Կապդեւիլան Կոնֆեդերացիաների գավաթի ֆավորիտի մասին.ԱԱ չեմպիոնի մեկնաբանությունն Armtimes-ին

27/06/2017 schedule17:40

Եվրոպայի 2008 եւ աշխարհի 2010 թթ չեմպիոն, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Կապդեւիլան Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թ. խաղարկության ֆավորիտ է համարում Պորտուգալիային: Ռուսաստանում հունիսի 17-ից հուլիսի 2-ն ընթացող մրցաշարում արդեն կիսաեզրափակիչ փուլն է, որտեղ եզրափակչի ուղեգրի համար Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան պայքարելու է Չիլիի, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան՝ Մեքսիկայի դեմ: Armtimes.com-ի հետ զրույցում Կապդեւիլան ասաց՝ ինչու է ֆավորիտ համարում Պորտուգալիային:

«Հիմա 4 թիմ է մնացել, եւ դրանցից յուրաքանչյուրն էլ կարող է ֆավորիտ համարվել, իրենց հնարավորություններով հավաքականները մոտ են: Ամեն դեպքում, գուցե Պորտուգալիան մի փոքր առավելություն ունի մյուսների նկատմամբ, որովհետեւ Եվրոպայի վերջին առաջնության չեմպիոնն է»,- ասաց նա:

Մի շարք հարցերի թվում, Կապդեւիլան անդրադարձավ նաեւ հավաքականի իր նախկին խաղընկերներին՝ պաշտպան Ալվարո Արբելոային եւ կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին: Վերջիններս հայտարարել են մեծ ֆուտբոլը թողնելու մասին: Կապդեւիլան ցանկացավ շնորհակալություն հայտնել նրանց եւ հաջողություն մաղթել իրենց հետագա գործերում:

«Պետք է շնորհակալություն հայտնել նրանց այն ամենի համար, ինչ տվել են ֆուտբոլին: Ֆուտբոլային կյանքը շատ կարճ է, բոլորիս համար էլ մի օր գալիս է այդ պահը, երբ պետք է թողնենք ակտիվ ֆուտբոլը: Հաջողություն եմ մաղթում նրանց իրենց կյանքի այս նոր փուլում: Ինչով էլ, որ զբաղվեն, ինչ մարտահրավերների առաջ էլ, որ կանգնեն, թող մեծ հաջողություններ ունենան»,- ասաց նա:

Ինքը՝ Կապդեւիլան, դեռ չգիտի՝ երբ է ավարտելու ֆուտբոլային կարիերան եւ ինչով է զբաղվելու դրանից հետո: 1 տարի առաջ armtimes.com-ի հետ զրույցում նա նշել է, որ ցանկանում է մարզիչ դառնալ: Արտոնագիր արդեն ստացել է, սակայն մարզիչ դառնալու միտքը փոխել է, քանի որ, ինչպես ինքն է նշում, դա շատ պատասխանատու գործ է եւ մեծ էներգիա է խլում:

Խուան Կապդեւիլան այս օրերին Հայաստանում է իր թիմի՝ «Սանտա Կոլոմայի» հետ: Անդորրայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի շրջանակներում մրցում է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ: Թիմերի 1-ին հանդիպումը կայանալու է այսօր՝ հունիսի 28-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, պատասխան խաղը տեղի կունենա 1 շաբաթ անց: Անցած տարի Կապդեւիլան կրկին մրցաշարի նույն փուլում մրցում էր նույն «Ալաշկերտի» դեմ: Այն ժամանակ 2 խաղերի արդյունքում 3:0 հաշվով հաղթեց եւ հաջորդ փուլ անցավ հայկական թիմը:

Տպել
1637 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին