Ծիրան արտահանողների համար ՌԴ-ում եւս մեկ շուկա է փակվել. Սամվել Ֆարմանյանը հակադարձում է

27/06/2017 schedule14:22

Նախորդ շաբաթ ծիրանի արտահանման վերաբերյալ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ահազանգել էր, որ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Սպայկա» ընկերությունը փակել է Կրասնոդարի մեծ շուկան՝ փոքր արտահանողների համար:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացրել էր խնդրի մյուս կողմի՝ «Սպայկա» ըկերության տեսակետը: Ֆարմանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ խնդրի վերաբերյալ զրուցել է «Սպայկա»-ում իրեն մտերիմ «ձյաձ Ժորայի» հետ եւ առաջարկել էր «Ելք» խմբակցության ավագանու անդամին եւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին խնդրին միասին ծանոթանալ հենց տեղում՝ Կրասնոդարում: «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն ընդունել էին առաջարկը:

Այսօր արդեն Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գյուղատնտեսության նախարարությունը եւ ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցչությունը չեն հերքում, որ խնդիր կա եւ, որ բացի «Սպայկա»-ից, Կրասնոդարի ամենամեծ շուկան` «Ռոզա Վետրովը» փակ է Հայաստանից ծիրան արտահանողների համար («Լենան կապ է պահում փոխնախարար Ռոբերտ Մակարյանի եւ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ», գրել է նա): Փակ է նաեւ «Լենին խուտոր» երկրորդ մեծ շուկա/բազան:

«Փաստացի ապագայում էլ հայաստանցի փոքր արտահանողների համար կարող են փակվել շուկաները նաեւ մյուս մրգատեսակների ու բանջարեղենների համար, եթե ամեն ինչն այսպես շարունակվի ու աչքաթող արվի: Հեսա գալու է դեղձի սեզոնը, մյուս տարի էլի գալու է ծիրանի սեզոնը: Ես գիտեմ, որ ծիրանի որոշ փոքր արտահանողներ արդեն հրաժարվել են ծիրան արտահանելուց` հաշվի առնելով այս խնդիրները: Սա նշանակում է, որ հետզհետե գյուղացին մնալու է միայն Սպայկայի հույսին, հետզհետե Սպայկան դառնալով մենաշնորհային` սկսելու է գին թելադրել` ցածր գին: Իհարկե` ծիրանը չենք թափի, նման պրակտիկա նախկինում չի եղել, բայց գյուղացին տարեցտարի կսկսի ավելի ցածր գնով այն տալ մեծ արտահանողին»,- գրել է Արայիկ Հարությունյանն ու լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

ԱԺ պատվիրակության կազմում Սեուլում գտնվող Սամվել Ֆարմանյանը շատ արագ արձագանքել է Արայիկ Հարությունյանի գրառմանը: Նա էլ ֆեյսբուքյան իր էջում է գրառում կատարել՝ ափսոսանք հայտնելով, որ «Ելք»-ի իր գործընկերները խորությամբ չեն ընկալել խնդրի նրբությունը եւ չեն տրամադրում խնդիր ունեցող արտահանողների կոնտակտային տվյալները: «Սիրելի՛ գործարար, ում ծիրանը չի իրացվել, դիմե՛ք հենց հիմա «Սպայկա», իրենք կօգնեն հենց հիմա այդ հարցը լուծել։ Դուք հաստատ որոշ գործիչներից շուտ կընկալեք խնդիրը, եւ հաստատ գոհ կլինեք. այդ մասին ինձ այսօր բացատրեց իրենց վաճառքի պատասխանատուն։ Ինքս հասկացել եմ խնդիրը, իսկ ում խնդրել եմ փոխանցի այս հաղորդագրությունը Ձեզ եւ հեռախոսահամար տա, որ հետ զանգեն՝ վստահ չեմ...»,- հայտարարել է Սամվել Ֆարմանյանը:

Հանրապետական պատգամավորը նաեւ նշել է, որ Սեուլից հունիսի 29-ին վերադառնալուց հետո կհանդիպի «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ: «Եթե հարմար գտնեն, իրենց հետ կգնամ «Սպայկա»»,- ընդգծել է Ֆարմանյանը:

Տպել
9775 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)