Եթե չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, ավելի ցածր տնտեսական աճ կունենայինք. Վարդան Արամյան

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը ԱԺ-ի հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե Հայաստանն ի՞նչ է շահել անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը եւ ի՞նչ է կորցրել:

Վարդան Արամյանը նշեց, որ Հայաստանի բոլոր հաշվարկները կյանքի կկոչվեին, եթե 2015 թվականի ԵԱՏՄ-ում շոկային իրավիճակ չստեղծվեր: Նախարարի խոսքով, հիմնական առավելությունն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ստանում է ոչ առեւտրային բարիերների վերացում: «Եվրոպական միություն մենք արտահանում ենք հումքային ապրանքներ՝ պղինձը, որը ԵՄ մեր արտահանման շուրջ 92 տոկոսն է, մնացածն արդեն պատրաստի արտադրանք է: ԵԱՏՄ երկրներում, մանավանդ Ռուսաստանում, գնում է մեր պատրաստի արտադրանքի հիմնական մասը: Մոտ 92 տոկոս պատրաստի արտադրանք ենք արտահանում դեպի ԵԱՏՄ երկրներ»,- ասաց Վարդան Արամյանը:

Նախարարը նշեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ մուտք գործելով լրացուցիչ տնտեսական էֆեկտը լինում է 2.2 տոկոս, որից 1.4 տոկոսային կետը գալիս է գազի սակագնից: «Արտահանման խոչընդոտների վերացումից մենք 0.4-ից 0.5 տոկոսային կետ մենք հաշվարկել ենք, որ լրացուցիչ հավելումներ ենք ունեցել եւ այսպես շարունակ: 2014 թվականին մենք 48 միլիարդ մաքսատուրք ենք հավաքել, 2015 թվականին ունեցել ենք շուրջ 18 միլիարդ ավելի մաքսատուրք, դա այն դեպքում, երբ միջին մաքսատուրքի տոկոսը չի աճել, որովհետեւ մենք բանակցել ենք ԵԱՏՄ-ի հետ 752 տեսակի ապրանքների կայուն մաքսատուրքի մասով»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ այս ամենը պետք է Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն ունենար, սակայն 2015 թվականի ճգնաժամը մի փոքր խառնել է պատկերը:

Ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ եթե Հայաստանն անդամակցած չլիներ ԵԱՏՄ-ի, 2015 թվականին մեր տնտեսությունը կունենար շատ ավելի խորը խնդիրներ եւ 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն 1-ից 2 տոկոսային կետով ավելի ցածր աճ կունենայինք:

«Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ 2016 թվականին դեպի Ռուսաստան արտահանումը շուրջ 50 տոկոսով աճել է: Այսինքն՝ երբ կայունացավ Ռուսաստանի տնտեսությունը, մեր տնտեսվարողները հարմարվեցին նոր խաղի կանոններին, անմիջապես այնտեղ աճ գրանցվեց եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ մենք ունենք դրական էֆեկտներ ԵԱՏՄ-ին անդամակցությունից»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Տպել
4618 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի