Բարիշոցի. «Արմենտելը» մնում է մոնոպոլիստ

27/06/2017 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 29-ի համարում

«ԱրմենՏելը», վերջինիս հիմնական բաժնետեր OTE հունական ընկերությունը եւ ՀՀ կառավարությունը երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով ազդարարել են կողմերի միջեւ առկա բոլոր վեճերը հարթելու նպատակով բանակցություններ սկսելու մասին: Բանակցությունների արդյունքում կողմերի միջեւ հարաբերությունների հստակեցման վերջին ժամկետը սահմանվել է այս տարվա սեպտեմբերի 21-ը: Ի դեպ, այս առնչությամբ կողմերի տարածած հայտարարությունում լրացուցիչ որեւէ ուրիշ տվյալ չի բերվում: Սակայն ակնհայտ է, որ «ԱրմենՏել»-ՀՀ կառավարություն հարաբերություններն այսպիսով թեւակոխում են բոլորովին նոր փուլ:

Հիշեցնենք, որ Լոնդոնի միջազգային արբիտրաժումը կողմերի միջեւ ընթացող վեճի շրջանակներում անցած շաբաթ հանդիպել էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ «ԱրմենՏելի» նոր գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը: Հենց այս հանդիպումների ընթացքում էլ վերջնականապես որոշվել է հաշտեցման նպատակով սկսել բանակցություններ: Նախ՝ վերջնաժամկետի վերաբերյալ. մինչեւ սեպտեմբերի 28-ը կողմերը վերջնականապես պետք է հաշտություն կնքեն եւ փոխադարձ պարտավորություններ նախատեսող ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, կամ՝ երկուստեք ստիպված կլինեն իրենց նպատակներին հասնել Լոնդոնի միջազգային արբիտրաժում: Իրադարձությունների նման ընթացքից հետո, անցած ուրբաթ, կառավարության ընդունած որոշումը երեւի թե լրիվ սպասելի էր:

Ըստ այդմ, գործադիրը կասեցրել է «ԱրմենՏելին» տրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություներ կատարելու մասին որոշման կիրառումը, որն ընդունվել էր դեռեւս մի քանի ամիս առաջ, եւ ենթադրվում էր, որ ուժի մեջ պետք է մտներ հունիսի 30-ին: Սակայն, նոր որոշման համաձայն, թիվ 60 լիցենզիայի փոփոխությունների կիրարկումը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 28-ը: Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով կառավարությունը պատրաստվում էր «ԱրմենՏելին» զրկել բջջային կապի եւ ինտերնետ միջազգային ելքի ոլորտներում ունեցած մենաշնորհներից: Սակայն այն փաստը, որ մենաշնորհից զրկել-չզրկելու ժամկետները համընկնում են կայանալիք բանակցություններին, ուստի ակնհայտ է, որ որոշակի իրավիճակում կառավարությունը պատրաստ է հրաժարվել թիվ 60 լիցենզիան արմատապես փոխելու մտադրությունից:

Կառավարություն-«ԱրմենՏել» հարաբերություններում տեղի ունեցած այս վերջին փոփոխություններն ակնհայտ անակնկալ էին շատ շատերի, այդ թվում՝ կապի ոլորտը համակարգող մի շարք պաշտոնյաների համար: Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ամենայն վստահությամբ բջջային հեռախոսահամար ձեռքբերել ցանկացողներին խորհուրդ էր տալիս մի քանի ամիս էլ սպասել, քանի որ նա կասկած չուներ, որ երբ հունիսի 30-ին ուժի մեջ մտներ թիվ 60 լիցենզիան փոխելու մասին կառավարության որոշումը, ի հայտ կգային մեկ կամ երկու նոր օպերատորներ, եւ այդպիսով կլուծվեր բջջային կապի շուկայում առկա դեֆիցիտի խնդիրը: Ուստի, բնական հարց է առաջանում, իսկ ինչ փոխվեց այս երկու ամիսների ընթացքում, ինչն ստիպեց OTE-ին եւ «ԱրմենՏելին»՝ կառավարությանն առաջարկել բանակցել, եւ արդյո՞ք կառավարությունը կարող է հրաժարվել այդ առաջարկից:

Կառավարությունը չէր կարող բացասական պատասխանել բանակցելու առաջարկին, քանի որ նման մոտեցումը լուրջ խնդիրներ կառաջացներ Հայաստանի համար միջազգային ասպարեզում: Բանն այն է, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ «ԱրմենՏելի» նկատմամբ սկսած իր պատժիչ գործողությունները միտված են Հայաստանում որակյալ եւ էժան կապ ապահովելու ցանկությամբ: Իսկ եթե «ԱրմենՏելը» պատրաստ է այդ հարցն առանց ավելորդ քաշքշուկների լուծել, ապա այս դեպքում վերը նշված ընկերությանը պատժելու կառավարության մղումը կարող է ընկալվել իբրեւ ինքնանպատակ եւ սուբյեկտիվ մոտեցում:

Իսկ հակառակ կողմում իրավիճակը փոխվել է այն պահից, երբ հունական OTE-ն վերջնականապես համոզվեց, որ «ԱրմենՏելի» իրեն պատկանող բաժնետոմսերը առաջիկա մեկ-երկու տարիներին վաճառելու իրական հնարավորություն գոյություն չունի, որովհետեւ ընկերության ներկա ֆինանսական վիճակն այնպիսին է, որ ընկերությունը, մեղմ ասած, կորցնում է իր ողջ հմայքը: Լոնդոնի արբիտրաժի միջոցով փոխհատուցում ստանալու սպասումները եւս հարցի լուծում չէին կարող լինել, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, ընկերությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ OTE-ն ՀՀ կառավարությունից կարող է օբյեկտիվորեն պահանջել մինչեւ 47 մլն դոլարի փոխհատուցում եւ ոչ ավել:

Իսկ նման պայմաններում, երբ այլեւս ակնհայտ է, որ բաժնետոմսերը հնարավոր չէ գոնե իրենց արժեքով վաճառել (հունական ընկերությունը 1998թ. դրանց համար վճարել է 142 մլն դոլար), հետեւաբար՝ 47 միլիոն փոխհատուցում ստանալը նույնը կլիներ, թե՝ «ԱրմենՏելը» այդքանով ընդամենը վաճառել: Մի խոսքով, «ԱրմենՏելի» ղեկավարությանն անհրաժեշտ է հաշտությունը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց ընկերության ֆինանսական վիճակն առողջացնել: Իսկ թե ժամանակ շահելու եւ ընկերության ֆինանսական վիճակը շտկելու համար նրանք ինչ են պատրաստ ներդնել մեր կապի ոլորտում` պարզ կդառնա առաջիկայում: Իսկ մինչ այդ արդեն պարզ է, որ գոնե մինչեւ սեպտեմբեր՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկա նոր ընկերության մուտքը բացառվում է: Ըստ երեւույթին՝ սեպտեմբերից հետո նույնպես:

Վահագն Հովակիմյան

Տպել
2956 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է