Արտակ Շաբոյանի քաղցր անտարբերությունը. շաքարը աշխարհում էժանանում է, ՀՀ-ում` թանկանում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վաղուց չէր հայտնվել ԶԼՄ-ների էկրաններին ու էջերին: Երեկ «կարոտներս առանք»:

Երեկ նա Ազգային ժողովում էր ու պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարեց, թե գերիշխող դիրք ունեցող ընկերությունների շուկաներում մուտքի խոչընդոտներ չկան. «Մուտքի խոչընդոտներ չկան, ով ինչ ուզում է, կարող է ներկրել»,- հայտարարեց նա:

Իսկ թե քանի հոգի է հիմա Հայաստան ներկրում, ասենք, շաքար, Շաբոյանը չգիտե, բայց գիտե, որ ներկրողները բազմաթիվ են` «թե՛ փոքր, թե՛ խոշոր»: Հարցին, թե որ այդքան մրցակցային է ներկրումը ինչո՞ւ գնանկում չկա, Շաբոյանը պատասխանել է` ցանկացած ապրանքի գնագոյացումը կատարվում է՝ ելնելով այդ ապրանքի ինքնարժեքից եւ շահութաբերության աստիճանից. «Այսինքն՝ եթե մրցակիցները շատացան, դա չի նշանակում, որ անպայման դա ապահովելու է գների նվազում»,- ասել է Շաբոյանը:

«Գնագոյացում», «ինքնարժեք», «շահութաբերություն»... Մեր պաշտոնյաներին երեւի թվում է, թե այդ բառերի իմաստը միայն իրենք գիտեն, իսկ մյուսները այդ բառերի ազդեցությունից ընկնում են հիպնոսի տակ ու կորցնում տրամաբանելու ունակությունը: Միայն մի օրինակով, կարելի է հեշտությամբ ապացուցել, որ Շաբոյանի ասածը իրականության հետ որեւէ կապ չունի:  Հենց շաքարի շուկայում տիրում է, մեղմ ասած, խայտառակ իրավիճակ, որը մրցակցության հետ կապ չունի ընդհանրապես: Իսկ այն, որ ՏՄՊՊՀ-ն այդ շուկայով չի էլ հետաքրքրվում, կարող է ունենալ քրեական բնույթի դրդապատճառներ: Խոսքը կամ այդ շուկայի տիրակալի հետ հանցավոր համաձայնությունն է, կամ էլ հանցավոր անգործությունը: Երրորդ տարբերակը չկա, եւ դա պարզ երեւում է որոշակի թվերից ու ցուցանիշներից:

Եվ ուրեմն այսպես: Շաքարի շուկան Հայաստանում վերահսկում է Սամվել Ալեքսանյանը: Վերջինս հայտարարում է, որ ինքը հումք է ներկրում ու վերամշակում իրեն իսկ պատկանող Սպիտակի շաքարի գործարանում: Համարենք, որ հավատում ենք: Վերը բերված գծապատկերում ներկայացված է շաքարի հումքի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում: Անցած տարվա դեկտեմբերին մեկ ֆունտ հումքի գինը կազմել է 19.51 ցենտ: Հիմա գինը 12.93 ցենտ է: Այլ կերպ ասած, դեկտեմբերի համեմատ շաքարի գինը նվազել է 33 տոկոսով: Ընդ որում, նվազել է անընդմեջ` ամսեամիս, օր առ օր: Շաբոյանի ասած «գնագոյացում», «ինքնարժեք», «շահութաբերություն» ծիրին մեջ ակնհայտ է, որ շաքարը պետք է էժանանար նաեւ Հայաստանում:

Ու ի՞նչ է տեղի ունեցել: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության, անցած 5 ամիսների ընթացքում, երբ աշխարհում շաքարի գինը նվազում էր, Հայաստանում աճել է: Հունվարին` 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, շաքարը թանկացել է 1.8 տոկոսով, փետրվարին` 2.9 տոկոսով, մարտին` 2.7 տոկոսով, ապրիլին` 3.2 տոկոսով, մայիսին` 3.3 տոկոսով:

Մի խոսքով, աշխարհում շաքարի հումքի գնի շեշտակի նվազմանը զուգընթաց Հայաստանում շաքարի գինը կայուն ու հաստատուն աճում է: Հետաքրքիր է, թե ՏՄՊՊՀ-ն եւ նրա նախագահը տնտեսագիտական այդ ո՞ր բանաձեւով են առաջնորդվում այս աղաղակող փաստի նկատմամբ այդքան նախանձելի անտարբերություն ցուցաբերելիս: Բա ՏՄՊՊՀ-ին չի՞ հետաքրքրում, թե ինչու է Ռուսաստանի սուպերմարկետներում  շաքարի մեկ կիլոգրամը 320 դրամ, ու ոչ ոք չի ֆայմում ներկրի Հայաստան, որտեղ «մուտքի խոչընդոտ չկա» ու մեկ կիլոգրամ շաքարը 400-405 դրամ է: Սա ի՞նչ հանելուկ է: 

Այս թվերն ու ցուցանիշները ուսումնասիրելով, ակամա հիշեցինք մի չքնաղ ձեւակերպում: «Հայաստանը կլինի ստեղծագործելու եւ արարելու հենարան միայն այն դեպքում, երբ ապահովված լինի արդյունավետ մրցակցային միջավայր։ Միայն այդպիսի միջավայրը հնարավորություն կընձեռի ներդրումներ ներգրավելու միջոցով որակյալ աշխատատեղեր ստեղծելու համար»: Իսկ գիտե՞ք որտեղից ենք վերցրել այս հրաշալի մեջբերումը: Վերցրել ենք ՀՀ կառավարության ծրագրից, որը հավանության արժանացավ անցած շաբաթ: Սա այդ ծրագրի 4-րդ էջի 13-16-րդ տողերն են: Փաստորեն, Հայաստանը չի լինելու «ստեղծագործելու եւ արարելու հենարան», ներդրումներ ներգրավել չի կարողանալու, ու որակյալ աշխատատեղեր չեն ստեղծվելու: Այսինքն՝ լինելու այն, ինչ եղել է ու հիմա էլ կա:

Տպել
7125 դիտում

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը