Անգլիացիների, ռուսների դեմ մենամարտերում մրցավարության խնդիր ենք ունենում. Դավիթ Թորոսյան

27/06/2017 schedule11:12

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, անկախ բռցքամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճած ոսկե մեդալից, չի կարողանում մոռանալ մրցավարական կողմնակալությունները: Ուկրաինայի Խարկով քաղաքում հունիսի 16-24-ը տեղի ունեցած մրցաշարում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը չեմպիոն դարձավ: Սա ՀՀ հավաքականի միակ մեդալն էր մրցաշարում, սակայն, ըստ Թորոսյանի՝ դրանք ավելի շատ կարող էին լինել, եթե մրցավարներն ավելի արդար դատեին: Մասնագետին հատկապես զայրացրել են Եվրոպայի, աշխարհի եւ Ռիո-2016-ի չեմպիոն՝ ռուս Եվգենի Տիշչենկոյի ու Նարեկ Մանասյանի (91 կգ) մենամարտի ընթացքում մրցավարների կայացրած որոշումները:

«Անշուշտ, կարող էինք ավելի լավ արդյունքներ ունենալ, բայց ես բավարարված եմ, որովհետեւ ոսկե մեդալն ամեն ինչ հարթում է: Կունենայինք էլի մեդալներ, եթե այդ կողմնակալությունը չլիներ: Կարծես շուկա էինք մտել, առեւտուր էր, զարմանալ կարելի է, որ օլիմպիական նորաթուխ չեմպիոնի դեմ Նարեկ Մանասյանի մրցամարտում հաղթանակը 3:2 հաշվով տվեցին ռուս մարզիկին: Ի՞նչ է Օլիմպիական չեմպիոնը հատուկ կարգավիճա՞կ է: Ամբողջ դահլիճը սուլում էր: Մենք խնդիրներ ենք ունենում բռնցքամարտում առաջատար երկրների ներկայացուցիչներին՝ ռուսներին, անգլիացիներին հանդիպելու դեպքերում: Ամեն դեպքում, Բաչկովի պարագայում խոչընդոտ չկարողացան ստեղծել»,- ասաց Թորոսյանը:

Մրցաշարի արդյունքներով Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեցին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը եւ Եվրոպայի չեմպիոնը՝ Հովհաննես Բաչկովը (64 կգ): Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստվում է դիմել Բռնցքամարտի եվրոպական միություն 1/8 եզրափակչում մրցավարական կողմնակալության արդյունքում պարտված Նարեկ Մանասյանի հարցը վերանայելու եւ նրան էլ աշխարհի առաջնության ուղեգիր տրամադրելու խնդրանքով:

«Ենթադրվում է, որ, եթե դիմենք Բռնցքամարտի եվրոպական միություն... կարծում եմ, Նարեկ Մանասյանին ամեն դեպքում պետք է ներգրավենք»,- ասաց Թորոսյանը:

Ինչ վերաբերում է Հովհաննես Բաչկովին, ապա մարզիչն ավելի քան գոհ է: Նա ընդգծում է, որ մարզիկն ի սկզբանե լավ է պատրաստված եղել: Մրցաշարի ընթացքում էլ օր-օրի ավելի լավ է մենամարտել: Ըստ Թորոսյանի՝ եզրափակչում, որտեղ Բաչկովի մրցակիցն այդ քաշային կարգի ուժեղագույններից մեկը՝ Լյուք Մքքորմեքն էր, հայ մարզիկը մրցաշարի իր լավագույն մենամարտերից մեկն անցկացրեց:

«Բաչկովն օր-օրի բարելավեց մենամարտերը: 1-ին օրը դժվարություն ունեցավ, իհարկե հաղթեց, բայց ծանր մարտ ստացվեց: 2-րդ օրը մրցակիցն ավելի ուժեղ  էր, բայց ավելի լավ ձեւով հաղթեց: 3-րդ օրը մրցակիցը շատ ավելի ուժեղ էր, եւ շատ ավելի լավ ձեւով հաղթեց: 4-րդ օրը հանդիպեց, երեւի, այդ քաշային կարգի լիդերի հետ: 1-ին ռաունդը չհաշված (որովհետեւ այդտեղ 2-ն էլ խնդիրներ ունեցան)՝ 2-րդ ռաունդից սկսեց մեր դուդուկի նվագը, եւ պարոն Մքքորմեքը սկսեց պարել հայկական դուդուկի ներքո, եւ տարանք այդ ցանկալի հաղթանակը»,- ասաց նա:

Այս մրցաշարից հետո հայ բռնցքամարտիկները պատրաստվելու են Աշխարհի 2017 թ. առաջնությանը: Այն կայանալու է գերմանական Համբուրգ քաղաքում: Մեկնարկելու է օգոստոսի 25-ին եւ ավարտվելու է սեպտեմբերի 2-ին:

Տպել
1082 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի