Գյումրիում շաքարային դիաբետով հիվանդներին ասում են` դեղ չկա, ճիշտ սնվեք. տնօրենը հերքում է

Գյումրու բնակիչներն ահազանգում են, որ քաղաքի պոլիկլինիկաներում ինսուլին չկա, շաքարային դիաբետով հիվանդներին բացատրում են, որ դեղը չի տրամադրվում առողջապահության նախարարությունից, ու նաեւ խորհուրդ են տալիս մինչեւ դեղ լինելը խուսափել այնպիսի ուտելիքներից, որոնք բարձրացնում են արյան մեջ շաքարի տոկոսը:

Մեր հարցումները ցույց տվեցին, որ խնդիրը համատարած չէ: Գյումրու համար 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը հաստատեց, որ այս հաստատությունում դեղի պակասություն է զգացվել, բայց վստահեցրեց, որ դա տեւել է շատ կարճ ժամանակամիջոց: Նա նկատեց, որ իրավիճակը հատուկ է աշխատանքային պրոցեսին:

«Նման բան բոլորի հետ էլ պատահում է, ամենօրյա աշխատանքային պրոցես է: Մենք, հիվանդների քանակից ելնելով, դեղի պլանավորման եռամսյակային հայտ ենք ներկայացնում: Բայց այդ եռամսյակի ընթացքում կարող է դիաբետով նոր հիվանդներ հայտնաբերվեն ու` շատ: Այսինքն` դա մեր ակտիվ աշխատանքի արդյունքն է, որ կանխարգելիչ առումով պացիենտներին ստուգում ենք, հայտնաբերվում են նոր հիվանդներ, ու բնականաբար, իրենք բուժում են պահանջում: Արդյունքում` ստացվում է չնախատեսված պացիենտների հոսք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց համար 1 պոլիկլինիկայի տնօրենը:

Նա նշեց, որ երբ այս կամ այն դեղորայքը սպառվում է, անմիջապես դիմում են մարզպետարանի առողջապահության բաժին:

«Հենց մենք զգում ենք` պակաս կա, օպերատիվ կարգով դիմում ենք մարզպետարանի առողջապահության բաժին: Եթե Երեւանից դեղը տրամադրելու են, արդեն, կոպիտ ասած, հույս ենք ունենում, սպասում ենք մի քիչ, եթե չէ, առողջապահության բաժինը մոնիտորինգ է անում, պարզում` մարզի մյուս բուժհաստատություններից, որտեղ համապատասխան դեղերի ավելցուկ կա, իր միջնորդությամբ, համապատասխան փաստաթղթով մենք գնում, ստանում ենք: Հենց այսօրվա դրությամբ մենք խնդրել ենք, օպերատիվ կարգով արձագանքել են, գնացել բերել ենք Գյումրու համար 3 պոլիկլինիկայից»,- մանրամասնեց Այվազ Սուքիասյանը:

Նրա խոսքով, որեւէ դեղի տրամադրումը կարող է դադարել մեկ, առավելագույնը երկու օր, իսկ այս դեպքում խնդիրն ընդամենը կես ժամվա ընթացքում լուծվել է, ու ինքը համոզված է, որ պացիենտները նույնիսկ չեն հասցրել տեղեկանալ դեղի բացակայության մասին:

Տպել
1591 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում