Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբում եւս մեկ անձ է եղել. ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել

27/06/2017 schedule20:23

Ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է եւս մեկ քրեական գործ Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի անդամ Արթուր Մովսիսյանի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերին Ժիրայր Սեֆիլյանը ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ, որի անդամների միջոցով նպատակ է ունեցել զենքի գործադրմամբ, քաղաքացիների եւ զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զավթել ՀՀ տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները եւ դրանք պահելուց հետո պետությանը հարկադրել որոշակի գործողությունների կատարմանը: Կազմակերպված խմբում, ի թիվս այլոց, ընդգրկված է եղել նաեւ Արթուր Մովսիսյանը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված հանցավոր մտադրությունը իրագործելու համար 2015 թվականի նոյեմբերին կազմակերպված խմբի անդամների կողմից ապօրինի ձեռք են բերվել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի երկու ինքնաձիգ եւ ռազմամթերք հանդիսացող 5.45մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտ: Մինչեւ շենքերն ու շինությունները զավթելու մասին Ժիրայր Սեֆիլյանի կողմից հրահանգ տալը, կազմակերպված խմբի անդամները հիշյալ հրազենն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել եւ պահել են տարբեր վայրերում: Կազմակերպված խմբի անդամներ Գալուստ Գրիգորյանը եւ Ներսես Պողոսյանը 2016թ. հունվարին որոշել  են նշված իրերը տեղափոխել եւ թաքցնել առավել անվտանգ վայրում: Դրա շուրջ նախնական համաձայնության են եկել խմբի մյուս անդամ Արթուր Մովսիսյանի հետ եւ հրազենն ու ռազմամթերքն ապօրինի փոխադրել եւ պահել վերջինիս` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցի նկուղում:

Երեւանի գլխավոր հեռուստաաշտարակի վրա զինված հարձակում կատարելու հրահանգը հետաձգվելուց որոշ ժամանակ անց, կազմակերպված խմբի անդամները սպասել են Ժ. Սեֆիլյանի`  Նուբարաշենի վարչական շրջանում տեղակայված զորամասերի վրա զինված հարձակում կատարելու վերաբերյալ նոր հրահանգին, սակայն կազմակերպված խմբի մի քանի անդամներ, գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու անհնարինությունը, դժկամություն են հայտնել Ժ. Սեֆիլյանի ծրագրին մասնակցելու կապակցությամբ եւ կամովին հրաժարվել ինչպես խմբին անդամակցելուց, այնպես էլ զինված հարձակում իրագործելուց:

Դրանից հետո` 2016 թվականի մայիսին, Հովհաննես Պետրոսյանը Արթուր Մովսիսյանի ամառանոցի նկուղի` վերջինիս մատնանշած տեղից փոխադրել ու Հրայր Թոփչյանին է հանձնել 2 ինքնաձիգն ու 120 փամփուշտը: Հ. Թոփչյանը նշված իրերը Ժ. Սեֆիլյանին վերադարձնելու նպատակով` նույն օրը, դրանք ապօրինի փոխադրելիս, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն:

Արթուր Մովսիսյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում` ՀՀ-ից բացակայելու կապակցությամբ:

07.05.2017թ. Արթուր Մովսիսյանը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից/: Դատարանի որոշմամբ 08.05.2017թ. վերահաստատվել է նրա նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: 

Արթուր Մովսիսյանի վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
2170 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)