Ինքնասպանության փորձդ կանխեցինք, ցտեսությո՛ւն. ոստիկանությունը այլ անելիք չունի՞

Վերջերս բավական հաճախակի պարբերականությամբ տեղեկություններ էին հրապարակվում այս կամ այն ինքնասպանության դեպքերը կանխելու մասին:

Ամենավերջին ու ամենամտահոգիչ այդպիսի տեղեկությունները մեկ տարեկան երեխայի հետ կամրջից նետվել փորձած կնոջ, իսկ ավելի ուշ` նաեւ տասնամյա մի տղայի ինքնասպանության փորձի մասին էր:

Հիշեցնենք, մայիսի վերջին լրատվամիջոցները գրեցին.

«Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ մայիսի 30-ին Երեւանի Դավիթաշենի կամրջից կինը փորձել է իր մեկամյա երեխայի հետ ինքնասպան լինել: Ժամը 15:50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները զեկուցել են, որ Դավիթաշենի կամրջից բաժին են բերել մի կնոջ, ով ինքնասպանություն գործելու նպատակով որդու հետ փորձել է ցած նետվել: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը»:

Հետո` արդեն հունիսին, լուր հրապարակվեց երեխայի ինքնասպանության փորձի մասին: Նա նույնպես, ըստ այդ տեղեկատվության, ցանկացել էր նետվել կամրջից:

«Հունիսի 18-ին` ժամը 00:31-ին արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջի վրա մոտ 10 տարեկան երեխան տարօրինակ վարք է ցուցաբերում (պարբերաբար մոտենում է ճաղավանդակներին եւ հեռանում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Ա.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից: Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Գ. Ա.-ն տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին»,- մամուլում գրվել էր այն ժամանակ:

Վերոնշյալ դեպքերում, բարեբախտաբար, հաջողվել է մարդկանց ետ պահել ծայրահեղ քայլից, բայց հարց է առաջանում` ի՞նչ եղավ նրանց հետ հետո: Արդյոք ոստիկանությունը համագործակցո՞ւմ է պետական այլ մարմինների, հոգեբանների հետ, որպեսզի նման իրավիճակում հայտնված մարդկանց հետ տարվեն անհրաժեշտ աշխատանքներ եւ նրանք հաղթահարեն անկումային տրամադրությունները:

Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ ոստիկանությունից:

Ուշագրավ է, որ լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը նախ ասաց, թե 10-ամյա երեխայի ինքնասպանության փորձի մասին տեղեկատվություն իրենց ամփոփագրում տեղ չի գտել եւ ոստիկանության աշխատակիցները նույնպես չեն հիշում նման դեպքի մասին:

Ինչ վերաբերում է մեկ տարեկան երեխայի հետ կամրջից նետվել փորձած կնոջը, ոստիկանությունը նրանց հետագա ճակատագրի մասին տեղեկություն չունի:

Զարզանդ Գաբրիելյանի հետ մեր կարճ զրույցը հետեւյալ բովանդակությունն ունեցավ.

- Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է հետաքննության նյութերով:

Դա նշանակում է` մարդը գնացել է ու տուն ու վե՞րջ:

- Մենք խոսում ենք հանցագործության դեպքի մասին: Եթե չկա հանցագործությունը, ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ու վերջ:

- Պարոն Գաբրիելյան, ոստիկանությունը չունի՞ այնպիսի գործառույթ, որ եթե անգամ հանցագործություն չի եղել, բայց ճակատագրի հարց է. մարդը փորձել է ինքնասպանություն գործել, նրան ուշադրության կենտրոնում պահի, մասնագետների հետ համագործակցություն լինի, որպեսզի հոգեբաններն աշխատեն այդ անձի հետ եւ այլն:

-Ես արդեն պատասխանեցի կոնկրետ դեպքի վերաբերյալ ձեր հարցին:

Քրեական դատավարության օրենսգրքի մեջբերված հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, որի 1-ին կետի 1-ին մասում ասվում է. «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը»:

Տպել
1851 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա