«Անտեսանելի» հատուկ նշանակության վարչության աշխատակիցները Սեֆիլյանի գործով դատարանում էին

27/06/2017 schedule21:35

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին ուժեղացված հսկողություն էր սահմանվել. շարունակվում էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ուժեղացված հսկողություն էր իրականացնում ոչ միայն դատարանի բակում, այլ նաեւ՝ ներսում: Բացի դա, նկատեցինք, որ դատարանում էին նաեւ հատուկջոկատայինները (ՀՆՎ): Հետաքրքրական է, որ Հատուկ նշանակության վարչության աշխատակիցների գործունեության մասին պատմող ոստիկանության տեսանյութում ասվում էր բառացիորեն հետեւյալը. «Դուք նրանց չեք նկատի, չեք շփվի, եթե, իհարկե, վտանգավոր հանցագործ չեք ու չեք էլ իմանա` որտեղ են, ինչով են զբաղված»: Դատարանի բակում էր նաեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորում ստացած ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանը:

Այսօր նիստից առաջ կրկին միջադեպ գրանցվեց կարգադրիչների եւ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի, Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի միջեւ: Բանն այն է, որ այսօր եւս կարգադրիչները փորձում էին խուզարկել փաստաբաններին: Մասնավորապես, նրանք պահանջում էին Հայրապետյանին բացել պայուսակը, սակայն Հայրապետյանը հրաժարվում էր, ինչի պատճառով էլ նրան նիստերի դահլիճ չթողեցին: Իսկ Արայիկ Պապիկյանն այսօր դիտավորյալ առանց պայուսակ էր ներկայացել դատարան, որպեսզի կարողանա անարգել մտնել նիստերի դահլիճ, սակայն այս անգամ էլ կարգադրիչները նրանից պահանջեցին բացել իր դրամապանակը, ինչ զայրացրեց Պապիկյանին եւ նա նույնպես նիստերի դահլիճ չմտավ:

Նիստը սկսվեց լաված մթնոլորտում. ծափահարությունների ներքո դահլիճ բերվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը Գեւորգ Սաֆարյանը եւ մյուս ամբաստանյալները: Սաֆարյանը, հիշեցնենք, նախորդ նիստին երեք ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, դատավարության կարգը խախտելու համար: Ուղեկցող ոստիկաններն այսօր ինչպես բերեցին Սաֆարյանին, այնպես էլ արագ հեռացրին դահլիճից:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ներս մտնելու պահին Սեֆիլյանն եւ Ներսես Պողոսյանը հերթական անգամ ոտքի չկանգնեցին: Նախորդ նիստին նրանք կրկին ոտքի չէին կանգնել, ինչի համար երկու անգամ նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել՝ նախազգուշացման տեսքով:

Այսօր, սակայն, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին զայրացրեց նրանց ոտքի չկանգնելու հանագամանքը եւ նրանց նկատմամբ կիրառեց սանկցիա՝ նիստերի դահլիճից հեռացում: Ուղեկցող ոստիկանները Սեֆիլյանին եւ Ներսես Պողոսյանին դատական նիստերի դահլիճից հեռացրին բռնի ուժով, քաշելով: Սա զայրացրեց նիստերի դահլիճում գտնվող նրանց հարազատներին, եւ նրանք սկսեցին բղավել: Ընդմիջումից հետո դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական սանկցիա կիրառեց փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Նա որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցով: Որոշ ժամանակ անց Պապիկյանը կարողացավ մտնել նիստերի դահլիճ:  Նա նախագահող դատավորին խնդրեց պարզաբանել իր պաշտպանյալի բացակայության պատճառը, քանի որ ինքը ներկա չի եղել նիստերի դահլիճում, երբ իր պաշտպանյալին հեռացրել են: Պաշտպանը նշեց, որ ստիպված է լքել նիստերի դահլիճը, քանի որ իր պաշտպանյալի բացակայության դեպքում չի ցանկանում նիստերին ներկա լինել. «Ստիպված եմ ներողություն խնդրել եւ լքել նիստերի դահլիճը»:

Նշենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ մասով
պաշտպանի չներկայանալու եւ այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Այնինչ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն առանց մի քանի պաշտպանների, նրանց բացակայության պայմաններում մոտ 6 ժամ նիստ արեց եւ խորհրդակցական սենյակում որոշումներ կայացրեց: Բացի դա, ամբաստանյալների ինքնությունը ստուգելուց առաջ նրանց չծանոթացրեց իրենց իրավունքներին ու պարտականություններին, ինչը բարձրաձայնեց նաեւ փաստաբան Տիգրան Եգորյանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Պապիկյանին պարզաբանեց, որ Ներսես Պողոսյանը հեռացվել է նիստերի դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Դատավորի խոսքով, առանց դատարանի թույլտվության փաստաբանները իրավունք չունեն նիստերի դահլիճը լքելու, սակայն փաստաբաններ Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը նիստերի դահլիճը լքեցին: Դահլիճում ներկա գտնվողները նրանց ճանապարհեցին ծափահարություններով: Տաթեւիկ Գրիգորյանը կրկին ընդմիջում հայտարարեց. մեկ ժամ անց վերադառնալով` նա սանկցիա կիրառեց նաեւ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Տիգրան Եգորյանը խնդրեց պարզաբանել, թե որն է պատճառը, սակայն Գրիգորյանն ասաց, որ դատարանը պարզաբանելու պարտավորություն չունի: Տիգրան Եգորյանի համար այդպես էլ հարցական մնաց, թե ինչու իր հանդեպ սանկցիա կիրառվեց: 

Նա միջնորդեց վերանայել Սեֆիլյանին, նաեւ՝ Գեւորգ Սաֆարյանին եւ Ներսես Պողոսյանին դատական նիստերի դահլիճից հեռացնելու որոշումը, քանի որ նրանց ներկայությունն անհրաժեշտություն է: Դատարանը գտավ, որ միջնորդությունը հիմնավորված չէ ու մերժեց այն: Դատարանն անցավ նիստին ներկա ամբաստանյալների ինքնության ճշտմանը: Բացակա ամբաստանյալների փոխարեն դատարանն ընթերցեց գործի նյութերում առկա կենսագրական տվյալները: Ի դեպ, դրանց համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը նախկինում դատվածություն չի ունեցել: Այնինչ, Սեֆիլյանը 2007 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ապօրինի զենք պահելու համար մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1.5 տարվա ազատազրկման: Մի շարք հակասություններ հաշվի առնելով՝ Տիգրան Եգորյանը կրկին նույն միջնորդությունն արեց, նույնը նաեւ՝ դատավորի եւ դատախազի բացարկի քննության ժամանակ: Ընդհանուր առմամբ Եգորյանն այս միջնորդությունը ներկայացրեց մոտ տասն անգամ, սակայն ապարդյուն:

Այնուհետեւ ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի (Սեֆիլյանի մարտական ընկերն է,-հեղ.) պաշտպան Կարեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ, քանի որ ըստ պաշտպանի՝ վերջինս նախաքննության փուլում կողմնակալություն է դրսեւորել: Բացարկի շուրջ Տիգրան Եգորյանն ասաց՝ կարծիք չի կարող հայտնել, քանի որ իր պաշտպանյալներ Գեւորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը ներկա չեն, բացի այդ՝ նիստն ընթանում է մյուս փաստաբանի՝ Արայիկ Պապիկյանի, Տիգրան Հայրապետյանի բացակայությամբ: Ըստ այդմ, Եգորյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ իր պաշտպանյալների դիրքորոշմանը ծանոթանալու համար: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Եգորյանի միջնորդությունը գնահատեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն, ուստի այն քննության չառավ: Իսկ դատախազի բացարկի միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով` մերժեց այն:

Որոշման հրապարակումից հետո Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ այսօրվա նիստը կայացավ դատարանի կողմից ընթացակարգային խախտումներով՝ դատավորին կրկին հորդորելով վերանայել երեք ամբաստանյալների հանդեպ դատական նիստերի դահլիճից մի քանի ժամով հեռացնելու որոշումը: Տեսնելով որ միջնորդությունը չի քննվում, Եգորյանը հայտարարեց, որ ինքը դադարեցնում է իր մասնակցությունը նիստերին, քանի դեռ այդ պահանջը չի կատարվել, ապա լքեց նիստերի դահլիճը: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին ժամը 11:00-ին:

Տպել
8664 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել