Սիմոնյանին գործի դնելու համար ազատել են «Արփի լիճ» ՊՈԱԿ-ի տնօրենին, վեջինս բողոքարկելու է

Armtimes.com-ին տեղեկություններ էին հասել, որ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին Արփի լճի ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, առանց պատճառի աշխատանքից ազատել են տնօրեն Արա Պետրոսյանին: Այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը` Արա Պետրոսյանը:

Armtimes.com-ը երեկ ՀՅԴ Բյուրոյի էլիտային մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկություն էր ստացել, որ Դաշնակցությունը Շիրակի նախկին մարզպետին նոր պաշտոն է տվել:

Այսօր՝ հունիսի 27-ին,  Արփի լճի ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հովսեփ Սիմոնյանին աշխատակազմին ներկայացնելու համար անձամբ Աշոցք է ժամանելու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Արփի լճի ազգային պարկ ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արա Պետրոսյանի հետ մեր հարցազրույցը:

- Պարոն Պետրոսյան, այսինքն՝ հենց այնպե՞ս հայտարարեցին, որ Դուք ազատված եք տնօրենի պաշտոնից: Ճի՞շտ եմ հասկանում:

-Այո: Մոտավորապես, այդպես: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի մի քանի ժամանոց այցից հետո, իմ երեք ու կես տարվա աշխատանքը բնութագրվել է բացասական: Նրա կողմից համապատասխան զեկուցագիր է գրվել: Բնականաբար, ես իմ բացատրություններն եմ գրել աշխատակազմի ղեկավարի զեկուցագրերի վերաբերյալ, որը հաշվի չի առնվել: Ես զեկուցագրում գրված յուրաքանչյուր բան հիմնավորել եմ իմ բացատրագրով, որ սա այսպես չէ, այնպես է: Իրական պատկերը ներկայացրել եմ, բայց փաստացի հաշվի չառան եւ ազատեցին աշխատանքից:

- Ի՞նչ խնդիր էին արձանագրել, որ զեկուցագրեր կազմեցին:

- Հիմնարկին պատկանող շենք-շինությունները, որոնք մեր հաշվեկշռում ընդհանրապես չեն եղել՝ Արփի լճի ազգային պարկի ստեղծման օրվանից առ այսօր, իբր անարդյունավետ եմ օգտագործում: Մեղվապահական ասոցիացիայի շենքը, որը Արփի համայնքի սեփականությունն է վերագրում են պարկին: Սեպասարի զբոսաշրջային կենտրոնը, որը ստեղծվել է  Արփի լճի ազգային պարկի ծրագրի շրջանակներում եւ հանձնվել է Սեպասար համայնքին, իբր էլի իմ ենթակայության տակ է եւ անարդյունավետ է օգտագործվում, իբր անգլերեն գիտեցող մասնագետ չունեմ, բայց ես երեք տարի շարունակ տուրիստներ եմ ընդունել ու ճանապարհ դրել: Դրանց համապատասխան լուսանկարները եւ փաստաթղթերը կան:

Նշել են, որ միջազգային կառույցների հետ համագործակցությունը շատ վատ է, դոնոր կազմակերպությունները դժգոհ են, բայց իմ ձեռքի տակ եւ նախարարությունում կան Գերմանիայի զարգացման բանկի առաքելության փաստաթղթերը՝ 40 էջ, որտեղ հստակ գրված է գոհունակություն, շնորհակալություն մեր աշխատանքի վերաբերյալ:

- Այսինքն՝ այս երեք տարիների ընթացքում ոչ մի խնդիր չեն տեսե՞լ…

Ընդհակառակն, այս տարիների ընթացքում միայն շնորհակալագրերի ենք արժանացել՝ Գյումրու դպրոցներից, ռուս սահմանապահ զորքերից, մի շարք ՀԿ-ներից: Այս ամենին զուգահեռ շատ անհասկանալի ձեւով ազատում են, դե կուսակցական խնդիրներ կան…Այս մի ամսվա մեջ փորձեցին ինձանից ձերբազատվել:

- Դուք շուտ գիտեի՞ք, որ ազատվելու եք, թե՞ երեկ իմացաք:

- Ես դա իմացել եմ անցած հինգշաբթի երեկոյան, որ հունիսի 23-ից այլեւս այս պաշտոնը չեմ զբաղեցնում, պայմանագիրը լուծարված է:

- Լրացե՞լ էր պայմանագրի ժամկետը:

Ոչ պայմանագիրը հինգ տարի ժամանակով էր: Լրանալու էր 2019 թվականի մարտին:

- Դուք կուսակցական ե՞ք:

Ոչ, ես անկուսակցական եմ: Տվյալ պարագայում էլ՝ դաշնակցական չեմ:

- Պարոն Պետրոսյան, Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Վեց ամիս անց տնօրենի մրցույթ է լինելու: Մասնակցելու՞ եք:

Ես պարտադիր բողոքարկելու եմ նախարարի այս որոշումը: Ես Սիմոնյան Հովսեփի անձի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ, չեմ էլ ունեցել, երբ նա մարզպետ էր:

Այս թեմայի շուրջ armtimes.com-ը պարզաբանում է ստացել նաեւ բնապահպանության նախարարությունից:

Տպել
10280 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ