Երևան
16 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 29-ի համարում
Ռոբերտ Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ հակասական տրամադրություններ է առաջացրել ընդդիմադիր ճամբարում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր արդեն մի քանի տարի պահանջում են Ռ.Քոչարյանի հրաժարականը, հեռուստաեթերից եւ ասուլիսներում խոստովանում են, թե հիացած են Ռոբերտ Քոչարյանի ելույթով, կամ՝ հպարտ են, որ հենց Ռ.Քոչարյանն է Հայաստանի Հանրապետության նախագահը: ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը եւս «Հայլուրի» կիրակնօրյա եթերում դրական գնահատական տվեց Ռ.Քոչարյանի ստրասբուրգյան ելույթին, որը շատերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծել, որ պատգամավորն անվերադարձ անցել է քոչարյանասերների ճամբարը:
Երեկ, խոսելով ձեւավորված այս տպավորության մասին, Մ.Գասպարյանն ասաց. «Ես վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ ելույթ ունեցա «Հայլուրով» եւ դրանից հետո խիստ փոշմանեցի: «Հայլուրը» իմ 10 րոպեանոց ելույթից ցույց տվեց միայն այն 30 վայրկյանը, որտեղ դրական բան էի ասել Քոչարյանի մասին: Դրանից ես չեմ հրաժարվում, քանի որ իրոք նրա ելույթի ղարաբաղյան կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածներն ինձ համար ընդունելի են»: Ըստ Մ.Գասպարյանի՝ ինքը խոսել է նաեւ Քոչարյանի ներքաղաքական վիճակին տրված գնահատականների մասին՝ դրանք համարելով եվրոպական հանրությանը թյուրիմացության մեջ գցելու եւ խաբելու փորձ, որոնք սակայն դուրս են մնացել եթերից: Իսկ ինչն է հատկապես ընդունելի Մանուկ Գասպարյանի համար: Արդյո՞ք նա Ռոբերտ Քոչարյանի ելույթում տեսել է Ղարաբաղի հարցի կարգավորման իր համար ընդունելի մոտեցումներ:
«Թեեւ՝ ոչ հստակ, բայց Ռոբերտ Քոչարյանը տվեց ինձ համար ընդունելի լուծման բանաձեւը: Նա, ըստ էության, հայտարարեց, որ ԼՂՀ կարգավիճակի դիմաց Հայաստանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքների մի մասը: Ես եւս մտածում եմ, որ եթե Լաչինը եւ Քելբաջարը մնան Ղարաբաղի անվտանգության գոտում, վերադարձվի Մարտակերտի հարավային մասը, ֆիքսվի Շահումյանի, Գետաշենի եւ ՀՀ տարածք հանդիսացող Արծվաշենի կորուստը, ապա ԼՂՀ ինքնիշխանության կարգավիճակի դիմաց կարելի է հանձնել ազատագրված 7 շրջաններից 5-ը»,-բացատրում է մեր զրուցակիցը: Արդյո՞ք դա նշանակում է, թե հանուն նրա, որ Ռոբերտ Քոչարյանն իրականացնի իր այս ծրագիրը, ընդդիմությունը պետք է ժամանակավորապես հրաժարվի իշխանափոխության պահանջից:
«Ես միշտ էլ ասել եմ, որ իշխանափոխությունը ոչ թե ընդդիմության ցանկությունն է, այլ համաժողովրդական պահանջ. անկախ Ռոբերտ Քոչարյանի ելույթից՝ ՀՀ քաղաքացիների 70 տոկոսը ոչ թե չի ընդունում, այլ ատում է Ռոբերտ Քոչարյանին: Ավելին, Քոչարյանը պետք է շնորհակալ լինի այս ընդդիմությունից, որը չի իրականացնում այդ հասարակական պահանջը եւ չի կազմակերպում վճռական գործողություններ, այլ բավարարվում է միայն հարթակներից հրաժարական պահանջելով»,-ասում է ԱԺ պատգամավորը: Պարոն Գասպարյանը բացատրում է, որ նման գործելաոճն անարդյունավետ է, քանի որ բազմաթիվ հանցագործությունների հեղինակ Քոչարյանը Մատենադարանի հարթակի վանկարկումներով չի հեռանա:
Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե ընդդիմությունը շարունակի նույն մարտավարությունը նաեւ ապագայում, ապա կհեղինակազրկվի. «Վստահ եմ, որ Արտաշես Գեղամյանը եւ Ստեփան Դեմիրճյանը չեն գնա վճռական քայլերի: Միայն Արամ Զավենի Սարգսյանն է, որ խոստացել է գնալ արմատական լուծումների, սակայն չգիտեմ՝ նա կկատարի իր այդ խոստումը, թե ոչ: Եթե նա գնա դրան, ապա ես կլինեմ նրա կողքին»: Իսկ ինչ է հասկանում ԱԺ պատգամավորը՝ վճռական գործողություններ ասելով: «Կարող է ինձ այս ասածներիս համար ենթարկեն պատասխանատվության, բայց ես ամեն ձեւ պատրաստ եմ դրան: Ընդդիմությունը պետք է գնա ջարդուփշուր անելու, որոշ իշխանավորների նկատմամբ վրեժխնդրության ակտեր կազմակերպելու ճանապարհով: Ես ինքս պատրաստ եմ լինել առաջինը»,-վստահեցնում է Մանուկ Գասպարյանը:
Նա ասում է, թե պետք է նկատի ունենալ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, արդեն երկրորդ անգամ, ապօրինաբար, բռնությամբ եւ կեղծիքներով զավթում են իշխանությունը, որի դեպքում նրանց դեմ պայքարի ցանկացած մեթոդ, նույնիսկ միջազգային նորմերով, համարվում է օրինական. «Եթե դա մինչեւ նոյեմբեր ընդդիմությունը չկազմակերպի, ապա համոզված եղեք, որ 2005 թվականի հունվարից երկրում, ընդդիմությունից անկախ, կձեւավորվեն վրիժառուների խմբեր, որոնք կփորձեն լուծել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ երկրի զարգացումը կասեցնող, մեր ժողովրդին հրեշի երախում պահող մյուս իշխանավորների ֆիզիկական գոյության հարցը: Ռոբերտ Քոչարյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի կամքի վրա եւս 4 տարի հնարավոր չէ բռնանալ»,-կարծում է Աժ պատգամավորը: Ի դեպ, նա վստահեցնում է, որ պաշտոնանկությունից հետո Ռոբերտ Քոչարյանը գործազուրկ չի մնա, եւ Ղարաբաղի հարցի կարգավորման գործում նրա ունեցած գիտելիքները կօգտագործվեն կամ ՀՀ ԱԳՆ բաժնի պետի, կամ՝ ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:
Ավետիս Բաբաջանյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ