ՀԷՑ-ը լույսն է անջատել, ԴԱՀԿ-ն՝ կալանք դրել. Ծաղկահովիտի ԲԿ-ն միլիոնների պարտքեր ունի

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ստացիոնար բժշկական կենտրոնում ՀԷՑ-ը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատուցումը: Armtimes.com-ին հասած տեղեկություններով՝ պատճառը ծախսած էլեկտրաէներգիայի չվճարված պարտքն է:

Բժշկական կենտրոնը ՀԷՑ-ին պարտք է 11 մլն դրամ, որն, ըստ կենտրոնի տնօրեն Ազատ Ղուկասյանի, կուտակվել է դեռ 2000-ական թվականներից:

«Այս պահին վճարում ենք կատարում: Հիմա մեր պարտքից մնացել է շատ քիչ գումար: Մի քանի ժամով է անջատում եղել՝ այսօր առավոտյան: 11 մլն դրամից  մնացել է 2,4 մլն: Հիմա 1 միլիոն էլ ենք փոխանցում եւ կմնանք 1 միլիոն 200 հազար դրամ պարտք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ազատ Ղուկասյանը:

Մնացորդային 1 մլն 200 հազար դրամ պարտքի 800 հազար դրամը, ըստ տնօրենի տույժ է, որը դրվել է ՀԷՑ-ի կողմից:

Մեր այն հարցին, թե այս ընթացքում ԲԿ-ն ինչպես է իրականացնում հիվանդների բուժսպասարկումը, տնօրենը հույս հայտնեց, որ ՀԷՑ-ը մեծահոգի կգտնվի եւ կմիացնի էլեկտրաէներգիան:

«Հիմա լույսի հարցը կարգավորվում է, մի քանի ժամից կլինի: Եթե անհետաձգելի բան լինի անմիջապես կմիացնեն»,- armtimes.com-ին փոխանցեց Ազատ Ղուկասյանը:

ՀԷՑ-ից զատ ԲԿ-ի հաշիվների վրա կալանք է դրել նաեւ ԴԱՀԿ-ն: Պարզվում է, որ հիվանդանոցը նաեւ եկամտահարկի չվճարված պարտքեր ունի:

«Հարկային պարտավորություն կա, որը չենք վճարել եւ արգելք էին դրել: Եկամտահարկը չենք վճարել: Մեկ ամսվա համար մոտ 3 մլն դրամ պարտք ենք»,- armtimes.com-ին տեղեկացրեց գործադիր տնօրենը:

2011 թվականից առ այսօր Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը չի վճարել նաեւ աշխատավարձի 2 մլն 800 հազար պարտքը: Այս բուժհիմնարկի մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը կազմում է մոտ 11-13 մլն դրամ: Ունի 114 աշխատող:

Հիվանդանոցը նաեւ պարտք է Ծաղկահովիտի համայնքապետարանին: Ունի 1 մլն 200 հազար դրամի չվճարված գույքահարկ: Տնօրենը armtimes.com-ի հետ զրույցում նշում է, որ հիվանդանոցի հաշվեկշռում կան շինություններ, որոնք չեն օգտագործվում: Առաջիկայում, եթե դրանք օտարվեն, ապա գույքահարկը եւս կնվազի:

Ծաղկահովիտի հիվանդանոցի տարեկան բյուջեն 173 մլն դրամ է: Կենտրոնը ունի բուժծառայությունների գերակատարում, որը պետության կողմից չի փոխհատուցվում: Կառույցը մեկ տարվա ընթացքում 600 ստացիոնար եւ 25 հազար ամբուլատոր բուժսպասարկում է իրականացնում:

Արագածոտնի մարզպետարանից հրաժարվեցին որեւէ պարզաբանում տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Առաջարկեցին իրենց դիմել գրավոր հարցերով:

Տպել
7972 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել