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցեր ուղղելուց առաջ մի դիտարկում կատարեց:

Պատգամավորի խոսքով՝ միջազգային շուկայում նավթի գների տատանման վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: «Տնտեսական բլոկի ներկայացուցիչները, կարծես թե, մի փոքր տխուր են արձանագրում նավթի գների անկումը Ռուսաստանի տնտեսության հետ կապված, տրանսֆերտների եւ այլն, ինչն ազդում է Հայաստանի տնտեսության վրա: Անվտանգության եւ քաղաքականության ոլորտի ներկայացուցիչները, կարծես թե, ուրախ են խոսում նավթի գների անկման մասին, որովհետեւ մեկնաբանվում է, որ Ադրբեջանի եկամուտները, նավթադոլարները, պակասում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հետաքրքրվեց նախարարից, թե ի՞նչ ենք մենք ուզում, ուզում ենք, որ նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն:

Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերվում էր արտաքին պարտքի սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացմանը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2015 թվականին Վերահսկիչ պալատն արձանագրել էր, որ արտաքին պարտքի սպասարկման համար պետք է 1 միլիարդ դոլար: «Վերջին տարիներին այս մասին կառավարությունից կոնկրետ պատասխան չենք ստանում: Արդյո՞ք այս գնահատականը դուք կիսում եք եւ առաջիկայում՝ 2020 թվականին, արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է լինելու 1 միլիարդ դոլար եւ առաջիկա 5 տարիներին: Ո՞ր թվականին է լինելու արտաքին պարտքի սպասարկման պիկը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանն ու խնդրեց նախարարին, որպեսզի ներկայացնի բյուջեի եկամուտների եւ ծախսային մասով թերակատարման կառուցվածը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանելով պատգամավորի առաջին հարցին՝ նշեց, որ կապ կա նավթի գների եւ Հայաստան եկող տրանսֆերտների միջեւ: «Տրանսֆերտները լավ են, թե՝ վատ, որպես տնտեսագետ կարծում եմ, որ տրանսֆերտները մեղմում են հասարակության մեջ սոցիալական խնդիրները, բայց իրականում այլ պրոբլեմ է առաջացնում: Սա միջազգային վերլուծական ակադեմիական աշխարհն է ասում: Դա ստեղծում է քիչ աշխատելու հակվածություն»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ երկրորդ խնդիրը, որը առաջացնում են տրանսֆերտները, առանց արտադրողականության բալանսային աշխատավարձի բարձրացումն է: «Իհարկե, ցանկանում ենք նավթի ցածր գին, որպես տնտեսագետ ցանկանում եմ ավելի քիչ տրանսֆերտներ տեսնեմ տնտեսությունում, եւ հիմնականում մեր տնտեսական աճը լինի ոչ թե տրանսֆերտներով ուղղորդված տնտեսական աճ, այլ մեր արտադրողականությամբ»,- հայտարարեց ֆինանսների նախարարը:

Անդրադառնալով արտաքին պարտքի սպասարկման հարցին, Վարդան Արամյանն ասաց, որ 2020 թվականին արտաքին պարտքի սպասարկման չափը նախատեսված է 500 միլիոն դալար: «Եթե մեզ հաջողվի միջինը 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, այո՛, մենք կարող ենք այդ 500 միլիոնը մարել; Իմաստը՞, ինչի համար մարենք»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ կախված տնտեսական աճից կառավարությունը կարող է արտաքին պարտքի վերաթողարկում իրականացնել:

Ֆինասների նախարարը նշեց, որ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են շուրջ 10 միլիարդ դրամի չափով, իսկ եկամուտները շուրջ 100 միլիարդ դրամի չափով: «Արդյո՞ք անհրաժեշտ էր, որ մենք ցանկացած ջանքով այդ 100 միլիարդ դրամը ետ բերեինք, իհարկե՝ ոչ, որովհետեւ այդ 100 միլիարդը մենք սկսելու էինք բերել տնտեսությունից, որտեղ այդ գումարը չի ստեղծվել»,- ասաց Վարդան Արամյանը:

Տպել
18594 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)