Հայաստանում տարվա լավագույն մարզիկների ընտրությանը կմասնակցեն նաեւ մարզասերները

27/06/2017 schedule15:44

Հայաստանում տարվա լավագույն մարզիկների ընտրության կանոնակարգում լուրջ փոփոխություններ են սպասվում: Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ դրա հետ կապված հերթական քննարկումը մարզական լրագրողների մասնակցությամբ: Նախարարությունը նոր կանոնակարգ է մշակել, որի վերաբերյալ լսում է մարզական ֆեդերացիաների եւ մարզական լրագրողների կարծիքներն ու առաջարկները:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի ղեկավարությամբ ընթացած քննարկման ընթացքում այսօր հայտնի դարձավ, որ տարվա կտրվածքով՝ լավագույն մարզիկների տասնյակը, ամենայն հավանականությամբ, կորոշվի 2 բաղադրիչով. այն կլինի մարզական լրագրողների եւ մարզասեր հասարակության կարծիքների համադրությունը: Նախ, նախարարությունը կկազմի տարվա լավագույն մարզական ցուցանիշները գրանցած մարզիկների ցանկը, որը կազմված կլինի 20 հոգուց: Այնուհետեւ բոլոր մարզական ֆեդերացիաները նախարարություն կներկայացնեն իրենց 3 թեկնածուներին: Կկազմվի վերջնական ցանկը, որից հետո մարզասերները sms քվեարկությամբ կորոշեն իրենց տասնյակը: Առանձին քվեարկությամբ իրենց տասնյակը կկազմեն նաեւ մարզական լրագրողները: 2 քվեարկությունների արդյունքում կորոշվի տարվա լավագույն մարզիկների տասնյակը: Լրագրողների առաջարկով՝ իրենց քվեարկության արդյունքները կլինեն բաց, եւ մարդիկ կիմանան, թե ով ինչպես է քվեարկել:

Պատկերավոր ասված, Հայաստանում լավագույն մարզիկների ընտրությունը կորոշվի մոտավորապես այնպես, ինչպես որոշվում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հաղթողը, որտեղ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականները գումարվում են հեռուստադիտողների sms քվեարկությունների արդյունքներին:

Նախորդ տարիներին լավագույն մարզիկների մրցույթն անցկացնում էր «Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան»: Այդ մրցույթը հաճախ էր քննադատության արժանանում: Լրագրողների մի մասն ինչ-ինչ պատճառներով քվեարկելու հնարավորություն չէր ստանում: Մյուսներն էլ ստանում էին, բայց միշտ չէ, որ կարողանում էին քվեարկել իրենց ցանկացած մարզիկի օգտին: Օրինակ, «Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի» կանոնակարգի համաձայն՝ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին գործնականում հնարավոր չէ ընդգրկել տասնյակում, բարդ է ընդգրկել նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին:

Նախարարության ներկայացրած նոր կանոնակարգը դեռ նախնական վիճակում է: Այն վերջնական տեսքի կբերվի առաջիկա քննարկումների, մասնագետների կողմից ստացված առաջարկներն ի մի բերելու արդյունքում: Բաց է մնում հարցը, թե ինչ պետք է անել հայազգի, սակայն այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող մարզիկների հարցը. արդյոք նրանք պետք է լինեն լավագույնների թեկնածուների ցանկում, թե՝ ոչ: Եթե այո, ապա պետք է լինեն տասնյակում, թե՞ նրանց համար պետք է առանձին խրախուսական մրցանակ սահմանել:

Ամեն դեպքում, նախարարությունը նպատակ ունի տարվա լավագույններին որոշելու այնպիսի կանոններ մշակել, որոնց դեպքում դժգոհություններ չեն լինի ոչ մարզասերների, ոչ էլ մարզական լրագրողների կողմից: Բացի այդ՝ նախարարությունը հույս ունի, որ այս փոփոխություններից հետո լավագույն մարզիկների ընտրությունը մարզասերների համար տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը կլինի:

Տպել
2017 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել